Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2012
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:50

Տուրեր Հայաստանում
 Հայաստան գինետուր 4 օր
Share |
Ցույց տալ գները:



Շրջագայության անվանումը` Գինետուր Հայաստանում
Տևողությունը. 4 օր / 3 գիշեր
Զբոսաշրջիկների թիվը` 4-8 հոգի

1-ին օր
Ժամանում Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան: Դիմավորում, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց, տեղավորում: Ծանոթություն Երևանի հետ:Այցելություն Մատենադարան` հին ձեռագրերի ինստիտուտ, որտեղ պահվում են ավելի քան 14000 հին ձեռագրեր: Այցելություն Արարատ գինու-օղու-կոնյակի կոմբինատ և նրան կից Գինեգործության թանգարան: Երկու տեսակի գինիների (1913, 1944թթ.) և 2 տեսակի կոնյակների (10 և 20 տարվա հնացմամբ) համտեսում:
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան    
2-րդ օր
Ուղևորություն դեպի Գառնու հեթանոսական տաճար, որը նվիրված է եղել արևի հայոց աստված Միհրին (մ.թ.ա. 1-ին դարի վերջ): Գառնու ձորի ճանապարհը բնության մի յուօրինակ հուշարձան է, որն անմոռանալի տպավորություն է թողնում իր բազալտե բազմանկյուն սյուների շնորհիվ, որոնք առաջացել են հրաբուխային հրահեղուկ զանգվածից: Համաչափ ձևերի շնորհիվ նրան կոչում են բազալտե մարմին:Ուղևորությունը շարունակվում է դեպի Գեղարդի վանք, որը հայտնի է իր անգերազանցելի քանդակներով ու ժայռափոր եկեղեցիով: Ուղևորություն դեպի Սևանա լիճ: Սևանա լճի թերակղզու վանքերի դիտում: Վերադարձ Երևան:
Գառնի Գեղարդ Սևանա լիճ   
3-րդ օր
Ուղևորություն դեպի Խոր Վիրապի վանք, որտեղից բացվում է բիբլիական Արարատի համայնապատկերը, Սբ. Աստվածածին (17-րդ դար) եկեղեցու դիտում: Ուղևորության շարունակությունը դեպի Նորավանք, որը շրջապատված է հրաշագեղ կարմիր ժայռերով: Այցելություն Արենիի գինու գործարան, տեղական գինիների համտեսում: Գինին հասունանում է կաղնու փայտից պատրաստված տակառներում, որի շնորհիվ գինու մեջ զգացվում է բնափայտի թույլ համը` ներդաշնականորեն խառնվելով գինու մրգային համին:
Խոր Վիրապ Նորավանք    
4-րդ օր
Շրջագայություն դեպի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոն` Սբ. Էջմիածին: Այցելություն Մայր Տաճար (4-րդ դար) և Սբ. Հռիփսիմե եկեղեցի (4-րդ դար): Հետադարձ ճանապարհին Զվարթնոցի տաճարի (10-րդ դար) ավերակների դիտում: Վերադարձ Երևան: Այցելություն Երևանի կոնյակի գործարան, երեք տեսակի կոնյակի համտեսում. 3* (հնացում 3 տարի), Ախթամար (հնացում 10 տարի), Նաիրի (հնացում 20 տարի): Տեղափոխում օդանավակայան: Թռիչք:
Էջմիածին Զվարթնոց Երևանի կոնյակի գործարան   

Շրջագայության ամրագրումը
Հայտը ուղարկելուց հետո դուք 24 ժամվա ընթացքում կստանաք պատասխան, կտեղեկանաք շրջագայության առկայության և այլ տեղեկությունների մասին: Հայտի ձևը կարող եք ստանալ ստորև բերված աղյուսակում` սեղմելով տուրփաթեթի գնի վրա:

Փաթեթի գինը 1 անձի համար ներառում է հետևյալը.
Դիմավորում ու ճանապարհում և տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան (տրանսֆեր), տեղավորում Անի Պլազա հյուրանոցի համարում, նախաճաշ, փոխադրում շրջագայությունների ժամանակ, զբոսավարի ծառայություններ, թանգարաններ, գինու և կոնյակի գործարաններ այցելելու տոմսեր:

Փաթեթի գինը չի ներառում ինքնաթիռի տոմսի, մուտքի թույլտվության (վիզայի), ապահովագրության արժեքները, անձնական ծախսերը (հեռախոս, լվացք, մինիբար և այլն), սնունդը (ճաշ), ալկոհոլը, լրացուցիչ շրջագայությունները, որոնք ներառված չեն ձեր տուրփաթեթում:

Զբոսաշրջիկների թիվը մեկ խմբում` 4-10 հոգի

Գինետուր-տուրփաթեթի սկզբնական գինը 1 անձի համար


Տուր-փաթեթի գները մեկ անձի համար
Երևան քաղաքի հյուրանոցում բնակվելու տարբերակներ

Հյուրանոցի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք անվանման վրա
խմբի կազմը՝
4-10 մարդ

Տեղավորման տարբերակներ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք տուրփաթեթի համապատասխան գնի վրա
DBLSNGL
Անի Պլազա Հոթել
Ռեժինե

Նշում. կարող ենք Ձեզ հյուրանոցի փոխարեն առաջարկել` բնակվելու Երևանի կենտրոնում գտնվող բարձրակարգ բնակարաններում: Այդ դեպքում տուրփաթեթի արժեքը նվազում է և ենթակա է լրացուցիչ մշակման:

Ուշադրություն. այս շրջագայությունը հնարավոր է կազմակերպել անհատական զբոսաշրջիկների (մինչև 3 անձ), միջին ու մեծ խմբերի (9 և ավելի անձ) համար: Հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք սեղմել այստեղ:

Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project