Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2012
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:55

Տուրեր Հայաստանում
 Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Share |
Ցույց տալ գները:



Երթուղի` Տավուշի մարզ, Իջևան քաղաքի մերձակայքում, հեռավորությունը
Երևանից` 150կմ:
Տեղանքը` լեռներ, քարանձավներ, հիասքանչ ձորակներ և ջրվեժներ, ալպիական մարգագետիններ և խիտ անտառ, պատմական հուշարձաններ, աղբյուրներ, լեռնային գետեր: Լեռներում հնարավոր է հանդիպել գյուղացիներին, որոնք ամռանը լեռներում «վրաններ են խփում» և արածեցնում են անասուններին:
Ձիեր` հայկական գյուղական ձիեր իրենց հանդերձանքով:
Բեռը` պայուսակներ, ուսապարկերը փոխադրվում են ամենագնաց ավտոմեքենայով մինչև ճամբարելու հաջորդ կետը:
Շրջագայության լավագույն ժամանակահատվածը` ապրիլի վերջից մինչև հոկտեմբերի վերջը:

Օր 1-ին
Տեղափոխում ավտոմեքենայով 150կմ
Ժամանում Երևան: Տեղափոխում դեպի Ենոքավան (1,5 ժամ):Տեղավորում Հոմերի ձիասպորտի բազայում, նախաճաշ, ծանոթացում ձիանոցին, ձիերին: Մարզում մանեժում (պարտադիր է խմբի բոլոր անդամների համար): Ճաշ: Տրեկկինգ` (արշավ) Գոմեր-Չանչի Քար-Կռանա Թախտ-Վանսի Կապ-Գոմեր (2,5 ժամ), խաչքարերի յուրահատուկ արհեստանոց հաճարենու անտառում: Ընթրիք: Գիշերում Գոմերում:
     
Օր 2-րդ
Նախաճաշ: Արշավ` Հոմեր-Բերդատեղ, ճաշ լեռներում, վերադարձ բազա (ճանապարհը կտևի առնվազն 5 ժամ): Հանգիստ: Ընթրիք
     
Օր 3-րդ
Նախաճաշ: Արշավ` Գոմեր-Օկոն (3 ժամ), ճաշ լեռնային մեղվանոցում, ձկնորսության և գետում լողալու հնարավորություն: 20 րոպե արշավ մինչև Հռիփսիմեաղբյուր, որն ունի բուժիչ հատկություններ (հատկապես կանանց համար): Ընթրիք: Գիշերում վրաններում կամ Օկոնի քարե տանը (ցնցուղ, տաք ջուր):
     
Օր 4-րդ
Նախաճաշ: Արշավ` Բերզեներ-Կամուտ (մարգագետիններ, անտառակ, գետ): Այս վայրերը հարմար են ձիավարության համար: Ճաշ աղբյուրի մոտ: Այնուհետև հնարավոր են տարբերակներ` վերադարձ Օկոն (3,5-4 ժամ), ընթրիք, գիշերում Օկոնում, կամ գիշերում Կամուտում:
     
Օր 5-րդ
Նախաճաշ: Անցում Օկոն-Գոմեր (ճանապարհը չի կրկնվում): Տևողությունը` 3 ժամ: Երկրորդ տարբերակ` Կամուտ-Օկոն-Հոմեր (մոտ 5 ժամ): Ճաշ Յոթնաղբյուր աղբյուրի մոտ (հայտնի է բուժիչ, երիտասարդացնող հատկություններով): Նրանց համար, ովքեր հոգնածություն չեն ունենա, արշավ` Գոմեր-Լաստիվերի քարանձավ (3 ժամ): Ընթրիք: Գիշերում Գոմերում:
     
Օր 6-րդ
Տեղափոխում ավտոմեքենայով 150կմ
Նախաճաշ: Հավաք: Արշավ ձիերով` Գոմեր-Տանզու Թալա-Կանաչեր (2 ժամ): Հետո հետիոտն արշավ` Խաչաղբյուր գետի կիրճով դեպի Նվեզներ (40 րոպե): Սբ. Սարգիս ժամատան դիտում: Հետիոտն արշավ մրգատու այգու տարածքում (40 րոպե): Ճաշ Նվեզների քարանձավում: Տեղափոխում դեպի Երևան (1,5 ժամ): Տեղավորում:

     
Օր 7-րդ
Նախաճաշ: Ուղևորություն դեպի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Էջմիածին: Այցելություն Մայր Տաճար: Պատարագի դիտում: Այցելություն «Էջմիածնի գանձեր» թանգարան: Այցելություն Սբ. Հռիփսիմե եկեղեցի: Այցելություն Զվարթնոցի տաճար (10-րդ դար), տաճարի ավերակների դիտում: Ազատ ժամ Երևանում:
     

Տուր փաթեթի արժեքը մեկ անձի համար

Տուր-փաթեթի գները մեկ անձի համար
Երևան քաղաքի հյուրանոցում բնակվելու տարբերակներ

Հյուրանոցի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք անվանման վրա
խմբի կազմը՝
4-10 մարդ

Տեղավորման տարբերակներ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք տուրփաթեթի համապատասխան գնի վրա
DBLSNGL
Ռեժինե

Փաթեթը ներառում է բոլոր տրանսֆերները (փոխադրումները), բնակությունը հյուրատներում կամ վրաններում` երկուական անձ ձիարշավային շրջագայության ընթացքում, սնունդը օրական 3 անգամ ձիարշավային շրջագայության ժամանակ, ուղեկցորդի ծառայությունները, արշավները (հետիոտն և ձիով` ըստ ծրագրի), բնակությունը Երևանում` 1 գիշեր, նախաճաշ Երևանում, զբոսավարի ծառայություններ շրջագայության 7-րդ օրը, մուտքի տոմսեր:

Փաթեթի գինը չի ներառում ինքնաթիռի տոմսի, ակտիվ հանգստի ապահովագրության, ալկոհոլի և անձնական ծախսերի գները, լրացուցիչ շրջագայությունները, որոնք ներառված չեն Ձեր տուրփաթեթում:

Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project