Տուրեր Հայաստանում
Հայաստան զբոսաշրջություն
Արձակուրդ 2013
Դասական տուրեր
7 օր Հայաստանում
10 օր Հայաստանում
11 օր Հայաստանում
14 օր Հայաստանում
17 օր Հայաստանում
Հարսանեկան տուրեր
Հանգիստ զույգերի համար
Հայաստան գինետուրեր
Հայաստան գինետուր 4 օր
Իրադարձություն - տուրեր
Հայաստան Սուրբ Զատիկ 7 օր
Մայիսյան տոն - Հաղթանակի օրը Հայաստանում 11 օր
Ձիարշավային տուրեր
Ձիարշավ և հանգիստ լեռներում 7 օր
Քայլարշավներ
Վերելք դեպի Արագած լեռը (4090 մ) 7 օր
Պատվիրել հատուկ տուր
Travel alone
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  22/05/2013   9:41



Տուրեր Հայաստանում
 Արձակուրդ 2013
Share |
Արձակուրդ Հայաստանում

Աշխարհի գրեթե բոլոր մարդիկ ճամփորդում են` բացահայտելու նորը, ծանոթանալու նոր մշակույթների ու մարդկանց հետ, ձեռք բերելու նոր ընկերներ աշխարհի տարբեր երկրներում և, իհարկե` հաճույք ստանալու իրենց արձակուրդից և ուղևորությունից:

Շատերին անհանգստացնող հարցերից մեկն այն է, թե որտեղ անց կացնել իրենց արձակուրդը: Բնական է, որ բոլորն էլ ցանկանում են, որ իրենց արձակուրդը լինի հաճելի, տպավորիչ և անմոռանալի:
 
Եթե ցանկանում եք, որ այս տարվա Ձեր ամառային արձակուրդն ամենալավը լինի` այցելեք Հայաստան - աշխարհի հնագույն երկրներից մեկը, որը, գրավիչ մշակույթ և պատմական արժեքներ ունենալու հետ մեկտեղ, նաև ժամանակակից երկիր է՝ հյուրասեր բնակչությամբ, մաքուր միջավայրով, համեղ, օգտակար սնունդով, զվարճանքի բազմաթիվ հնարավորություններով, ինչպես օրինակ՝ դասական շրջագայությունները, քայլարշավները, ձիավարությունը, արկածային արշավները և այլն:

Հայաստան այցելած հյուրերից մեկն ասել է. Ձեր այս փոքրիկ երկրում այնքան հրաշալիքներ կան, որ թվում է, թե անհնար է բացահայտել այդ երկրի ամբողջ առեղծվածը: Ես երբեք չեմ դադարում հիանալ Հայաստանի գեղեցկությամբ:

Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանը սրբագործված երկիր է` իր հավերժական և պատմական Արարատ սուրբ լեռով, որի վրա, համաձայն Աստվածաշնչի, հանգրվանել է Նոյան Տապանը:
 
Պետք է տեսնել Հայաստանի հին ու նոր եկեղեցիները` իրենց հիասքանքանչ քանդակագործությամբ, հայկական առեղծվածային խաչքարերը, պատմական հուշարձանները, թանգարանները, պատկերասրահները, ինչպես նաև հրաշալի բնությունն իր գեղեցկագույն լեռներով, անտառներով, դաշտերով ու ձորերով, սառնորակ, զուլալ աղբյուրներով, վարար գետերով և քաղցրահամ լճերով:

Մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրն իր նախասիրություններն ունի: Ոմանք սիրում են ակտիվ կյանք վարել և ակտիվ արձակուրդ ունենալ, մյուսները նախընտրում են խաղաղ կյանքն ու հանգիստը: Հայաստանում կարող եք Ձեր արձակուրդն անցկացնել ըստ նախասիրության: Գալիք արձակուրդի մասին Ձեր ցանկություննները գրեք նամակում և ուղարկեք մեզ: Ձեր հաղորդագրության հիման վրա կկազմվի առաջիկա արձակուրդի ժամանակացույցն ու ծրագիրը, որը կներկայացվի Ձեր հաստատմանը:

Այցելեք Հայաստան արձակուրդներին: Բացահայտեք այս հրաշալի երկիրը` Ձեր Հայրենիքը:  Հայաստանի հյուրասեր ժողովուրդը սպասում է Ձեզ:


Անուն
Ազգանուն
Երկիր
էլ փոստ
Հեռախոս
Արձակուրդի ժամանակահատվածը / օրերը
Հաղորդագրություն

Խնդրում ենք լրացնել պատկերված նիշերն այս վանդակում, որ խուսափենք սպամ ռոբոտներից


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project