Հիմնական տեսարժան վայրերը
Զվարթնոց

Էջմիածնից 5 կմ հեռավորության վրա գտնվում են միջնադարյան հայ ճարտարապետության սքանչելի կառույցներից մեկի` Զվարթնոցի տաճարի ավերակները: Այն կառուցվել է 7-րդ դարում, Ներսես Գ Շինարար կաթողիկոսի նախագծով :
Տաճարը ավերվել է երկրաշարժի հետևանքով 10-րդ դարում: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` երեք դար շարունակ կանգուն է եղել: Նույնիսկ մեր օրերում տաճարի ակնածանք ներշնչող ավերակները այնքան տպավորիչ են և վեհաշուք, որ ակամայից խորին հարգանքով և երախտագիտությամբ ես համակվում արվեստի այդ հրաշալիքն արարած հրաշագործ վարպետների հանդեպ:


















