Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2012
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:54

Տուրեր Հայաստանում
 Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Share |
Ցույց տալ գները:



Շրջագայության անվանումը` Մայիսյան տոները Հայաստանում
Տևողությունը` 11 օր / 10 գիշեր
Ժամկետներ` 30 Ապրիլ - 10 Մայիս 2011


1-ին օր, ապրիլի 30, երկուշաբթի
Ժամանում «Զվարթնոց» օդանավակայան: Դիմավորում զբոսաշրջային ընկերության ներկայացուցչի կողմից: Տեղափոխում հյուրանոց: Տեղավորում: Ճանաչողական շրջայց Երևանում: Արարատ լեռան դիտում: Ընթրիք հայկական ռեստորանում` ազգային երաժշտության ուղեկցությամբ: Գիշերում:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը     
2-րդ օր, մայիսի 1, երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ`Մատենադարան: Այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Ուղևորություն դեպի Գառնիի հեթանոսական տաճար, որը եղել է Հայոց արքաների ամառային նստավայրը: Ճաշ հյուրընկալ հայկական ընտանիքի հարկի տակ: Ուղևորություն դեպի Գեղարդի վանքային համալիր (12-13-րդ դարեր): Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ: Վերադարձ Երևան: Ազատ ժամ Գիշերում:
Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան Հայաստանի պատմության թանգարան Գառնի Գեղարդ  
3-րդ օր, մայիսի 2, չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Խոր Վիրապ, որտեղից բացվում է բիբլիական Արարատի համայնապատկերը: Ուղևորություն դեպի Նորավանք: Ճաշ եկեղեցու շրջակայքում: Այցելություն Արենիի գինու գործարան, հայկական գինու համտեսում: Վերադարձ Երևան: Գիշերում:
Խոր Վիրապ Նորավանք    
4-րդ օր, մայիսի 3, հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սուրբ Էջմիածին: Էջմիածնի նշանավոր հուշարձանները` Մայր Տաճարը և Զվարթնոցը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ: Այցելություն Զվարթնոցի տաճար (10-րդ դար): Վերադարձ Երևան: Ճաշ ռեստորանում: Այցելություն Վերնիսաժ` բացօթյա տոնավաճառ: Ազատ ժամ: Գիշերում:
Էջմիածին Զվարթնոց    
5-րդ օր, մայիսի 4, ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից: Այցելություն Երևանի Կոնյակի «Արարատ» գործարան: 3 տեսակի կոնյակի` 3* (3 տարեկան), «Ախթամար» (10 տարեկան), «Նաիրի» (20 տարեկան) համտեսում: Ուղևորություն դեպի Հայաստանի հյուսիս` Տավուշ, որը հայտնի է խոր կիրճերով և գետերով, փշատերև ու սաղարթավոր հիասքանչ անտառներով, որոնց լեռների բարձունքներին փոխարինում են ալպիական գեղեցիկ մարգագետինները: Ժամանում Ենոքավան գյուսի մոտ գտնվող մարզական համալիր: Թեթև լանչ քարանձավում`գյուղական մթերքներից պատրաստված ուտեստներով: Զբոսանք յուրահատուկ պտղատու ծառերի այգում (մոտ 4500 ծառեր): Ծանոթացում ձիանոցին, ձիերին, մասնակցություն ընթրիքի պատրաստմանը: Հարուստ ընթրիք. ճաշացանկում` գոմեշի մածուն, ոչխարի պանիր, 3 տեսակի տեղական մրգային օղի: Խարույկ, երգեր: Ամենախիզախների համար` արևածագի դիմավորում: Գիշերումը երկհարկանի քոթեջներում:
Երևանի կոնյակի գործարան Իջևան    
6-րդ օր, մայիսի 5, շաբաթ
Վաղ նախաճաշ հյուրանոցում: Կարելի է բաժանվել խմբերի: Մի խումբը կարող է ձիավարել համալիրում, այնուհետև` շրջակայքում: Մյուս խումբը կարող է գնալ հետիոտն/ձիերով/համակցված արշավի` «Ճգնավորի Արահետի» երթուղիով: Լաստիվերի քարանձավի դիտում: Վերադարձ բազա Կռանա Թախտով. այն խաչքարերի յուրահատուկ արհեստանոց է հաճարենու անտառում: Ընթրիք տեղական մթերքներից պատրաստված ուտեստներով: Խարույկ, երգեր: Գիշերում:
Իջևան     
7-րդ օր, մայիսի 6, կիրակի
Վաղ նախաճաշ: Մեկնում Ենոքավանից: Ուղևորություն դեպի Դիլիջան: Այցելություն Գոշավանքի վանական համալիր: Ուղևորության շարունակությունը դեպի երկրի «կապուտաչյա գեղեցկուհի»` Սևանա լիճ: Ճաշ լճի ափին գտնվող ռեստորանում: Վերադարձ Երևան: Տեղավորում հյուրանոցում: Գիշերում:
Գոշավանք Սևանա լիճ    
8-րդ օր, մայիսի 7, երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ճաշ ռեստորանում: Այցելություն շուկա, որտեղ կարող եք գնել մրգեր, չրեր համեմունքներ: Ազատ ժամ: Գիշերում:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը     
9-րդ օր, մայիսի 8, երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն 1915 թվականի եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Այցելություն Ս. Փարաջանովի թանգարան: Երեկոյան այցելություն հանրահայտ «Մալխաս» ջազ-ակումբ: Գիշերում
Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան Փարաջանովի թանգարան    
10-րդ օր, մայիսի 9, չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն «Հաղթանակ» զբոսայգի և Երևան քաղաքի Զինվորական թանգարան: Հրաժեշտի ընթրիք ռեստորանում: Գիշերում:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը     
11-րդ օր, մայիսի 10, հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից դեպի օդանավակայան: Թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը     

Փաթեթի գինը 1 անձի համար ներառում է հետևյալը.
Դիմավորում ու ճանապարհում և տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան (տրանսֆեր), տեղավորում 8 գիշեր 3* հյուրանոցում Երևանում,2 գիշեր երկհարկանի քարե տնակներում Ենոքավանում, սնունդը ըստ ծրագրի, փոխադրում շրջագայությունների ժամանակ, զբոսավարի ծառայություններ, ձիավարության հրահանգիչի ծառայությունները, թանգարաններ այցելելու տոմսեր:

Փաթեթի գինը չի ներառում ինքնաթիռի տոմսի, մուտքի թույլտվության (վիզայի), ապահովագրության արժեքները, անձնական ծախսերը (հեռախոս, լվացք, մինիբար և այլն), ալկոհոլը, լրացուցիչ շրջագայությունները, որոնք ներառված չեն ձեր տուրփաթեթում:


Տուր-փաթեթի գները մեկ անձի համար
Երևան քաղաքի հյուրանոցում բնակվելու տարբերակներ

Հյուրանոցի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք անվանման վրա
խմբի կազմը՝
4-10 մարդ

խմբի կազմը՝
11-20 մարդ

խմբի կազմը՝
21-28 մարդ

Տեղավորման տարբերակներ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք տուրփաթեթի համապատասխան գնի վրա
DBLSNGLDBLSNGLDBLSNGL
Ռեժինե


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project