Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2012
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:55

Տուրեր Հայաստանում
 Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Share |
Ցույց տալ գները:



Տևողությունը` 7 օր
Երթուղի` Արագած լեռ, Գառնու ձոր, Գեղարդի վանք:
Շրջագայության լավագույն ժամանակահատվածը` հունիսի կեսից մինչև հոկտեմբերի կեսը:


Օր 1-ին
Տեղափոխում ավտոմեքենայով 50կմ: Արշավ 14կմ, 4,5 ժամ
Ժամանում Երևան: Տեղափոխում դեպի արշավային (տրեկկինգային) ծրագրի մեկնարկի վայրը: Կանգառ, նախաճաշի պատրաստություն Տեղեր գյուղի մերձակայքում: Պահլավունիների տոհմական Ամբերդ ամրոցի դիտում: Վրաններով ճամբարում` գիշերելու համար: Ընթրիք: Գիշերում:
     
Օր 2-րդ
Արշավ 13կմ, 4 ժամ
Նախաճաշ: Վրանների հավաքում: Արշավ դեպի բարձրադիր Քարի լիճ (3250մ, խորությունը` 9մ) գեղատեսիլ ձորի երկայնքով, որտեղ հանդիպում են ջրվեժներ և գետի սահանքներ: Ճաշ լճի մոտ: Կլիմայավարժում: Գիշերում լճի մոտ:
     
Օր 3-րդ
Արշավ 10կմ, 7 ժամ
Նախաճաշ: Վրանների հավաքում: Վերելք Արագած լեռան հարավային գագաթի լանջով դեպի փոքրիկ սառցադաշտ, որը գտնվում է կտրուկ թեքության վրա: Վերելք արտասովոր կածանով դեպի հարավային գագաթ (3897մ): Ճաշ: Հանգիստ հարավային գագաթում: Վայրէջք դեպի հարավային և արևմտյան գագաթների միջև գտնվող լեռնանցք: Վերելք դեպի արևմտյան գագաթ (4080մ): Վայրէջք դեպի լեռան խառնարան` գիշերելու վայր ընտրելու համար: Ճամբարում: Ընթրիք: Գիշերում:
     
Օր 4-րդ
Արշավ 6կմ, 4,5 ժամ
Նախաճաշ: Անցում դեպի լեռան արևելյան և հյուսիսային գագաթների միջև գտնվող լեռնանցք: Վերելք դեպի հյուսիսային գագաթ: Հյուսիսային գագաթն ունի երկարավուն կառուցվածք: Այն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կետն է (4090մ): Վայրէջք դեպի ճամբար: Ճաշ: Հանգիստ: Ընթրիք: Գիշերում:
     
Օր 5-րդ
Արշավ 14կմ, 4,5 ժամ
Նախաճաշ: Վերելք դեպի լեռան արևելյան գագաթ (3196մ): Վայրէջք դեպի ճամբար: Ճանապարհին խառնարանի մուտքի մոտ գտնվող ջրվեժի դիտում, որը գահավիժում է 15մ բարձրությունից երկու կասկադով: Ջրվեժը մեծ չէ, սակայն ձյան հալոցքի շրջանում այն շատ գեղեցիկ է: Ճաշ և հանգիստ ճամբարում: Վրանների հավաքում, վայրէջք Գեղարոտ գետի երկայնքով դեպի Արագած գյուղ: Կանգառ աղբյուրի մոտ գիշերելու համար: Ճամբարում: Ընթրիք: Գիշերում:
     
Օր 6-րդ
Տեղափոխում ավտոմեքենայով 50կմ: Արշավ 12կմ, 4 ժամ
Նախաճաշ: Տեղափոխում դեպի Գառնու տաճար: Տաճարի դիտում: Վայրէջք Գառնու ձոր, այն յուրատեսակ բնության հուշարձան է. անմոռաց տպավորություն է թողնում բազմաստիճան բազալտե անձրևը, ինչն առաջացել է հրաբխային լավայից: Իր ներդաշնակ կառուցվածքի համար այն անվանում են բազալտե երգեհոն: Անցում դեպի միջնադարյան կամարաձև կամուրջ (9-րդ դար): Վերելք դեպի Հավուց Թառ, հին բերդի և եկեղեցու ավերակների դիտում: Անցում դեպի Գեղարդի վանքային համալիր (12-13-րդ դարեր), որը հայտնի է իր ճարտարապետությամբ, ժայռափոր եկեղեցիով: Լեգենդի համաձայն` այստեղ է պահվել այն գեղարդը (նիզակը), որով խոցվել է Քրիստոսը հռոմեացի զինվորի կողմից: Անցում երթուղիով: Ճամբարում գետի մոտ: Ընթրիք:
     
Օր 7-րդ
Տեղափոխում ավտոմեքենայով 45կմ + 20կմ:
Նախաճաշ: Վրանների հավաքում: Ուղևորություն դեպի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն` Էջմիածին: Այցելություն Մայր Տաճար: Այցելություն Սբ. Հռիփսիմե եկեղեցի: Երևան վերադառնալու ճանապարհին այցելություն Զվարթնոցի տաճար (10-րդ դար), տաճարի ավերակների դիտում: Ճաշ: Տեղափոխում դեպի Զվարթնոց օդանավակայան: Մեկնում:
     



Տուր-փաթեթի գները մեկ անձի համար
Երևան քաղաքի հյուրանոցում բնակվելու տարբերակներ

Հյուրանոցի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք անվանման վրա
Տեղավորման տարբերակներ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք տուրփաթեթի համապատասխան գնի վրա
Անի Պլազա Հոթել

Փաթեթը ներառում է բոլոր տրանսֆերները (փոխադրումները), բնակությունը վրաններում` երկուական անձ, սնունդը օրական 3 անգամ, ուղեկցորդ-հրահանգչի ծառայությունները, զբոսավարի ծառայությունները շրջագայության 7-րդ օրը, մուտքի տոմսերը:

Փաթեթի գինը չի ներառում ինքնաթիռի տոմսի, ակտիվ հանգստի ապահովագրության, ալկոհոլի և անձնական ծախսերի գները, լրացուցիչ շրջագայությունները, որոնք ներառված չեն Ձեր տուրփաթեթում:

Քնապարկերը, նավթավառը, կաթսաները տուրի մասնակիցները վերցնում են իրենց հետ:

Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project