Շրջագայություններ
Դասական շրջագայություններ








Բաց ամսաթվով դասական տուր-փաթեթները Ձեզ հնարավորություն են տալիս ճանապարհորդությունը կատարել հարմար ժամանակ և Ձեր կողմից ձեւավորած խմբով: Տուր-փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել ու 24 ժամվա ընթացքում ստանալ հաստատում ու տեղեկացում շրջագայության առկայության, վերջնական գնի և այլ մանրամասնությունների մասին:
Մեր դասական շրջագայությունները տպավորիչ են, ճանաչողական ու անմոռանալի: Ճանապարհորդությունը Հայաստանում Ձեզ համար կբացահայտի հնագույն մշակույթներից մեկի պատմությունն ու ավանդույթները:
Դուք կհանդիպեք բարյացակամ մարդկանց, կհամտեսեք համեղ հայկական կերակրատեսակներ, կտեսնեք գեղեցիկ բնություն և կհանգստանաք:
Մեր շրջագայությունները Ձեզ կտեղափոխեն հին ժամանակներ ու կբացահայտեն այն դրդապատճառները, որոնց համար պետք է Հայաստան այցելել:
Ստորև թվարկված են այն յոթ հիմնական պատճառները Հայաստան ուխտագնացություն կատարելու համար, որոնք փոխանցվել են սերնդից սերունդ:
- Աստծո գահը երկնքում է: Ըստ ավանդույթի` Հայաստանը Աստծո գահի պատվանդանն է:
- Ըստ Աստվածաշնչի` Նոյան Տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա ու սկիզբ դրել մարդկության երկրորդ ծննդին: Այդ պատճառով Արարատն ու Հայաստանը համարվում են սուրբ վայրեր:
- Աստվածաշնչում գրված է, որ դրախտի չորս գետերը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից:
- Մ.թ.ա. 301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը պետական կրոն, և դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը:
- Հին ազգերից շատերը, այդ թվում եգիպտացիներն ու շումերները, գտնում էին, որ գիտությունն ու իմաստությունը իրենց են հասել Հայկական լեռնաշխարհից:
- Հայերը գիտեն երկարակեցության ու առողջ կյանքի գաղտնիքները, և մարդիկ Հայաստան են այցելում այն հույսով, որ կիմանան այդ գաղտնիքները:
- Հայերը խաղաղասեր, ավանդապահ, ընտանիք սիրող ժողովուրդ են, իսկ հյուրերի, այցելուների հանդեպ բարյացակամ են եւ հյուրընկալ:
Մեր շրջագայություններին մանրամասն ծանոթանալու համար սեղմեք խնդրեմ ձախ կողմում գտնվող ցանկի համապատասխան պատուհանը:
Ճանապարհորդեք Հայաստանում մեզ հետ:



