Շրջագայություններ
Դասական շրջագայություններ
Յոթ օր Հայաստանում
Ճանաչեք Հայաստանը - 10 օր
Զգացեք Հայաստանը - 11 օր
Լավագույնը Հայաստանում - 14 օր
Բացահայտեք Հայաստանը - 17 օր
Գինետուրեր
Գինետուր Հայաստանում - 4 օր
Իրադարձություն - շրջագայություններ
Սուրբ Զատիկը Հայաստանում
Մայիսյան տոներ Հայաստանում
Ձիարշավային շրջագայություններ
Յոթ օր լեռներում
Հետիոտն շրջագայություններ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ)
Պատվերով շրջագայություններ
Եղանակը Երեւանում
????? ???
Տարադրամի Փոխարժեքը
????? ???
???????? ?????????
  09/09/2010   6:26

Շրջագայություններ
 Դասական շրջագայություններ


Բաց ամսաթվով դասական տուր-փաթեթները Ձեզ հնարավորություն են տալիս ճանապարհորդությունը կատարել հարմար ժամանակ և Ձեր կողմից ձեւավորած խմբով: Տուր-փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ու 24 ժամվա ընթացքում ստանալ հաստատում ու տեղեկացում շրջագայության առկայության, վերջնական գնի և այլ մանրամասնությունների մասին:

Մեր դասական շրջագայությունները տպավորիչ են, ճանաչողական ու անմոռանալի: Ճանապարհորդությունը Հայաստանում Ձեզ համար կբացահայտի հնագույն մշակույթներից մեկի պատմությունն ու ավանդույթները:

Դուք կհանդիպեք բարյացակամ մարդկանց, կհամտեսեք համեղ հայկական կերակրատեսակներ, կտեսնեք գեղեցիկ բնություն և կհանգստանաք:

Մեր շրջագայությունները Ձեզ կտեղափոխեն հին ժամանակներ ու կբացահայտեն այն դրդապատճառները, որոնց համար պետք է Հայաստան այցելել:

Ստորև թվարկված են այն յոթ հիմնական պատճառները Հայաստան ուխտագնացություն կատարելու համար, որոնք փոխանցվել են սերնդից սերունդ:

- Աստծո գահը երկնքում է: Ըստ ավանդույթի` Հայաստանը Աստծո գահի պատվանդանն է:
- Ըստ Աստվածաշնչի` Նոյան Տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա ու սկիզբ դրել մարդկության երկրորդ ծննդին: Այդ պատճառով Արարատն ու Հայաստանը համարվում են սուրբ վայրեր:
- Աստվածաշնչում գրված է, որ դրախտի չորս գետերը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից:
- Մ.թ.ա. 301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը պետական կրոն, և դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը:
- Հին ազգերից շատերը, այդ թվում եգիպտացիներն ու շումերները, գտնում էին, որ գիտությունն ու իմաստությունը իրենց են հասել Հայկական լեռնաշխարհից:
- Հայերը գիտեն երկարակեցության ու առողջ կյանքի գաղտնիքները, և մարդիկ Հայաստան են այցելում այն հույսով, որ կիմանան այդ գաղտնիքները:
- Հայերը խաղաղասեր, ավանդապահ, ընտանիք սիրող ժողովուրդ են, իսկ հյուրերի, այցելուների հանդեպ բարյացակամ են եւ հյուրընկալ:

Մեր շրջագայություններին մանրամասն ծանոթանալու համար սեղմեք խնդրեմ ձախ կողմում գտնվող ցանկի համապատասխան պատուհանը:

Ճանապարհորդեք Հայաստանում մեզ հետ:


Copyright © 2005-2009 Armenia - Diaspora Synergy Project
Tel: (37491) 422673