Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:03

Հայաստան
 Պետություն
Share |

Սահմանադրություն
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին (2005թ. կատարվել են փոփոխություններ): Համաձայն գործող Սահմանադրության` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Նախագահ
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը: Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Նախագահը վարչապետ է նշանակում Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին: Ըստ Սահմանադրության` Նախագահն ունի նաև այլ իրավունքներ և պարտականություններ:

Սկսած 2008թ. ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը Սերժ Սարգսյանն է:

Ազգային Ժողով
Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, որը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:
Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն և վերահսկողություն է իրականացնում նրա կատարման նկատմամբ:
Ազգային Ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ`
1) հայտարարում է համաներում
2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում
Հանրապետության միջազգային պայմանագրերը:
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը`
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,
բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին,
գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,
դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,
ե) որոնցով նախատեսված է վավերացում,
զ) օրենքով սահմանված այլ դեպքերում,
3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին:
Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը:
Ըստ Սահմանադրության` Ազգային ժողովն ունի նաև այլ իրավասություններ:

Կառավարություն
Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից:

Դատական իշխանությունը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև մասնագիտացված դատարանները:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

Տեղական ինքնակառավարումը
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի: Մարզպետներն (մարզերի ղեկավարները) իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է քաղաքային և գյուղական համայնքներում համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք ընտրվում են ժողովրդի` համայնքի անդամների կողմից, չորս տարի ժամկետով:


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project