Նյութեր
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  12/12/2017   4:49



Նյութեր
 Դեղաբազա Երևան
Share |


Բարի գալուստ «Դեղաբազա Երևան» էջ



«Դեղաբազա Երևան» ՍՊԸ
Նախագահ` Արտաշես Բիշարյան
Հասցե` ք. Երևան, Հրաչյա Քոչարի 17
Էլ-փոստ` abishar@arminco.com
Հեռ. (37410)270238
Ֆաքս (37410)270238

  • Հայկական առաջատար դեղագործական ընկերություններից է, ներմուծում է ավելի քան 200 տեսակի դեղամիջոցներ եվրոպական երկրներից (Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Դանիա, Գերմանիա, Ռումինիա, Ուկրաինա):
  • Ունի դեղագործության ոլորտում 15 տարվա փորձ:
  • Աշխարհում մի շարք հանրահայտ դեղագործական ընկերությունների (Bayer, GlaxoSmithKline, Ferrosan, Bittner) բացառիկ դիստրիբյուտորն է Հայաստանում, ինչպես նաև դեղորայք արտադրող բազմաթիվ այլ ընկերությունների դիստրիբյուտորը, ինչպես օրինակ` Pfizer:
  • Հայաստան դեղորայք և պատրաստուկներ ներկրող հինգ առաջատար ընկերություններից է: Դիստրիբյուտորական ցանցը և հաճախորդների ցանցը ընդգրկում է Հայաստանի տարածքում ավելի քան 300 դեղատներ և 7 մեծածախ ընկերություններ:




«Դեղաբազա Երևան» ՍՊԸ-ն Հայաստանի Կառավարության (Առողջապահության Նախարարության) առաջին հավաստագիր ստացած ընկերությունն է, և այժմ էլ գտնվում է Հայաստանի առաջատար դեղագործական ընկերությունների շարքում:

«Դեղաբազա Երևան»-ը պարբերաբար իրականացնում է քանակական ու որակական հետազոտություններ և սոցիոլոգիական հարցումներ` Հայաստանի հանրային առողջության իրավիճակի վերաբերյալ` առավել անհրաժեշտ դեղորայքի պահանջարկը հայտնաբերելու նպատակով: Ընկերությունը հաջողությամբ համագործակցում է առաջատար հայ և միջազգային մասնագետների, բժիշկների և դեղագործների հետ և երաշխավորում է ներմուծվող դեղորայքի բարձր որակը և կիրառությունը:

«Դեղաբազա Երևան»-ը աշխատում է աշխարհի առաջատար ընկերությունների հետ անմիջականորեն և ներմուծում է միայն բարձրորակ դեղորայք: Ելնելով իր հաճախորդներին լավագույն և նորագույն դեղորայք մատակարարելու պարտավորվածությունից` ընկերությունը հայկական շուկայում հաճախ պաշտոնապես գրանցում է նոր դեղամիջոցներ:

«Դեղաբազա Երևան»-ը հայտնի է նաև բարեգործական նախագծերով: Ընկերությունը վիտամինային և դեղորայքային պատրաստուկներով ապահովում է մանկատան երեխաներին:

«Դեղաբազա Երևան» ընկերության անընդհատ աճը ընկերության նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու պարոն Արտաշես Բիշարյանի ղեկավարությամբ գործող պրոֆեսիոնալ թիմի քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունքն է: Ընկերության նախագահը իր ողջ կյանքը նվիրել է դեղագործությանը և մարդկանց բարձրորակ դեղորայքով ապահովելու գործին: Արտաշես Բիշարյանը ծնվել է 1952 թ.: 1977 թ. նա ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը: 2003-2005 թթ., դեղագործական կառավարման 20 տարվա փորձառությունից հետո, նա ուսուցանել է Մոսկվայի Սեչենովի անվան Բժշկական Ակադեմիայում և ստացել է դեղագործության գիտությունների թեկնածու աստիճան:

«Դեղաբազա Երևան»-ը ունի ավելի քան 20 աշխատակիցներից բաղկացած բարձր պրոֆեսիոնալ հմտություններով թիմ, որոնք աշխատում են պատասխանատվությամբ և նվիրվածությամբ: Աշխատակիցների ավելի քան 80 տոկոսը ունի բարձրագույն բժշկական կրթություն: Միջազագային դեղագործական հաստատությունների հետ ունեցած կապերի, մասնագիտական դասընթացներին և ուղևորություններին մասնակցելու շնորհիվ ընկերությունը երաշխավորում է միջազգային դեղագործության ասպարեզում իր գիտակությունը:

Այժմ «Դեղաբազա Երևան»-ը հուսալի գործընկեր է բազմաթիվ եվրոպական ընկերությունների համար և պատրաստ է նոր համագործակցության: Ընկերությունը մեծ փորձ ունի դեղագործության ոլորտում և պատրաստ է ավելացնել ներմուծվող դեղորայքի տեսականին հայկական շուկայում: Ընկերությունը ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով, գրասենյակներով, պահեստներով, որոնք համապատասխանոււմ են ամենախիստ միջազգային չափանիշներին, դեղորայք փոխադրելու հատուկ փոխադրամիջոցներով և այլն:

«Դեղաբազա Երևան» ընկերության գլխավոր հզորությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս նրա հեղինակությունն է, հայկական շուկայի խոր իմացությունը և մեծ դիստրիբյուտորական ցանցը:

Ընկերությունը ծրագրում է ավելացնել դեղորայքային պատրաստուկների ծավալը և տեսականին, ներմուծել բժշկական սարքավորումներ:

«Դեղաբազա Երևան»-ը և նրա գործընկերները վստահ են, որ նոր նախաձեռնությունները կնպաստեն ընկերության զարգացմանը և Հայաստանի առողջապահության համակարգի բարելավվմանը:







© 2005 - 2014 welcomearmenia.com. All rights reserved.