Հիմնական տեսարժան վայրերը
Արարատ Սուրբ Լեռը
Երևան` Հայաստանի մայրաքաղաք
Հանրապետության Հրապարակ
Մատենադարան` հինավուրց մատյանների թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի Ազգային պատկերասրահ
Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Փարաջանովի տուն-թանգարան
Սարյանի տուն-թանգարան
Մանկական պատկերասրահ
Ժողովրդական արվեստի թանգարան
Ազատության հրապարակ
Կասկադ
Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես
Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ
Երևանի կոնյակի գործարան
Էջմիածին
Շուշի
Զվարթնոց
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր
Մեծամոր
Գառնի
Գեղարդ
Սևանա լիճ
Նորատոս
Սանահին
Սանահինի վանք
Միկոյան եղբայրների թանգարան
Հաղպատ
Ախթալա
Դիլիջան
Հաղարծին
Գոշավանք
Իջևան
Խոր Վիրապ
Նորավանք
Ջերմուկ
Սիսիան
Զորաց Քարեր` հնագույն աստղադիտարան
Շաքեի ջրվեժ
Ուղտասար
Գորիս
Տաթևի վանք
Սատանի կամուրջ
Խնձորեսկ
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Աշտարակ
Օշական
Ամբերդ
Արագած լեռ և Քարի լիճ
Սաղմոսավանք
Հովհանավանք
Բջնի
Ծաղկաձոր
Երերույք
Եղանակը Երեւանում
????? ???
Տարադրամի Փոխարժեքը
????? ???
???????? ?????????
  04/09/2010   1:10

Հիմնական տեսարժան վայրերը
 Երևան` Հայաստանի մայրաքաղաք
Երևան ՀայաստանԵրևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան հատվածում: Քաղաքի յուրաքանչյուր անկյունից կարելի է հիանալ սուրբ Արարատ լեռան հիասքանչ տեսքով:
Մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի Առաջին թագավորն այժմյան Երևանի տարածքի հարավ-արևելյան կողմում հիմնեց Էրեբունի բերդաքաղաքը` այդ մասին թողնելով սեպագիր արձանագրություն. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլիի (Ուրարտու) և ի սարսափ թշնամիներին…»:

Երևանը ժամանակակից քաղաք է 1 մլն 100 հազար բնակչությամբ: Այն գտնվում է ծովի մակարդակից 865-ից մինչև 1390 մ բարձրության վրա, զբաղեցնում է 227 կմ2 տարածք: Քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը, որը սկիզբ է առնում բարձրադիր Սևանա լճից ու լցվում է Արաքս գետը: Հրազդան գետի կիրճը քաղաքը բաժանում է երկու մասի:

Երևանը Հայաստանի քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կենտրոնն է: Այն գրավիչ է իր հրապարակներով, թանգարաններով, պատկերասրահներով, թատրոններով, համալսարաններով, ռեստորաններով, սրճարաններով ու այգիներով:

Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թվականին նախագծեց Երևանի գլխավոր հատակագիծը:
Սկզբում քաղաքի նախագիծն այնպիսին էր, որ հնարավորություն էր տալիս տեսնել Արարատ լեռը յուրաքանչյուր շինությունից: Իսկ գլխավոր պողոտաները մտովի պետք է շարունակեին ճանապարհը դեպի Արարատ:

Երևանը հայտնի է իր սառնորակ ջրով, հյուրընկալ բնակիչներով, և իհարկե, դեպի Արարատ իր զարմանալի դիրքով: Լեռան մշտական ներկայության զգացումը և քաղաքի բազմաթիվ հայտնի եկեղեցիները գրավում են բազմաթիվ ուխտագնացների: Օրինակ, 1837 թվականին ռուսական կայսր Նիկոլայ Առաջինը ուխտագնացության եկավ Երևան` հատուկ տեսնելու բիբլիական Արարատը: Երեք օր մնալով Հայաստանում, նա այդպես էլ չկարողացավ տեսնել լեռը: Սուրբ լեռը թաքնվել էր մշուշի մեջ: Կայսեր վերադարձի ժամանակ գնացքի ուղեկցորդը հանկարծակի բղավեց. «Ձերդ Գերազանցություն, նայե՛ք, Արարատը բացել է իր դեմքը»: Կայսրը պատասխանեց. «Արարատը 3 օր չուզեց ցույց տալ իր դեմքը, հիմա ես չեմ ուզում տեսնել նրան» : Կայսրը հեռացավ` այդպես էլ ետ չնայելով:

Երևանը հինավուրց և միաժամանակ երիտասարդ քաղաք է, լի հույսով, հավատով ու սիրով, մի հյուրընկալ քաղաք, որը մշտապես պատրաստ է ընդունել իր այցելուներին:

Երևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան ՀայաստանԵրևան Հայաստան


Copyright © 2005-2009 Armenia - Diaspora Synergy Project
Tel: (37491) 422673