Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:05

Հայաստան
 Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Share |
Հայաստանում տնտեսական բարեփոխումների շնորհիվ կատարվել է բարեհաջող անցում շուկայական տնտեսության: Ստեղծվել է նպաստավոր մակրոտնտեսական միջավայր, և, սկսած 1994թ., անընդմեջ գրանցվել է տնտեսական աճ: Երկիրը բարեհաջող իրականացրել է բազմակողմանի կայունացում և կառուցվածքային բարեփոխումների ծրագիր: Համաձայն www.heritage.org/index` Հայաստանը համարվում է ԱՊՀ-ում տնտեսապես առավել ազատական երկիրը:
Ներկայումս Հայաստանը բնութագրվում է կայուն մակրոտնտեսական իրավիճակով, տնտեսական աճի արագ տեմպով և ցածր ինֆլյացիայով: 2007թ. տնտեսության աճը կազմել է 13.7 տոկոս:
Վերջին հինգ տարիների հիմնական ֆինանսական և տնտեսական ցուցանիշները ներկայացված են ստորև.



Ֆինանսական և տնտեսական հիմնական ցուցանիշներ  2003 2004 2005 2006 2007 
ՀՆԱ-ի իրական աճ (%) 13.9  10.1  13.9  13.3  13.7  
Ինֆլյացիայի տոկոս (%, միջին արժեք)  4.7  7.0  2.2  2,9  6,6  
Օտարերկրյա ներդրումների ընդհանուր արժեքը (ԱՄՆ դոլար, միլիոն) 178.0  235.2  276.4  450.1  701.0  
Առևտրային հաշվեկշիռ (ԱՄՆ դոլար, միլիոն)  -481.9  -635.9  -777.2  -895,9  -1600,3  
Ներքին պարտք (ԱՄՆ դոլար, միլիոն) 1693.6  1884  1860.1  1205,6  1448,9  
Գործազրկության մակարդակ (ԱՄՆ դոլար, միլիոն)  10.0  9.4  9.6  7.5  7.1  
Փոխարժեք (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար, տարեկան միջին արժեք)  578.8  533.4  457.7  415.5  342.1  














Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)
1994 թվականից Հայաստանում սկսվեց տնտեսության վերականգնումն ու զարգացումը: 2003-2007 թթ. ՀՆԱ-ի աճը կազմել է միջինը 13.0 տոկոս: 1990-ականներին ՀՆԱ-ում նվազեց արտադրության մասնաբաժինը, իսկ ծառայությունների մասնաբաժինը աճեց:
ՀՆԱ-ի կառուցվածքը 2003-2007 թթ. (%)


Բաժին 2003  2004 2005 2006  2007  
Արդյունաբերություն 22%  22%  22%  18%  16%  
Գյուղատնտեսություն  22%  22%  19%  18%  17.5%  
Շինարարություն 16%  15%  22%  24.5%  26%  
Տրանսպորտ 6%  6%  6%    
Առևտուր 10%  11%  11%  18%  17.5%  
Այլ 24%  24%  20%  10%  10%  



Ինֆլյացիա
1996թ. ինֆլյացիայի բարեհաջող նվազումը հանգեցրեց գների կայունացմանը: Ստորև ներկայացված աղյուսակում երևում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ինֆլյացիան զգալիորեն կրճատվել է: 1993թ. գերինֆլյացիայի հետևանքով, որը պայմանավորված էր խորհրդային ռուբլու և ազգային տարադրամի (շրջանառության մեջ է դրվել 1993թ.) կառավարման փորձի պակասով, Հայաստանը հասավ հարաբերական գնային կայունության: Աղյուսակում ներկայացված է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) աճի ամենամյա նորմը:

Գների տարեկան աճը, 1996-2007թթ. (տոկոս)

1996  1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 
18.7  14.0  8.7  0.6  -0.8  3.1  1.1  4.7  7.0  0.6  2.9  4.4  




Վճարային հաշվեկշիռ
Վճարային հաշվեկշիռ, 1999-2007
(ԱՄՆ դոլար, միլիոն)


ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇԻՎ (7+8+9) 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 
Ընթացիկ հաշիվը առանց պաշտոնական փոխանցումների (1-10) -307  -278  -200  -148  -189.4  -19.6  -19.6  -117.1  -589.3  
Առևտրային հաշվեկշիռ (4-5)  -401  -401  -272  -203  -251  -80.6  -67.2  -197.1  -68.38  
Արտահանում  -474  -420  -559  -369  -434  -627.8  -827.8  -1199.7  -2105.2  
Ներմուծում 247  353 234  514 696 722.9  973.9  992.0  1162.5  
Ծառայություններ (նետտո) -721  -773  -773  -883  -1,130  1350.7  1801.7  2191.6  3267.8  
Առևտրի և ծառայությունների հաշվեկշիռ (3+6) -62  -56  -18  -41  -68  -98.9  -120.0  -130.4  -212.5  
Եկամուտ (նետտո) -536  -519  -438  -409  -502  -458.0  -587.9  -895.9  -1600.3  
Ընթացիկ փոխանցումներ (նետտո) (10+11) 55  53 53 88  93  107.4  132.8  215.2  278.8  
10 Պաշտոնական փոխանցումներ  174  188 174  173 218  429.9  523.7  694  944.8  
11 Անձնական փոխանցումներ  94  103  72  72  60 61.0 66.1 80.0  94.5  
12 ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎ  80 86 102 119 158 368.9  457.6  614.0  850.3  






















Փոխարժեք

Համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի Համաձայնագրի 8-րդ Հոդվածի` Հայաստանը կատարել է վճարման հաշվեկշռի բոլոր ընթացիկ հաշվարկային գործառությունները: Հայաստանն ունի ամբողջապես փոխակերպվող, կառավարվող և «լողացող» տարադրամ: Փոխարժեքը սովորաբար որոշվում է շուկայով և Հայաստանի Կենտրոնական Բանկի որոշումով, որը ժամանակ առ ժամանակ կայունացնում է շուկայում փոխարժեքի տատանումները: 2007 թվականին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 342.1 դրամ:

Պետական բյուջե

 2007 (ՀՀ դրամ, միլիոն)  
Ծախսեր 565.9  
Եկամուտներ  570.1  
Այդ թվում հարկերը  505.5  
Դեֆիցիտ 4.2  





Աշխատունակ բնակչություն
Հայաստանի բնակչության մեծ մասը (56%) կազմում է 17-59 տարեկան տարիքային խումբը: Հայ հասարակության մեջ կարևոր դեր ունի բարձր որակավորում ունեցող բանվորական աշխատուժը, որոնց 70% ունեն բարձր որակավորում, 26%` միջին որակավորում և 4 %` ցածր որակավորում: Հայաստանում գործում է 60 համալսարան, որտեղ սովորում են մոտ 80 000 ուսանողներ: 18-33 տարիքային խմբի 30% կարող է կոմերցիոն գործունեություն վարել անգլերեն լեզվով:

Անձնական եկամուտներն ու ծախսերը

Տնային տնտեսությունների եկամտի տեսակները 2004-2007թթ.

Տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական* (դրամ, տոկոս)

 2004 2005 2006 2007 2004 2005 2006 2007 
1. Դրամական եկամուտներ 14450 15959 18446  22287 85.7%  85.2%  85.8% 88.8%  
2. Ոչ դրամական եկամուտներ 2406 2776 3045 2807 14.3% 14.8% 14.2% 11.2% 
Ընդամենը ամբողջական եկամուտ 16856 18725 21491 25095 100% 100% 100% 100% 







*Տվյալները ներկայացված են Ազգային Վիճակագրական ծառայության կողմից:

Տնային տնտեսության ծախսերի կառուցվածքը, 2004-2007թթ. (տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական տոկոս*)

Սպառողի ծախսերը 2004 2005 2006 2007 
Սնունդ 56.1  57.0  56.5  53.5  
Ծխախոտ 4.2 4.0 4.1 3.8 
Ալկոհոլ 0.8 0.8 0.9 0.9 
Ոչ պարենային ապրանքներ  14.5 14.3 14.0 15.6 
Ծառայություններ 24.4 23.9 24.5 26.2 
այդ թվում`     
առողջապահություն 7.8 6.8 4.9 4.7 
Կրթություն 3.7 3.8 4.6 4.4 
բնակ-կոմունալ ծախսեր 6.0 6.5 7.1 7.8 
տրանսպորտ 3.6 3.8 3.4 3.0 
կապ 1.5 1.6 2.6 3.7 



















*Տվյալները ներկայացված են Ազգային Վիճակագրական ծառայության կողմից:

Հարկային վարչարարություն

Օտարերկրյա ներդրումներով ընկերությունների համար գործում են նույն հարկային պարտավորությունները, ինչպիսին այն նախատեսված է հայկական ընկերությունների համար:

Շահութահարկ

Տարեկան շահութահարկը կազմում է 20%:
Գյուղատնտեսության ոլորտում կան շահութահարկից ազատվելու տարբեր արտոնություններ:

Եկամտահարկ

Ամենամսյա հարկվող եկամուտը (ՀՀ դրամ)  Հարկի տոկոս (%)  Միասնական հարկ (ՀՀ դրամ)  
0-80.000  10   
80.000-ից ավելի 20  8.000 ՀՀ դրամ գումարած 20% 80.000 ՀՀ դրամը գերազանցող գումարից 





Ավելացված Արժեքի Հարկ (ԱԱՀ)

Սահմանված է 20%:

Սոցիալական ապահովագրության վճարումներ

Համախառն աշխատավարձ (ամսական, ՀՀ դրամ) Գործատուի կողմից վճարվող գումարը  
0-25.000  8.000 ՀՀ դրամ  
25.000-100.000  25.000 ՀՀ դրամ գերազանցող գումարի 15% գումարած 8.000 ՀՀ դրամ  
100.000 և ավելի  100.000 ՀՀ դրամ գերազանցող գումարի 5% գումարած 19.000 ՀՀ դրամ 






Պայմանագիր ազատ առևտրի մասին

Հայաստանը ունի ազատ առևտրի ռեժիմ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենիայի հետ: Համաձայն ազատ առևտրային ռեժիմի ժամկետների` հարկացուցակային (տարիֆային) արտոնությունները գործում են այն ապրանքների նկատմամբ, որոնք վաճառվել են Հայաստանի և Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղրղզստանի,, Տաջիկստանի և Թուրքմենիայի միջև: Ակցիզային հարկ է նախատեսված ներկրված և արտադրված որոշ ապրանքատեսակների վրա, ներառյալ ալկոհոլը, ծխախոտը և բենզինը:
Առավել բարենպաստ առևտրային պայմանագրերը հետևյալ երկրների հետ են. Եվրոմիության անդամ երկրներ, ԱՄՆ, Կանադա, Իրան, Շվեյցարիա, Արգենտինա, Բուլղարիա, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Կիպրոս, Չինաստան, Հնդկաստան, Լիբանան, Սիրիա և Վիետնամ:

Կրկնակի Հարկման Պայմանագրեր

Կրկնակի Հարկման Պայմանագրերը գործում են Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Չինաստանի, Հունաստանի, Հոլանդիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռումինիայի, Թայլանդի, Թուրքմենիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: ԿՀՊ-երի քանակությունը արագ մեծանում է:

Ներդրումային միջավայրը

Ինչպես օտարերկրացիները, այնպես և ՀՀ քաղաքացիները գտնում են, որ Հայաստանը անվտանգ տեղ է ապրելու և աշխատելու համար: Հայաստանում գործարար միջավայրը նպաստավոր է ինչպես տեղական ձեռնարկությունների, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների համար: Հայկական տնտեսությունը տարածաշրջանում ամենաազատականն է: Heritage Foundation-ի (Ժառանգության հիմնադրամ) և «Ուոլլ Սթրիթ» ամսագրի համատեղ պատրաստած ամենամյա Տնտեսական Ազատության Ինդեքսում, գործարար միջավայրի զարգացման գործում Հայաստանը զբաղեցնում է անհամեմատ ավելի առաջատար տեղ, քան նրա տարածաշրջանային հարևանները: Համաձայն Heritage Foundation-ի 2007թ. հունվարին կատարած վերջին հետազոտության` տնտեսական անկախության ինդեքս ունեցող 161 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ տեղը: Տնտեսության էական ազատականացումից հետո, 2007թ. երկրի համախառը ներքին արդյունքը (ՀՆԱ) աճեց 13.7 տոկոսով, դա աշխարհում առավելագույն արագ աճող տնտեսություններից մեկն է: Հայաստանը ԱՀԿ-ի (Առևտրի Համաշխարհային Կազմակերպության) անդամ է, ունի արտաքին առևտրի խիստ ազատական քաղաքականություն` միջին հարկացուցակային (տարիֆային) դրույքը ներկրվող ապրանքների վրա կազմում է 4%, այն դեպքում, երբ շահութային հարկացուցակային դրույքը 1.9% է: Հարկ է նշել, որ Հայաստանում արտահանումը չի հարկվում: Երկրի հարկային համակարգը բարենպաստ է պոտենցիալ ներդրողների համար: Օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել և ունենալ սեփական բիզնես: Հայաստանից արտահանվող ապրանքների և ծառայությունների վրա մաքսային տուրք և ԱԱՀ չի կիրառվում:
Հայաստանում դժվար չէ հիմնել սեփական բիզնես: Բիզնես կարելի է հիմնել պետական գրանցման ճանապարհով, որը շատ պարզ ու արագ գործընթաց է: Պետական Գրանցման Օրենքի համաձայն` գրանցումը իրավաբանական անձանց համար տևում է հինգ օր, իսկ անհատ ձեռներեցների համար` երկու օր: Գրանցման համար գանձվում է ոչ մեծ գումարի տուրք: Գրանցումը կենտրոնացված չէ և կարող է իրականացվել Պետական Ռեգիստրի տարածաշրջանային գրասենյակներում: Գրանցումը տևում է սովորաբար մինչև 10 օր:

Օտարերկրացիները Հայաստանում ձեռնարկության ստեղծման գործում ունեն նույն իրավունքները, ինչպիսին Հայաստանի քաղաքացիները: Համաձայն Արտոնագրման մասին օրենքի` գործունեության որոշակի տեսակներ, որոնք վերաբերում են առողջապահությանը, անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը, անպայման պետք է ունենան արտոնագրեր: Պարենային ապրանքների, ծխախոտի և խմիչքների արտադրության համար գոյություն ունեն արտոնագրման պարզ պահանջներ: Օտարերկրյա Ներդրումների մասին օրենքը ապահովում է ազգային կանոնակարգը և պաշտպանում օտարերկրյա ներդրողների շահերը: Դա օտարերկրյա ներդրողներին տալիս է տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում ներդրում կատարելու հնարավորություն և պաշտպանում նրանց 5 տարվա ընթացքում օրենսդրական փոփոխություններից: Օրենքը երաշխավորում է վեճերի կարգավորում հայկական և միջազգային դատարաններում, ինչպես նաև եկամուտների և սեփականության ամբողջական վերադարձ:

Արտադրության որոշ եկամտաբեր ճյուղերում, ինչպիսիք են հանքային ջրերի շշալցումը, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, կոնյակի, պաղպաղակի և շամպայնի արտադրությունը (որտեղ մեկ կամ երկու առավել խոշոր արտադրողները վերահսկում են շուկայի 2/3-ը) շուկան խիստ կենտրոնացված է, իսկ որոշ կարևոր ապրանքների` ցորենի և շաքարավազի շուկաներում իշխում են մի քանի ընկերություններ:

Հայաստանը ունի փոխակերպվող տարադրամ և տարադրամի կառավարվող լողացող փոխարժեք: Միջազգային Դրամական Ֆոնդի 8-րդ Հոդվածի համաձայն` Հայաստանը իրականացրել է բոլոր ընթացիկ հաշվարկային գործառությունները: Քանի որ Հայաստանը հետևում է բաց և ազատական շուկայական քաղաքականությանը, կապիտալի հաշվի գործառությունները նույնպես ազատականացված են: Ամբողջ եկամուտն ու օտարերկրյա տարադրամը կարող են ազատ կերպով դուրս բերվել Հայաստանից, եթե դրանք օրինական ճանապարհով են ներկրվել Հայաստան կամ օրինական ճանապարհով ձեռք բերվել Հայաստանում:

Քանի որ Հայաստանը ընդունել է բաց ազատական առևտրի և ներդրումները խրախուսելու քաղաքականություն, շատ օտարերկրյա ընկերություններ սկսեցին գործառություններ կատարել Հայաստանում, որոնցից շատերը գրանցեցին իրենց ներկայացուցչությունները և պատվիրակությունները: Դրանցից են Orange, Pernod Ricard, Siemens, Alcatel, MTC, Beeline, British Airways, Swissair, Bristol Myers Squibb, KPMG, Coca-Cola, BGI/Castel Group, Caritas, First Dinasty Mines, IBM, Huntsman, Hellascom, Italtel, HSBS bank, EBRD, Burns & Roe, Mcmillan, Synopsys, Sonics, Microsoft, Air France և այլն:.

Սեկտոր %  
Լեռնային արդյունաբերությաւն  39.9  
Հեռահաղորդակցություն 22.9  
Սննդի արդյունաբերություն (ներառյալ ալկոհոլային խմիչքներ) 10.8  
Ավիատրանսպորտ 6.1  
Տեղեկատվական տեխնոլոգիաներ 2.8  
Ռեստորաններ և հյուրանոցներ 2.7  
Գիտական հետազոտություններ և զարգացում 2.0 
Շինարարություն 1.8 
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project