Տեղավորում
Երևան
Բնակչությունը` 1,107,800
Բարձրությունը ծովի մակերևույթից` 990 մ
Հայաստանի մայրաքաղաք Երևանում զբոսաշրջիկները հեշտությամբ կարող են բնակարաններ գտնել: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում զբոսաշրջությունը արագորեն զարգանում է, խորհուրդ ենք տալիս ամրագրումը կատարել նախապես:
Երևանը հյուրընկալ ու խաղաղ քաղաք է, հարուստ պատկերասրահներով, թանգարաններով, պատմական վայրերով, ժամանակակից հյուրանոցներով ու զվարճանքի վայրերով:
Մայրաքաղաքի հյուրերին տեղավորվելու համար կան մի քանի տարբերակներ, որոնցից հիմնականը հյուրանոցներն ու վարձակալված բնակարաններն են: Բացի այդ տարբերակներից, առաջարկում ենք նաև մատչելի գներով տեղավորում հայկական հյուրընկալ ընտանիքներում, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք սեղմել ձախ կողմի ցանկի ենթավերնագրերից Ձեզ հետաքրքրող պատուհանը:




