Հիմնական տեսարժան վայրերը
Արարատ Սուրբ Լեռը
Երևան` Հայաստանի մայրաքաղաք
Հանրապետության Հրապարակ
Մատենադարան` հինավուրց մատյանների թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի Ազգային պատկերասրահ
Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Փարաջանովի տուն-թանգարան
Սարյանի տուն-թանգարան
Մանկական պատկերասրահ
Ժողովրդական արվեստի թանգարան
Ազատության հրապարակ
Կասկադ
Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես
Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ
Երևանի կոնյակի գործարան
Էջմիածին
Շուշի
Զվարթնոց
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր
Մեծամոր
Գառնի
Գեղարդ
Սևանա լիճ
Նորատոս
Սանահին
Սանահինի վանք
Միկոյան եղբայրների թանգարան
Հաղպատ
Ախթալա
Դիլիջան
Հաղարծին
Գոշավանք
Իջևան
Խոր Վիրապ
Նորավանք
Ջերմուկ
Սիսիան
Զորաց Քարեր` հնագույն աստղադիտարան
Շաքեի ջրվեժ
Ուղտասար
Գորիս
Տաթևի վանք
Սատանի կամուրջ
Խնձորեսկ
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Աշտարակ
Օշական
Ամբերդ
Արագած լեռ և Քարի լիճ
Սաղմոսավանք
Հովհանավանք
Բջնի
Ծաղկաձոր
Երերույք
Եղանակը Երեւանում
????? ???
Տարադրամի Փոխարժեքը
????? ???
???????? ?????????
  09/09/2010   6:07

Հիմնական տեսարժան վայրերը
 Մեծամոր

Մեծամոր
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:

1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի դարաշրջանի (վաղ, միջին և ուշ) փուլերին, վաղ և զարգացած երկաթի ժամանակաշրջանին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ), միջնադարին:

Պեղումների գտածոները վկայում են, որ դեռևս վաղ բրոնզի դարաշրջանում (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) Մեծամորը մշակույթի ծաղկող կենտրոն էր: Մեծամորի համաշխարհային արժեքը նաև այն է, որ այստեղ է գտնվում աշխարհում առաջին, լավ պահպանված պղնձաձուլարանը (մ. թ. ա. 4-րդ հազարամյակ): Մարդկության պատմության մեջ հենց Մեծամորում է մարդն առաջին անգամ ծանոթացել մետաղների (պղինձ, բրոնզ, երկաթ) մշակման գաղտնիքներին: Լավ պահպանվել է ձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր քաղաք-բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված ամրոց, զիկկուրատ-աստղադիտարան: Ամրոց-բնակատեղիում կառուցվել էին կլոր կացարաններ` հարակից տնտեսական շինություններով:

Վաղ երկաթի դարաշրջանում (մ. թ. ա. 11-9-րդ դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, աստղադիտարանը և բնակելի թաղամասները զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական միավորները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղումներով հայտնաբերվել են քարակերտ հսկայածավալ դամբարաններ` օղակված կարմիր տուֆակերտ սալերով: Այստեղ թաղվել են առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, շներ և նույնիսկ` ծառաներ, ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, զարդաքանդակված փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված արդուզարդի իրերը:

Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը ագաթից պատրաստված բաբելոնյան թագավոր Ուլամ Վուարիշի գորտ-կշռաքարն է (մ. թ. ա. 16-րդ դար) և բաբելոնյան մյուս թագավոր Կուրիգալզուին պատկանող եգիպտական արձանագրություններով սարդիոնե կնիքը (մ. թ. ա. 15-րդ դար): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան ու Հյուսիսային Կովկասը:

Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի «արքունի» քաղաքներից, կարևոր վարչա-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր:

Մեծամորը հրդեհվել և կործանվել է մ. թ. ա. 8-րդ դարում` Վանի թագավորության կողմից Արարատյան դաշտը նվաճելիս: Սակայն կարճ ժամանակ անց կյանքը Մեծամորի բլրում վերահաստատվել է: Վանի թագավորները կառուցել են նոր կիկլոպյան պարիսպ, և, հավանաբար, Մեծամորը հարկատու են դարձրել Վանի թագավորությանը:

Կյանքը շարունակվել է Մեծամորում նաև միջնադարում` մինչև 17-րդ դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները: Իսկ հայտնաբերված մետաղադրամների բազմազանությունը հաստատում է այն, որ Մեծամորը դարեր շարունակ մնացել է որպես կարևորագույն կենտրոն, որտեղ հատվել են առևտրական ճանապարհները:

Պատմա-հնագիտական թանգարանը բացվել է 1968 թ.: Ներկայումս այստեղ հավաքվել և ցուցադրվում են 22000 առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք թվագրվում են վաղ բրոնզի դարաշրջանից մինչև միջնադարը: Երկրորդ հարկում, առաջին բաժնում ցուցադրվում են արհեստի առարկաներ` քարե գործիքներ, ոսկերչական, ջուլհակագործության, գորգագործության և կաշվի արտադրության հետ կապված առարկաներ, կավե առարկաներ, ուշագրավ է մետաղամշակման հավաքածուն: Երկրորդ բաժինը նվիրված է տաճարային համալիրին և կուռքի առարկաներին: Ցուցադրվում են կուռքեր, ֆալլոսյան քանդակներ, հմայիլ-թալիսմաններ: Նկուղային հարկում գտնվում են հնագիտական ֆոնդերը` Վանի թագավորության շրջանի թաղման իրերի ցուցադրությունը, երկու փոքրիկ դահլիճներում ցուցադրվող ոսկե ֆոնդը` ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված զարդեղեն և այլն:

ՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամորՄեծամոր


Copyright © 2005-2009 Armenia - Diaspora Synergy Project
Tel: (37491) 422673