Հիմնական տեսարժան վայրերը
Օշական

Օշական գյուղը գտնվում է Աշտարակ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նրա մասին հիշատակություններ արվում են, սկսած 5-րդ դարից: Վահան Ամատունի իշխանը 443թ. այստեղ է ամփոփում հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը և նրա գերեզմանի վրա հիմնում եկեղեցի, որի տեղում 19-րդ դարում կառուցվում է Սբ. Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցին:
Ամեն տարի սեպտեմբերին բազմաթիվ առաջին դասարանցիներ հայոց այբուբենի առաջին տառը սովորում են հենց այս եկեղեցում` Մաշտոցի շիրիմի մոտ հանդիսավոր երդումից հետո: Այս վայրը Հայաստանում այցելուների ամենասիրված վայրերից մեկն է:















