Տեղավորում Հայաստանում
Երևան
Հյուրանոցներ Երևանում
Բնակարաններ Երևանում
Ստեփանակերտ
Հյուրանոցներ Ստեփանակերտում
Գյումրի
Հյուրանոցներ Գյումրիում
Շուշի
Հյուրանոցներ Շուշիում
Ծաղկաձոր
Հյուրանոցներ Ծաղկաձորում
Ջերմուկ
Առողջարաններ Ջերմուկում
Աղվերան
Հյուրանոցներ Աղվերանում
Սևան
Հյուրանոցներ Սևանա լճի շրջակայքում
Ձորագետ
Հյուրանոցներ Ձորագետում
Դիլիջան
Հյուրանոցներ Դիլիջանում
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:48

Տեղավորում Հայաստանում
 Ջերմուկ
Share |
Վայրը` Վայոց ձորի մարզ
Հեռավորությունը Երևանից` 175 կմ
Բնակչությունը` 4,600
Բարձրությունը ծովի մակերևույթից` 2080 մ

Վայոց ձորի հյուսիս-արևելքում, Արփա գետի վերին հոսանքում գտնվում է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկը` Ջերմուկը: Այն բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ անտառներով` բազամազան վայրի մրգատու ծառերով` տանձենիներով, սալորենիներով և խնձորենիներով: Այստեղ կարող եք հանդիպել նաև անտառային կենդանիների` աղվեսի, նապաստակի, նույնիսկ` արջի:

Ջերմուկ բառը առաջացել է ջերմ բառից, որը նշանակում է տաք: Ջերմուկը հարուստ է ստորգետնյա հանքային քաղցրահամ ջրերով, որոնք իրենց ֆիզիկական և քիմիական բաղադրությամբ չեն զիջում Չեխիայի Կառլովի Վառի կամ Ռուսաստանի Ժելեզնովոդսկի աղբյուրներին և դասվում են ածխաթթվային, հիդրոկարբոնատային, քլորային և մագնեզիումային ջրերի շարքին:

Ստորգետնյա գեյզերային տաք ջրերով հարուստ Ջերմուկը օգտագործվում է խմելու ու լոգանք ընդունելու համար, ինչպես նաև ստամոքսի, աղիների, որովայնային, երիկամային և նյարդաբանական հիվանդությունների բուժման նպատակով:

Ջերմուկն առանձանում է նաև իր մեղմ կլիմայով: Ամռանն այստեղ զով ու պարզ եղանակ է, գարունն ու աշունը` առանց մառախուղների, ձմեռը` ձնառատ և անհողմ: Այս ամենը միախառնվելով մաքուր լեռնային օդին կդարձնի ձեր հանգիստը անչափ հաճելի:


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project