Հայաստան Գործարար Ուղեցույց
Ներածություն
ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ներկայացնում է Հայաստանում գործող ընկերությունները, որոնք ներկայացված են երկու բաժիններում:
1. Առաջատար ընկերություններ
Այս բաժնում ներկայացված են Հայաստանում գործունեություն ծավալած այն ընկերությունները, որոնք օբյեկտիվորեն առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտում: Ոլորտներն առանձին բաժանված են այբբենական կարգով, և այս կամ այն ոլորտում հեշտությամբ կարելի է գտնել տվյալ ընկերությունը` նույնպես այբբենական կարգով: Առաջնային տեղեկատվական պատուհանում նշվում են ընկերության անվանումը, հասցեն, էլեկտրոնային փոստի և ինտերնետային կայքի հասցեն, հեռախոսահամարը, ղեկավարի կամ կոնտակտային անձի անունը, պաշտոնը, հիմնական արտադրատեսակները կամ ծառայությունները: Որոշ ընկերությունների մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով զետեղված է նաև առանձին էջ նրանց գործունեության վերաբերյալ:
2. Ընկերությունների այբբենական ցանկ
Այս բաժնում ընկերությունները ներկայացված են առաջնային տեղեկատվական պատուհաններում, այբբենական կարգով: Այստեղ ընկերությունները խմբավորված չեն ըստ ոլորտների, սակայն ունեն առանձին էջ իրենց գործունեության մասին:
Հայկական ընկերությունների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար սեղմեք էջի ձախ կողմում գտնվող ցանկի համապատասխան պատուհանը:






















