Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2012
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:55

Տուրեր Հայաստանում
 Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Share |
Ցույց տալ գները:



Շրջագայության անվանումը` Սուրբ Զատիկը Հայաստանում
Տևողությունը` 8 օր / 7 գիշեր
Ժամկետներ` 2-9 Ապրիլ 2012

1-ին օր, ապրիլի 18, երկուշաբթի
Ժամանում «Զվարթնոց» օդանավակայան: Դիմավորում զբոսաշրջային ընկերության ներկայացուցչի կողմից: Տեղափոխում հյուրանոց: Տեղավորում: Ճանաչողական շրջայց Երևանում: Արարատ լեռան դիտում: Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ`Մատենադարան: Ուղևորություն դեպի Գառնիի հեթանոսական տաճար, որը եղել է Հայոց արքաների ամառային նստավայրը: Ճաշ ռեստորանում: Այնուհետև զբոսաշրջիկները ներկա կլինեն լավաշի թխման արարողությանը: Ուղևորություն դեպի Գեղարդի վանքային համալիր (12-13-րդ դարեր): Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ: Ընթրիք հայկական ռեստորանում` ազգային ֆոլկլորային երաժշտությամբ: Գիշերում հյուրանոցում:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան Գառնի Գեղարդ  
2-րդ օր,ապրիլի 19, երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սուրբ Էջմիածին: Էջմիածնի նշանավոր հուշարձանները` Մայր Տաճարը և Զվարթնոցը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ: Այցելություն Զվարթնոցի տաճար (10-րդ դար): Վերադարձ Երևան: Ճաշ: Այցելություն 1915 թվականի եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում: Վերադարձ Երևան: Ընթրիք ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Էջմիածին Զվարթնոց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան   
3-րդ օր, ապրիլի 20, չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Հայաստանի հյուսիս` Լոռի, գյուղ Ձորագետ: Տեղավորում Թուֆենկյան հյուրանոցում: Ճաշ ռեստորանում: Այցելություն հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներ` Սանահին (9-12-րդ դարեր) և Հաղպատ (11-13-րդ դարեր) համալիրներ: Հաղպատի ու Սանահինի վանքերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ: Ընթրիք հյուրանոցում: Գիշերում հյուրանոցում:
Սանահին Սանահինի վանք Հաղպատ   
4-րդ օր, ապրիլի 21, հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից: Ուղևորություն դեպի Տավուշ, որը հայտնի է փշատերև ու սաղարթավոր հիասքանչ անտառներով: Այցելություն Գոշավանք: Այցելություն Հաղարծին: Ուղևորության շարունակությունը դեպի երկրի «կապուտաչյա գեղեցկուհի»` Սևանա լիճ: Ճաշ լճի ափին գտնվող ռեստորանում: Տեղավորում լճի ափին գտնվող հյուրանոցում: Հանգիստ: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում:
Գոշավանք Հաղարծին Սևանա լիճ   
5-րդ օր, ապրիլի 22, ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից: Ուղևորություն դեպի Նորատուս (9-15-րդ դարեր): Անցում Սելիմի լեռնանցքով: Ուղևորություն դեպի Նորավանք: Ճաշ եկեղեցու շրջակայքում: Ուղևորություն դեպի Խոր Վիրապ, որտեղից բացվում է բիբլիական Արարատի համայնապատկերը: Վերադարձ Երևան: Տեղավորում հյուրանոցում: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում:
Նորատուս Նորավանք Խոր Վիրապ   
6-րդ օր, ապրիլի 23, շաբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Ազատ ժամ: Երեկոյան ժամը 17:00-ին մասնակցություն Ճրագալույցի պատարագին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում: Զատիկի ճաշ` ավանդական հայկական զատիկի ուտեստների (ներկած ձու, կանաչի, ձուկ, չամիչով փլավ) և գինու համտեսում: Հանգիստ: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում:
Հայաստանի պատմության թանգարան Երևան` Հայաստանի մայրաքաղաքը    
7-րդ օր, ապրիլի 24, կիրակի, ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Սուրբ Հովհաննես եկեղեցի, մասնակցություն Զատիկի պատարագին: Վանահոր կողմից օրհնված ավանդական հայկական ուտելիքի բաժանում հավատացյալներին: Զատիկի տոնակատարության շարունակություն եկեղեցու բակում` ազգային պարային խմբի մասնակցությամբ: Ազատ ժամ: Ճաշ և հրաժեշտի երեկույթ ռեստորանում:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը     
8-րդ օր, ապրիլի 25, երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից դեպի օդանավակայան: Թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը     

     

     

Փաթեթի գինը 1 անձի համար ներառում է հետևյալը.
Դիմավորում և ճանապարհում, տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան (տրանսֆեր), տեղավորումը 5 գիշեր 3* հյուրանոցում Երևանում, 1 գիշեր Թուֆենկյան Ձորագետ հյուրանոցում, 1 գիշեր Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցում, սնունդը` օրական 3 անգամ, փոխադրումները շրջագայությունների ժամանակ, զբոսավարի ծառայությունները, թանգարաններ այցելելու տոմսերը:

Փաթեթի գինը չի ներառում ինքնաթիռի տոմսի, մուտքի թույլտվության (վիզայի), ապահովագրության արժեքները, անձնական ծախսերը (հեռախոս, լվացք, մինիբար և այլն), ալկոհոլը, լրացուցիչ շրջագայությունները, որոնք ներառված չեն փաթեթում:


Տուր-փաթեթի գները մեկ անձի համար
Երևան քաղաքի հյուրանոցում բնակվելու տարբերակներ

Հյուրանոցի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք անվանման վրա
խմբի կազմը՝
4-10 մարդ

խմբի կազմը՝
11-20 մարդ

խմբի կազմը՝
21-28 մարդ

Տեղավորման տարբերակներ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք տուրփաթեթի համապատասխան գնի վրա
DBLSNGLDBLSNGLDBLSNGL
Ռեժինե


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project