Հիմնական տեսարժան վայրերը
Հաղարծին

10-13-րդ դարերում կառուցված վանքային համալիրը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա` Իջևանյան լեռնաշղթայի սաղարթախիտ անտառներում:
Արծաթե դարում համալիրը եղել է հայկական եկեղեցական ճարտարապետության կենտրոն և դասվել է միջնադարյան Հայաստանի առաջատար մշակութային օջախների շարքին: Երեք հարյուրամյակների ընթացքում տարբեր ժամանակների քարագործ վարպետները իրենց ճարտարապետական մտքի հետքերն են ավելացրել համալիրի ընդհանուր պատկերի վրա:
Համալիրի գլխավոր եկեղեցին` Սբ. Աստվածածինը, կառուցվել է 1281 թվականին: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը` բաղկացած երկու սրահներից:
Այցելելով այս չքնաղ վայրը` ակամայից ձեռք ես բերում ներքին հանգստություն և հոգու խաղաղություն:
Հաղարծին այցելելու համար պատվիրեք շրջագայություն:















