Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2012
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:56

Տուրեր Հայաստանում
 7 օր Հայաստանում
Share |
Ցույց տալ գները:



Շրջագայություն անվանումը` Յոթ օր Հայաստանում
Տևողությունը` 7 օր
Զբոսաշրջիկների թիվը` 4-28

Այս ուղևորության ընթացքում Դուք կծանոթանաք Հայաստանի տուրիստական ուղղությունների ընտրանու հետ: Ծրագիրը ներառում է. երկրի հիմնական տեսարժան վայրերի այցելություն, մշակութային իրադարձություններ, շփում տեղացիների հետ, խնջույքներ, ծանոթացում հայկական ազգային խոհանոցի և ըմպելիքների հետ: Շրջագայությունները կանցկացվեն հարմարավետ ավտոբուսներով, հմուտ թարգմանիչ-զբոսավարների ուղեկցությամբ: Բոլոր գիշերակացները կլինեն Երևանում: Երևանում բնակվելու վայրը կախված է Ձեր ընտրությունից: Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Երևանի համապատասխան հյուրանոցները:




1-ին օր

Ճանաչողական շրջայց Երևանում: Այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Այցելություն Հայաստանի Ազգային պատկերասրահ:

Երևան` Հայաստանի մայրաքաղաքը Հայաստանի պատմության թանգարան Երևանի կոնյակի գործարան   
2-րդ օր

Այցելություն Մատենադարան, ուր պահպանվում են ավելի քան 15 000 հին ձեռագրեր: Ուղևորություն դեպի Գառնիի հեթանոսական տաճար, որը նվիրված է եղել արևի հայոց աստված Միհրին (մ.թ.ա. 1-ին դարի վերջ) և եղել է նաև Հայոց արքաների ամառային նստավայրը: Ուղևորություն դեպի Գեղարդի վանքային համալիր, որը հայտնի է իր անգերազանցելի քանդակներով ու ժայռափոր եկեղեցիով: Վերադարձ Երևան: Մշակութային ծրագիր:
Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան Գառնի Գեղարդ   
3-րդ օր

Այցելություն Հայաստանի Գեղագիտության Ազգային կենտրոն: Այցելություն Վերնիսաժ` տոնավաճառ բաց երկնքի տակ, ուր վաճառվում են հայ վարպետների ձեռագորձ աշխատանքները: Այցելություն «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» համաշխարհային համբավ ունեցող ֆիլմերի ռեժիսոր Ս. Փարաջանովի տուն-թանգարան:
Մանկական պատկերասրահ Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես Փարաջանովի թանգարան   
4-րդ օր

Ուղևորություն դեպի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոն` Սբ. Էջմիածին: Ճանապարհին այցելություն մուսալեռցիների հերոսամարտի թանգարան: Էջմիածնում այցելություն ու ծանոթություն Մայր Տաճարին, ուր պահպանվում են եկեղեցական անգին գանձերն ու մասունքները: Այցելություն Սբ. Հռիփսիմե եկեղեցի: Հետադարձ ճանապարհին Զվարթնոցի տաճարի (10-րդ դար) ավերակների դիտում: Վերադարձ Երևան:
 Էջմիածին  Զվարթնոց  
5-րդ օր
Ուղևորություն դեպի Խոր Վիրապ վանք, որտեղից բացվում է բիբլիական Արարատի համայնապատկերը: Ուղևորության շարունակությունը դեպի միջնադարյան Հայաստանի ճարտարապետական խոշորագույն հուշարձան` Նորավանք, որը շրջապատված է հրաշագեղ կարմիր ժայռերով: Այցելություն Արենիի գինու գործարան, հայկական գինու համտեսում: Վերադարձ Երևան:
Խոր Վիրապ Նորավանք    
6-րդ օր

Ուղևորություն դեպի Դիլիջան, որը հայտնի է փշատերև ու սաղարթավոր հիասքանչ անտառներով: Հաղարծին միջնադարյան վանքի դիտում: Ուղևորության շարունակությունը դեպի երկրի «կապուտաչյա գեղեցկուհի»` Սևանա լիճ, որը աշխարհի բարձրադիր լճերից մեկն է: Թերակղզու վանքերի դիտում: Ուղևորություն դեպի Նորատուս, ուր կարելի է տեսնել հազարից ավելի հին խաչքարեր (9-15-րդ դարեր): Վերադարձ Երևան:
Դիլիջան Հաղարծին Սևանա լիճ Նորատուս  
7-րդ օր
Այցելություն 1915 թվականի եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Այցելություն Հայաստանի Ազգային Պատկերասրահ: Ուղևորություն դեպի քաղաք Աշտարակ: Ծանոթացում Սաղմոսավանքին: Վերադարձ Երևան: Հանգիստ: Հրաժեշտի ընթրիք ռեստորանում:
Սաղմոսավանք Ամբերդ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան   

Նշում. որոշ տեսարժան վայրեր հասանելի չեն ձմռանը, այդ պատճառով ծրագրում հնարավոր են ոչ էական փոփոխություններ, որի մասին Ձեզ կտեղեկացվի նախապես:

Խմբի մասնակիցների հավաքագրում, շրջագայության ամրագրման սկզբունք Բաց ամսաթվով փաթեթը հնարավորություն է տալիս ճանապարհորդությունը կատարել Ձեզ հարմար ժամանակ և Ձեր նախընտրած խմբով (ընտանիք, բարեկամներ, գործընկերներ և այլն): Հայտը ուղարկելուց հետո Դուք 24 ժամվա ընթացքում կստանաք պատասխան, Ձեզ կտեղեկացվի շրջագայության առկայության, վերջնական գնի և այլ մանրամասնությունների մասին: Հայտի ձևը կարող եք ստանալ ստորև բերված աղյուսակում` սեղմելով տուրփաթեթի համապատասխան սկզբնական գնի վրա:

Փաթեթի սկզբնական գինը 1 անձի համար (ենթակա է վերջնական ճշգրտման)

Աղյուսակում բերված են փաթեթի սկզբնական գները 1 անձի համար: Կախված հյուրանոցի ընտրությունից, սենյակի տեսակից և այլ հանգամանքներից` հնարավոր են գների աննշան փոփոխություններ: Շրջագայության վերջնական գինը Ձեզ կուղարկվի հայտը ստանալուց հետո:
Փաթեթը ներառում է. տեղավորում, տեղափոխում (այդ թվում` տեղափոխում օդանավակայանից և դիմավորում ու ճանապարհում), նախաճաշ, զբոսավարի ծառայություններ, թանգարանների և մշակութային վայրեր (օպերա, բալետ և այլն) այցելելու տոմսեր:

Փաթեթի գինը չի ներառում. ինքնաթիռի տոմսի, մուտքի թույլտվության (վիզայի), ապահովագրության արժեքները, անձնական ծախսերը (հեռախոս, լվացք, մինիբար և այլն), սնունդը (բացի նախաճաշից), ալկոհոլը, լրացուցիչ շրջագայությունները, որոնք ներառված չեն Ձեր տուրփաթեթում:


Տուր-փաթեթի գները մեկ անձի համար
Երևան քաղաքի հյուրանոցում բնակվելու տարբերակներ

Հյուրանոցի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք անվանման վրա
խմբի կազմը՝
4-10 մարդ

խմբի կազմը՝
11-20 մարդ

խմբի կազմը՝
21-28 մարդ

Տեղավորման տարբերակներ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք տուրփաթեթի համապատասխան գնի վրա
DBLSNGLDBLSNGLDBLSNGL
Արմենիա Մարիոթ
Գոլդեն Թուլիփ Երևան
Մետրոպոլ
Բեսթ Ուեսթերն Կոնգրես
Անի Պլազա Հոթել
Ավիատրանս
Եվրոպա
Ռեժինե

Ուշադրություն. Հնարավոր է նախնական պատվերով շրջագայությունների կազմակերպում անհատական զբոսաշրջիկների (մինչև 3 անձ) և մեծ խմբերի (11 և ավելի անձ) համար:
Պատվիրեք անհատական շրջագայություն այստեղ:

Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project