Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2013
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  18/05/2013   18:01



Տուրեր Հայաստանում
 10 օր Հայաստանում
Share |
Ցույց տալ գները:



Շրջագայության անվանումը` Ճանաչեք Հայաստանը
Տևողությունը` 10 օր
Զբոսաշրջիկների թիվը` 4-28

Այս ուղևորության ընթացքում Դուք կծանոթանաք Հայաստանի տուրիստական ուղղությունների ընտրանու հետ: Ծրագիրը ներառում է. երկրի հիմնական տեսարժան վայրերի այցելություն, մշակութային իրադարձություններ, շփում տեղացիների հետ, խնջույքներ, ծանոթացում հայկական ազգային խոհանոցի և ըմպելիքների հետ: Շրջագայությունները կանցկացվեն հարմարավետ ավտոբուսներով, հմուտ թարգմանիչ-զբոսավարների ուղեկցությամբ: Խումբը 9 գիշեր կանցկացնի Երևան քաղաքում, 1 գիշեր` քաղաքից դուրս: Գիշերակացը քաղաքից դուրս կկազմակերպվի փոքր, հարմարավետ հյուրանոցներում: Երևանում բնակվելու վայրը կախված է Ձեր ընտրությունից: Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Երևանի համապատասխան հյուրանոցները:


1-ին օր
Ճանաչողական շրջայց Երևանում: Այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Այցելություն Հայաստանի Ազգային պատկերասրահ:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը Հայաստանի պատմության թանգարան Հայաստանի ազգային պատկերասրահ   
2-րդ օր
Այցելություն Մատենադարան, ուր պահպանվում են ավելի քան 15 000 հինավուրց ձեռագրեր: Այցելություն աշխարհահռչակ գեղանկարիչ Մ. Սարյանի տուն-թանգարան: Այցելություն Երևանի կոնյակի գործարան` 3 լավագույն կոնյակների համտեսմամբ: Մշակութային ծրագիր:
Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան Սարյանի տուն-թանգարան Երևանի կոնյակի գործարան   
3-րդ օր
Այցելություն «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» համաշխարհային համբավ ունեցող ֆիլմերի ռեժիսոր Ս. Փարաջանովի տուն-թանգարան: Ուղևորություն դեպի Գառնիի հեթանոսական տաճար, որը նվիրված է եղել արևի հայոց աստված Միհրին (մ.թ.ա. 1 դարի վերջ) և եղել է նաև Հայոց արքաների ամառային նստավայրը: Ուղևորություն դեպի Գեղարդի վանքային համալիր, որը հայտնի է իր անգերազանցելի քանդակներով ու ժայռափոր եկեղեցիով: Վերադարձ Երևան:
Փարաջանովի թանգարան Գառնի Գեղարդ   
4-րդ օր
Ուղևորություն դեպի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոն` Սբ. Էջմիածին: Ճանապարհին այցելություն մուսալեռցիների հերոսամարտի թանգարան: Էջմիածնում այցելություն ու ծանոթություն Մայր Տաճարին, ուր պահպանվում են եկեղեցական անգին գանձերն ու մասունքները: Այցելություն Սբ. Հռիփսիմե եկեղեցի: Հետադարձ ճանապարհին Զվարթնոցի տաճարի (10-րդ դար) ավերակների դիտում: Վերադարձ Երևան:
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր Էջմիածին Զվարթնոց   
5-րդ օր
Ուղևորություն դեպի քաղաք Ալավերդի` անտառածածկ լեռների ու անդնդախոր կիրճերի հեքիաթային վայր: Միջնադարի հայկական ճարտարապետության գլուխգործոցների` Սանահինի (9-12-րդ դարեր) ու Հաղպատի (11-13-րդ դարեր) վանքային համալիրների դիտում: Այդ վանքերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ և ներառված են համաշխարհային ժառագության հուշարձանների ցանկում: Այցելություն Միկոյանի եղբայրների թանգարան: Տեղավորում հյուրանոցում: Գիշերում:
Սանահինի վանք Հաղպատ Միկոյան եղբայրների թանգարան   
6-րդ օր
Ուղևորություն դեպի Դիլիջան, որը հայտնի է փշատերև ու սաղարթավոր հիասքանչ անտառներով: Հաղարծին միջնադարյան վանքի դիտում: Ուղևորության շարունակությունը դեպի երկրի «կապուտաչյա գեղեցկուհի»` Սևանա լիճ, որը աշխարհի բարձրադիր լճերից մեկն է: Թերակղզու վանքերի դիտում: Ուղևորություն դեպի Նորատուս, ուր կարելի է տեսնել հազարից ավելի հին խաչքարեր (9-15-րդ դարեր): Գիշերում տեղի հյուրանոցում:
Դիլիջան Հաղարծին Սևանա լիճ Նորատուս  
7-րդ օր
Ուղևորություն դեպի Խոր Վիրապ վանք, որտեղից բացվում է բիբլիական Արարատի համայնապատկերը: Ուղևորության շարունակությունը դեպի միջնադարյան Հայաստանի ճարտարապետական խոշորագույն հուշարձան` Նորավանք, որը շրջապատված է հրաշագեղ կարմիր ժայռերով: Այցելություն Արենիի գինու գործարան, հայկական գինու համտեսում: Վերադարձ Երևան:
Խոր Վիրապ Նորավանք    
8-րդ օր
Այցելություն 1915 թվականի եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Ուղևորություն դեպի քաղաք Աշտարակ: Ծանոթացում Սաղմոսավանքին: Վերադարձ Երևան:
Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան Սաղմոսավանք Ամբերդ   
9-րդ օր
Ուղևորություն դեպի Բջնի գյուղ, որը գտնվում է Հրազդան գետի կիրճում: Տեղի տեսարժան վայրերի դիտում: Ուղևորություն դեպի առողջարանային քաղաք Ծաղկաձոր, որի համբավը որպես լեռնադահուկային առողջարան էլ ավելի աճեց, երբ այստեղ շահագործման հանձնվեց հերթական 4-րդ ճոպանուղին: Այցելություն Կեչառիս հրաշալի եկեղեցական համալիր: Վերադարձ Երևան:

Բջնի Ծաղկաձոր    
10-րդ օր
Այցելություն Հայաստանի Գեղագիտության Ազգային կենտրոն: Այցելություն Վերնիսաժ` տոնավաճառ բաց երկնքի տակ, ուր վաճառվում են հայ վարպետների ձեռագորձ աշխատանքները: Հանգիստ: Հրաժեշտի ընթրիք ռեստորանում:

Մանկական պատկերասրահ Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ    

Նշում. որոշ տեսարժան վայրեր հասանելի չեն ձմռանը, այդ պատճառով ծրագրում հնարավոր են ոչ էական փոփոխություններ, որի մասին Ձեզ կտեղեկացվի նախապես:

Խմբի մասնակիցների հավաքագրում, շրջագայության ամրագրման սկզբունք Բաց ամսաթվով փաթեթը հնարավորություն է տալիս ճանապարհորդությունը կատարել Ձեզ հարմար ժամանակ և Ձեր նախընտրած խմբով (ընտանիք, բարեկամներ, գործընկերներ և այլն): Հայտը ուղարկելուց հետո Դուք 24 ժամվա ընթացքում կստանաք պատասխան, Ձեզ կտեղեկացվի շրջագայության առկայության, վերջնական գնի և այլ մանրամասնությունների մասին: Հայտի ձևը կարող եք ստանալ ստորև բերված աղյուսակում` սեղմելով տուրփաթեթի համապատասխան սկզբնական գնի վրա:

Փաթեթի սկզբնական գինը 1 անձի համար (ենթակա է վերջնական ճշգրտման)

Աղյուսակում բերված են փաթեթի սկզբնական գները 1 անձի համար: Կախված հյուրանոցի ընտրությունից, սենյակի տեսակից և այլ հանգամանքներից` հնարավոր են գների աննշան փոփոխություններ: Շրջագայության վերջնական գինը Ձեզ կուղարկվի հայտը ստանալուց հետո:

Փաթեթը ներառում է. տեղավորում, տեղափոխում (այդ թվում` տեղափոխում օդանավակայանից և դիմավորում ու ճանապարհում), նախաճաշ, զբոսավարի ծառայություններ, թանգարանների և մշակութային վայրեր (օպերա, բալետ և այլն) այցելելու տոմսեր:

Փաթեթի գինը չի ներառում. ինքնաթիռի տոմսի, մուտքի թույլտվության (վիզայի), ապահովագրության արժեքները, անձնական ծախսերը (հեռախոս, լվացք, մինիբար և այլն), սնունդը (բացի նախաճաշից), ալկոհոլը, լրացուցիչ շրջագայությունները, որոնք ներառված չեն Ձեր տուրփաթեթում:


Տուր-փաթեթի գները մեկ անձի համար
Երևան քաղաքի հյուրանոցում բնակվելու տարբերակներ

Հյուրանոցի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք անվանման վրա
խմբի կազմը՝
4-10 մարդ

խմբի կազմը՝
11-20 մարդ

խմբի կազմը՝
21-28 մարդ

Տեղավորման տարբերակներ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք տուրփաթեթի համապատասխան գնի վրա
DBLSNGLDBLSNGLDBLSNGL
Արմենիա Մարիոթ
Գոլդեն Թուլիփ Երևան
Մետրոպոլ
Բեսթ Ուեսթերն Կոնգրես
Անի Պլազա Հոթել
Ավիատրանս
Եվրոպա
Ռեժինե

Ուշադրություն. Հնարավոր է նախնական պատվերով շրջագայությունների կազմակերպում անհատական զբոսաշրջիկների (մինչև 3 անձ) և մեծ խմբերի (11 և ավելի անձ) համար: Պատվիրեք անհատական շրջագայություն այստեղ:



Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project