Հիմնական տեսարժան վայրերը
Արարատ Սուրբ Լեռը
Երևան` Հայաստանի մայրաքաղաք
Հանրապետության Հրապարակ
Մատենադարան` հինավուրց մատյանների թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի Ազգային պատկերասրահ
Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Փարաջանովի տուն-թանգարան
Սարյանի տուն-թանգարան
Մանկական պատկերասրահ
Ժողովրդական արվեստի թանգարան
Ազատության հրապարակ
Կասկադ
Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես
Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ
Երևանի կոնյակի գործարան
Էջմիածին
Շուշի
Զվարթնոց
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր
Մեծամոր
Գառնի
Գեղարդ
Սևանա լիճ
Նորատոս
Սանահին
Սանահինի վանք
Միկոյան եղբայրների թանգարան
Հաղպատ
Ախթալա
Դիլիջան
Հաղարծին
Գոշավանք
Իջևան
Խոր Վիրապ
Նորավանք
Ջերմուկ
Սիսիան
Զորաց Քարեր` հնագույն աստղադիտարան
Շաքեի ջրվեժ
Ուղտասար
Գորիս
Տաթևի վանք
Սատանի կամուրջ
Խնձորեսկ
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Աշտարակ
Օշական
Ամբերդ
Արագած լեռ և Քարի լիճ
Սաղմոսավանք
Հովհանավանք
Բջնի
Ծաղկաձոր
Երերույք
Եղանակը Երեւանում
????? ???
Տարադրամի Փոխարժեքը
????? ???
???????? ?????????
  10/09/2010   7:21

Հիմնական տեսարժան վայրերը
 Գորիս
Գորիս
Լեռնաշխարհի գեղեցկուհի… Այսպես են անվանում Վարարակն գետի հովտում (գետի ներկա անվանումը Գորիս է) 19-րդ դարի 70-ական թվականներին կառուցված Գորիս քաղաքը, որի հիմնադրման նախաձեռնողները Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեինյանն էր և ռուս գավառապետ-գեներալ Ստարացկին: Քաղաքը կառուցվել է ճարտարապետական ինքնատիպ ոճով, ուղղաձիգ փողոցներով, շախմատի խաղատախտակին նմանվող գեղեցիկ քառակուսի կառուցվածքով, որոնց մեջ ուրվագծվում են բազալտե երկհարկ, թիթեղյա տանիքներով շենքերը` տնամերձ այգիներով:

Երկար տարիներ գորիսեցիների և մի շարք պատմաբանների շրջանում ձևավորված էր այն թյուր կարծիքը, որ քաղաքը նախագծել են օտարերկրացի, մասնավորապես, գերմանացի կամ ֆրանսիացի մասնագետները, սակայն պատմական ճշմարտությունն այն է, որ քաղաքի նախագծման հեղինակները եղել են ճարտարապետներ Ջանուշյանը, Կոզլովը և Խարչենկոն, որոնք էլ ղեկավարել են Գորիսի կառուցապատման ողջ աշխատանքները:

Արկածներ փնտրողների, ռոմանտիկ և մեծ երևակայության տեր մարդկանց համար գերագույն հետաքրքրություն է ներկայացնում Գորիսի «քարե անտառը»: Այն գտնվում է կանաչ անտառե հովտում` շրջապատված քարայրների շարքերով, որոնք իրենց մերկ գագաթներով վեր են խոյանում դեպի երկինք: Գետահովտի աջակողմյան հատվածում բարձրանում է լայնատերև անտառը, իսկ ձախ լանջին կարելի է տեսնել հողմահարումների հետևանքով երկար հազարամյակների ընթացքում առաջացած քարե բուրգերի, կոթողների, սյուների լաբիրինթոս: Դարչնագույն, մոխրագույն ու սև գույներից բաղկացած ժայռային անտառի աշտարակների ու կոների վրա աճող երփներանգ ծաղիկների խաղը հատուկ շուք է տալիս ժայռային մնացուկների աներևակայելի ձևերին, որոնք դարերի ընթացքում առաջացել են քամու, ջրի ու արևի մշտական ազդեցության հետևանքով:

Մարդիկ ապրել են այս բարեբեր հովտում դարեր շարունակ: Այդ են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված տուֆե գավաթները: Հովտի ամբողջ տարածքով ցրված են յուրահատուկ «քանդակներ»` հեքիաթային կերպարների ու հրեշների տեսքով, որոնց արտաքին տեսքին կնախանձեր յուրաքանչյուր նորարար քանդակագործ:

Հինավուրց քաղաք-անտառի կերպարը փոփոխվում է օրվա ընթացքում` կախված արևի լուսավորությունից: Կարելի է ժամերով հիանալ բնության հարուստ երևակայությամբ ստեղծված ժայռերի քմահաճ կերպարներով ու մեր նախնիների արվեստով:


ԳորիսԳորիսԳորիսԳորիսԳորիսԳորիսԳորիսԳորիսԳորիս



Copyright © 2005-2009 Armenia - Diaspora Synergy Project
Tel: (37491) 422673