Հիմնական տեսարժան վայրերը
Արարատ Սուրբ Լեռը
Երևան` Հայաստանի մայրաքաղաք
Հանրապետության Հրապարակ
Մատենադարան` հինավուրց մատյանների թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի Ազգային պատկերասրահ
Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Փարաջանովի տուն-թանգարան
Սարյանի տուն-թանգարան
Մանկական պատկերասրահ
Ժողովրդական արվեստի թանգարան
Ազատության հրապարակ
Կասկադ
Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես
Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ
Երևանի կոնյակի գործարան
Էջմիածին
Շուշի
Զվարթնոց
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր
Մեծամոր
Գառնի
Գեղարդ
Սևանա լիճ
Նորատոս
Սանահին
Սանահինի վանք
Միկոյան եղբայրների թանգարան
Հաղպատ
Ախթալա
Դիլիջան
Հաղարծին
Գոշավանք
Իջևան
Խոր Վիրապ
Նորավանք
Ջերմուկ
Սիսիան
Զորաց Քարեր` հնագույն աստղադիտարան
Շաքեի ջրվեժ
Ուղտասար
Գորիս
Տաթևի վանք
Սատանի կամուրջ
Խնձորեսկ
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Աշտարակ
Օշական
Ամբերդ
Արագած լեռ և Քարի լիճ
Սաղմոսավանք
Հովհանավանք
Բջնի
Ծաղկաձոր
Երերույք
Եղանակը Երեւանում
????? ???
Տարադրամի Փոխարժեքը
????? ???
???????? ?????????
  09/09/2010   6:05

Հիմնական տեսարժան վայրերը
 Երևանի կոնյակի գործարան

Հայկական կոնյակը հայ ժողովրդի պարծանքն է: Հնարավոր չէ պատկերացնել հայկական հարսանիք կամ որևիցե այլ տոնախմբություն առանց կոնյակի:

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887թ. վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում: Հետագայում` 1899թ., նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: 1900թ. Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում:

Ամենամեծ ճանաչումը հայկական արտադրանքն ունեցավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին:

Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուինստոն Չերչիլլը: Ստալինն անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը: Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց. «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:

Երևանի կոնյակի գործարանն այն վայրն է, ուր Դուք կարող եք տեղում ծանոթանալ կոնյակի արտադրությանը և միաժամանակ, համտեսել այդ լեգենդար խմիչքը:




Copyright © 2005-2009 Armenia - Diaspora Synergy Project
Tel: (37491) 422673