Հայաստանի և Թուրքիայի սահմանով հոսող Ախուրյան գետի մոտ, Անիպեմզա գյուղի տարածքում է գտնվում Երերույքը: Հայաստանի վաղ շրջանում կառուցված եկեղեցիներն ունեն միանավ, կամ եռանավ բազիլիկ կառուցվածք: 5-րդ դարի եկեղեցական ճարտարապետության մեջ հատուկ տեղ ունի Երերույքը. այն եռանավ բազիլիկ եկեղեցու դասական օրինակ է և դասվում է քրիստոնեական վաղ շրջանի ճարտարապետության նվաճումների շարքին: Չնայած իր կիսաավերված տեսքին` բազիլիկն ունի մեծ հնագիտական արժեք: