Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:04

Հայաստան
 Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Share |
Յոթ տարին մեկ անգամ աշնանը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվում է պատարագ և Ամենայն հայոց կաթողիկուսի ձեռամբ կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն, որը հայ ժողովրդի համար և առաքելական եկեղեցու կյանքի մեջ ամենանվիրական և ամենախորհրդավոր արարողություններից մեկն է: Սրբալույս Մյուռոնը խորհրդանշում է Աստծո ներկայությունը:

Դրանից քառասուն օր առաջ Վեհափառ Հայրապետը թափորով առաջնորդվում է Մայր Տաճար, ուր մաքուր ձիթայուղով լի Մյուռոնի կաթսայի առաջ Նորին սրբության շուրթերից հնչում է առաջին աղոթքը եւ կարդացվում Սուրբ Ավետարանը: Այդ օրվանից սկսվում է Մյուռոնի պատրաստման քառասունօրյա ծիսակատարությունը, որն ուղեկցվում է ամենօրյա աղոթքներով:

Հին կտակարանում նկարագրված սուրբ օծության յուղը ներկայիս Մյուռոնի նախատիպն է: Աստված է Մովսես մարգարեին հայտնել Մյուռոնի բաղադրության, պատրաստման և կիրառման մասին:

«Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. «Վերցրու անուշահոտ համեմունքներ. դրանցից կպատրաստես սուրբ օծության համար յուղ: Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը, զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը: Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն: Ամեն ոք, որ դիպչի դրան, կմաքրվի»:

Հայ իրականության մեջ Մյուռոնի վերաբերյալ առկա են մի շարք ավանդություններ, որոնցից մեկի համաձայն, Հիսուսի ձեռքով օրհված ձիթապտուղը Թադևոս առաքյալը բերել էր Հայաստան:

Մյուռոնօրհնեքի ընթացքում հին մյուռոնը` օրհնված դեռ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, խառնվում է նորի հետ` սրբալույս շնորհը փոխանցելու նպատակով: Հայ եկեղեցին Մյուռոնօրհնության ծեսը կատարում է 7 տարին մեկ անգամ:

Կանոնի համաձայն, Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ ձիթենու յուղով լեցուն կաթսան դրվում է Մայր Տաճարի Ավագ սեղանի վրա: Հատուկ ծիսակարգով հոգևորական դասը թափորով տանում է Սուրբ Էջմիածնի սրբությունները: Կաթողիկոսը Մյուռոնաբույր կաթսայի մեջ է լցնում ավելի քան քառասուն բուսական ծագում ունեցող նյութեր, ծաղիկներ, ինչպես նաև կտավատի ձեթ և գինի, խաչակնքում է սուրբ Մյուռոնը, ապա կաթսան փակվում է կափարիչով, երկու օր շարունակ եռացնում թույլ կրակի վրա, հետո զանգվածը քամում մաքուր կտավներով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը: Այս ամենը կատարվում է խորհրդավոր արարողությամբ, բարեպաշտական երկյուղածության մթնոլորտում:

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը կատարվում է բացառաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղից տարված Մյուռոնով օծվում են բոլոր եկեղեցիները, սրբապատկերները, դրանով կատարվում են մկրտություններ, ինչպես նաև նորընտիր կաթողիկոսներն են օծվում մյուռոնով:

Մյուռոնը մաքրազերծում է հավատացյալների հոգին և երիտասարդացնում նրանց: Եթե մի պահ ցանկանում եք կանգնեցնել ժամանակը, ապա ծխեցրեք մյուռոնը և օծվեք նրանով:


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project