Հայաստան
|
Հայաստանի տեսարժան վայրերը
|
Առողջարաններ
|
Ճամփորդություն Հայաստան
|
Տուրեր Հայաստանում
|
Տեղավորում Հայաստանում
|
Վիզա
|
Անշարժ գույք
|
Հայաստան Գործարար Ուղեցույց
|
Աշխատանք
|
Գովազդ
|
Աջակցություն կայքին
|
Կայքի քարտեզը
|
Կապ մեզ հետ
|
Հիմնական էջ
Բոլոր բաժիններում
Հայաստան
Հայաստանի տեսարժան վայրերը
Առողջարաններ
Ճամփորդություն Հայաստան
Տուրեր Հայաստանում
Տեղավորում Հայաստանում
Վիզա
Անշարժ գույք
Հայաստան Գործարար Ուղեցույց
Աշխատանք
Գովազդ
Աջակցություն կայքին
Կայքի քարտեզը
Կապ մեզ հետ
Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
21/05/2012 22:06
Հայաստան
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Share
|
Մուտքի կանոններ
Երկիր մտնելու համար պահանջվում է մուտքի թույլտվություն (վիզա): Հայաստանը որոշ երկրների հետ ունի երկկողմանի համաձայնագիր` առանց մուտքի թույլտվության երկիր այցելելու համար: Այդ երկրներից են Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այլ երկրների քաղաքացիներին սահմանը հատելու համար անհրաժեշտ է ունենալ արտասահմանյան անձնագիր: Մուտքի թույլտվությունը ձևակերպվում է`
ա) Հայաստանում գտնվող դեսպանատներում,
բ) օդանավակայանում` ժամանումից հետո,
գ) կայքի միջոցով`
www.ArmeniaForeignMinistry.com
Տրվում են մուտքի թույլտվության հետևյալ ձևերը.
ա) տարանցիկ- մինչև 3 օր տևողությամբ,
բ) զբոսաշրջային- մինչև 21 օր տևողությամբ,
գ) երկարատև- մինչև 3 ամիս տևողությամբ,
դ) դիվանագիտական- ծառայության (գործուղման) ժամկետով:
Պետական տարադրամ
Հայկական դրամական միավորը կոչվում է «Դրամ» (AMD), մանրադրամը` «Լումա» (գրեթե չկա գործածության մեջ): Շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000, 50000 և 100000 արժողության թղթադրամներ: Կան նաև 10, 20, 50, 100, 200, 500 արժողության մետաղադրամներ: Ճամփորդելիս նպատակահարմար է ունենալ ԱՄՆ դոլար և եվրո:
Հատուկ ծառայությունների հեռախոսահամարներ
Հրշեջ պահպանություն 1 01
Ոստիկանություն 1 02
Շտապ բժշկական օգնություն 1 03
Արագ արձագանքման փրկարար ջոկատ 1 08
Տեղեկատու ծառայություններ
Քաղաքային տեղեկատու 1 07
Միջքաղաքային տեղեկատու 1 05
Հանրապետության ընդհանուր տեղեկատու 1 09
Հեռախոսային կոդեր
Հայաստան 374
Երևան 10
Ինչպես զանգահարել
Կապ
Տաքսաֆոնները ապահովում են տեղական, միջքաղաքային և միջազգային կապ:
Զանգի համար պահանջվում է հատուկ քարտ: Քարտերը լինում են 50, 100, 300, 500 միավորներով, վաճառվում են փոստային բաժանմունքներում և թերթի կրպակներում:
Հայաստանից զանգելու դեպքում պետք է հավաքել 00-երկրի կոդը-քաղաքի կոդը-հեռախոսահամարը:
Հայաստան զանգելու համար պետք է հավաքել 00-374-քաղաքի կոդը-հեռախոսահամարը:
Տեղական միջքաղաքային զանգերի համար քաղաքի միջազգային կոդից առաջ հավաքվում է 0:
Բջջային կապ
Հայաստանի տարածքում գործում է բջջային կապի 3 ցանց` Բիլայն, Վիվասել-ՄՏՍ և Օրանժ:
Գործում են հետևյալ բջջային կոդերը. Բիլայն - 91 և 99, Վիվասել-ՄՏՍ - 93, 94, 98 և 77, Օրանժ - 55 և 95: Քաղաքային կամ բջջային կապից բջջային ցանցին միանալու համար հարկավոր է հավաքել 0 և բջջային կոդը, այնուհետև` բաժանորդի համարը: Արտասահմանից Հայաստան զանգելու դեպքում բջջային ցանցին միանալու համար հավաքվում է 00-374, այնուհետև` բջջային կոդը, այնուհետև` բաժանորդի համարը:
Երթևեկության կանոններ
Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է: Արագության սահմանափակումները հետևյալն են. ավտոճանապարհներին մարդատար մեքենաների համար առավելագույն արագությունը կազմում է 90 կմ/ժ, բնակավայրերում` 60 կմ/ժ: Բենզալցակայաններ կան ամենուրեք: Ալկոհոլի թույլատրելի քանակությունը վարորդի արյան մեջ կազմում է 0.5 պրոմիլեն (այն համարժեք է 0.33 լիտր գարեջրի մեջ պարունակվող ալկոհոլի քանակին):
Օդանավակայաններ
Հայաստանում գործում են 2 միջազգային օդանավակայաններ, որոնցից 1-ը գտնվում է Երևանում, մյուսը` Գյումրիում:
«Զվարթնոց» օդանավակայան
Հեռ. (010) 187
(010) 493000
Մաքսային կանոներ
Թույլատրվում է առանց մաքսատուրքի ներմուծել և արտահանել 150 000 դրամից ոչ ավելի ընդհանուր արժողությամբ և 50կգ ընդհանուր քաշից ոչ ավելի ցանկացած ապրանքներ, բացառությամբ` սուրճ և թեյ` մինչև 1կգ, ձկան խավիար` մինչև 0.5կգ, սիգարներ` մինչև 10 հատ, ծխախոտի գլանակներ` մինչև 400 հատ, ալկոհոլային խմիչքներ` մինչև 2 լիտր (կամ գործարանային արտադրության տարայով, առավելագույնը` 1 լիտր), ծխախոտ` մինչև 20 տուփ: Թույլատրվում է առանց մաքսատուրքի տեղափոխել անձնական օգտագործման իրերը, որոնք ուղևորները կրում են կամ տեղափոխում (եթե դրանք արտադրական պիտակ, փաթեթավորում չունեն, կամ մաշված են): Հայաստան թույլատրվում է ներմուծել անսահմանափակ քանակի գումար, եթե երկիր ժամանելիս մաքսային հայտարարագրում նշվում է ներմուծվող գումարի չափը: Թույլատրվում է արտահանել կանխիկ գումար մինչև 5 000 000 դրամի չափով կամ դրան համարժեք ցանկացած արտարժույթ, սակայն թույլատրվում է կատարել գումարի բանկային փոխանցում` առանց սահմանափակման: Հնաոճ իրերի (այդ թվում թանկարժեք քարեր, հին մետաղադրամներ, հին ձեռագրեր և գեղարվեստական ստեղծագործություններ), ինչպես նաև դեղորայքի, զենքի և զինամթերքի ներմուծումն ու արտահանումը, առանց համապատասխան մարմինների թույլտվության, արգելվում է: Կենդանիները կարող են բերվել միայն անասնաբույժի կողմից տրված համապատասխան հավաստագրի առկայության դեպքում:
Ժամանակը
Գրինվիչի ժամանակից առաջ է 3 ժամով (GMT +3):
Լարում
Լարումը ` 220 Վոլտ, հաճախականությունը` 50 Հերց:
Պետական տոներ և hիշատակի օրեր
Հայաստանի Հանրապետությունում կան հետևյալ տոներն ու հիշատակի օրերը.
դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը` Ծննդյան տոներ: Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը` Ամանոր և հունվարի 6-ը` Սուրբ Ծնունդ:
հունվարի 28` Հայոց բանակի օր,
մարտի 8` Կանանց Միջազգային օր (հանգստյան օր),
ապրիլի 7` Մայրության, գեղեցկության և սիրո տոն,
ապրիլի 24` Ցեղասպանության զոհերի հիշատակի օր,
մայիսի 1` Աշխատավորների միասնության միջազգային օր (հանգստյան օր),
մայիսի 9` Հաղթանակի ու խաղաղության տոն (հանգստյան օր),
մայիսի 28` Առաջին Հանրապետության օր (հանգստյան օր),
հուլիսի 5` Սահմանադրության օր (հանգստյան օր),
սեպտեմբերի 21` Անկախության օր (հանգստյան օր),
դեկտեմբերի 7` 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի օր:
Եկեղեցական հիմնական տոներ
հունվարի 6`
Սուրբ ծնունդ
:
փետրվար 13`
Տյառնընդառաջ
: Տոնվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո: Տոնի խորհրդանշական ավանդույթներից է կրակ վառելը, որը խորհրդանշում է գարնան մոտալուտ գալուստը:
Ծաղկազարդ
. տոնվում է Զատիկից 1 շաբաթ առաջ: Խոհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները հագնում են իրենց լավագույն հանդերձանքը, գլխներին դնում ուռենու ճյուղերից պատրաստված պսակներ, իրար նվիրում ուռենու ոստեր ու ճյուղեր:
Զատիկ
. Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է: Այդ օրը մարդիկ իրար ողջունում են «Քրիստոս հարեավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» խոսքերով: Զատիկից 10 օր առաջ կանայք բամբակի վրա թրջում են ոսպ, ցորեն, որոնք հետզհետե ծիլեր են տալիս: Զատկի օրը ներկված ձվերը դրվում են ցորենից ու ոսպից ծլած կանաչ խոտի մեջ:
Վարդավառ
. հայ ժողովրդի սիրված տոներից մեկն է, որը մեծ հանդիսություններով նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո` կիրակի օրը: Հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը, վարդաջրեր ցողելով, սեր էր պարգևում մարդկանց: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել: Վարդավառի տոնին վաղ առավոտից մեծ ու փոքր, կին ու տղամարդ իրար վրա ջուր են լցնում:
Սբ. Աստվածածնի վերափոխման տոն
. տոնվում է օգոստոսին: Ավանդաբար տոնին հաջորդում է խաղողօրհնեքի արարողությունը, որը համընկնում է բերքահավաքի հետ:
Խաչվերաց (Սուրբ Խաչ)
. տոնվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը:
Թարգմանչաց տոն
. եկեղեցական տոն է` նվիրված Մեսրոպ Մաշտոցին և իր աշակերտներին (որոնք հայկական այբուբենը ստեղծելուց հետո կատարել են առաջին թարգմանությունները), ինչպես նաև մշակութային ուրիշ գործիչներին, որոնք ոչ միայն թարգմանել են Աստվածաշունչն ու համաշխարհային մշակույթի տարբեր ստեղծագործություններ, այլ նաև զբաղվել են գիտական գործունեությամբ, կրթել ու լուսաբանել ժողովրդին: Սկսած 1979 թվականից, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, ամեն 2 տարին մեկ անգամ, հոկտեմբերին Թարգմանչաց տոնը նշվում է որպես համազգային տոն:
Ազգային խոհանոց
Պահպանելով դարավոր ավանդույթները` հայկական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն և իրավմամբ համարվում է աշխարհի հնագույն խոհանոցներից մեկը: Հայկական ուտեստների բնորոշ հատկանիշներից է կծու համը: Համեմունքներն ու կանաչին, ձուկը, միսն ու կաթը, աղն ու հացը, աղբյուրի ջուրն ու խոհարարի հմտությունը հայկական ուտեստներին յուրահատուկ և անկրկնելի համ են տալիս: Լավաշը, պանիրն ու կանաչին յուրաքանչյուր սեղանի անբաժան մասերն են: Լավաշը հայկական ավանդական հացն է, որը պատրաստվում է թոնիրում և առանց որի հայկական սեղանը հնարավոր չէ պատկերացնել:
Որպես առաջին կերակրատեսակ տրվում են կաթնապուրներ, հորթի կամ ոչխարի մսից պատրաստաված արգանակներ: Հայերի ամենասիրված կերակրատեսակներից է տոլման: Տոլման պատրաստվում է խաղողի տերևների մեջ փաթաթված աղացած մսից: Սիրված են նաև ծեծած մսից պատրաստված ուտեստները` կոլոլակն ու քյուֆթան, հավի մսից և ձավարից պատրաստված հարիսան: Կովկասի ժողովուրդների ճաշացանկի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում խոզի և ոչխարի մսի հատուկ ընտրված կտորներից պատրաստված խորովածը` պատրաստված ածխի վրա: Հայաստանի գետերն ու լճերը հարուստ են ձկներով, հայկական սեղանի զարդն է Սևանի իշխանը: Իսկ կաթնամթերքների մեջ առանձնանում է մածունը:
Հրուշակեղեն
Համեղ են նաև տեղական քաղցրավենիքներն ու հրուշակեղենը, չրերը, տնական հալվան, անալին, քաղցր սուճուխը, տարբեր տեսակի բլիթներն ու մուրաբաները:
Հյութեր և ալկոհոլ
Երկրի ազգային խմիչքը հայկական կոնյակն ու գինին է: Ներկայումս Հայաստանում արտադրվում են մոտ 40 տեսակի սեղանի, թնդեցված և տարբեր համերով գինիներ: Իսկ կոնյակի արտադրությունը Հայաստանում ունի ավիլի քան հարյուր տարվա պատմություն: Դա հայկական ամենահայտնի ալկոհոլային խմիչքն է` հայերի պարծանքը: Երբ Չերչիլին հարցրեցին իր երկարակեցության գաղտնիքի մասին, նա առանց երկար մտածելու պատասխանեց. «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:
Հայկական կոնյակն իր որակի համար արժանացել է տասնյակ ոսկե և արծաթե մեդալների: Երևանի կոնյակի գործարանում արտադրվում են 7 տեսակի կոնյակներ` 3-25 տարվա հնությամբ: Բուժիչ հատկություններով օժտված է հայկական թթի օղին, որը ունի նաև արտակարգ համ: Հայտնի են նաև հանքային ջրերը` «Ջերմուկ», «Արզնի», «Դիլիջան Ֆրոլովա» և մրգային հյութերը:
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project