Հայաստան
|
Հայաստանի տեսարժան վայրերը
|
Առողջարաններ
|
Ճամփորդություն Հայաստան
|
Տուրեր Հայաստանում
|
Տեղավորում Հայաստանում
|
Վիզա
|
Անշարժ գույք
|
Հայաստան Գործարար Ուղեցույց
|
Աշխատանք
|
Գովազդ
|
Աջակցություն կայքին
|
Կայքի քարտեզը
|
Կապ մեզ հետ
|
Հիմնական էջ
Բոլոր բաժիններում
Հայաստան
Հայաստանի տեսարժան վայրերը
Առողջարաններ
Ճամփորդություն Հայաստան
Տուրեր Հայաստանում
Տեղավորում Հայաստանում
Վիզա
Անշարժ գույք
Հայաստան Գործարար Ուղեցույց
Աշխատանք
Գովազդ
Աջակցություն կայքին
Կայքի քարտեզը
Կապ մեզ հետ
Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
21/05/2012 22:03
Հայաստան
Պատմություն
Share
|
Հնագույն պատմություն
Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Նրանց պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որը Փոքր Ասիայի և Իրանական բարձրավանդակի հետ միասին համարվում է հնդեվրոպացի ազգերի նախահայրենիքը: Հայերի ինքնաանվանումն է «հայ», իսկ երկիրը` Հայաստան: Հնագույն Հայասա երկրի (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ) մասին տեղեկություններ են գտնվել խեթական պետության մայրաքաղաքի պեղումների ժամանակ: Իսկ մ.թ.ա. առաջին հազարամյակի ասորական սեպագրերը տեղեկություններ են հաղորդում ուրարտացիների ու Ուրարտական հզոր պետության մասին, որն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը: Ուրարտական պետության (Արարատյան թագավորություն) օրոք ստեղծվեցին բազմաթիվ բարձրարվեստ գործեր: Հենց այդ ժամանակաշրջանում է կառուցվել Էրեբունի ամրոցը (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.): Այն գտնվում է ժամանակակից Երևանի տարածքում, որի անունը ծագում է հենց էրեբունի անունից:
Ուրարտուից հետո կազմավորվեց Երվանդունիների hայկական թագավորությունը: Այն ձգտում էր ազատվել Պարսկաստանում տիրող Աքեմենյանների գերիշխանությունից: Դա հաջողվեց մ.թ.ա. 4-րդ դարում, երբ Ալեքսանդր Մակեդոնացին մի շարք պետությունների շարքում գրավեց նաև Պարսկաստանը, իսկ Հայաստանը դարձավ հելլենական աշխարհի մի մասը: Այնուհետև Հայաստանն իր անկախության համար պայքարում էր Մակեդոնացու կայսրության քայքայման հետևանքով կազմավորված Սելևկյան պետության դեմ, սակայն մ.թ.ա. 201թ. Սելևկյաններին հաջողվում է տիրել Հայաստանին:
Մ.թ.ա. 189թ. Սելևկյան միապետությունը գրավեցին հռոմեացիները, և Մեծ Հայքը լիովին ազատվեց նրանց տիրապետությունից: Այդ ժամանակ Արտաշես I-ը իրեն հռչակեց Մեծ Հայքի անկախ թագավոր և իր թագավորությանը միացրեց Փոքր Հայքը, այսպիսով, ստեղծվեց միացյալ հայկական պետություն:
Հայաստանն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում: Տիգրան Մեծի հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիմնական մասը: Այն ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Քուռ գետից մինչև Միջագետք: Այդ ժամանակահատվածի ամենագլխավոր իրադարձությունը հայոց լեզվի վերջնական ձևավորումն էր: Հունական աշխարհագետ-պատմաբան Ստրաբոնը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող ողջ ժողովուրդն արդեն խոսում էր մեկ լեզվով: Այդ տարիներին մեծ վերելք ունեցավ արհեստների, առևտրի ու մշակույթի զարգացումը: Հիմնադրվեցին հայկական առաջին քաղաքները, այդ թվում նաև Մեծ Հայքի մայրաքաղաքը` Արտաշատը: Հույն հեղինակ Պլուտարքոսը Արտաշատը նմանեցնում էր Կարթագենին: Նա գրել է այդ քաղաքի գեղեցկության ու փառքի մասին: Արտաշատը, գտնվելով դեպի Սև ծովի նավահանգիստները տանող ճանապարհների խաչմերուկում, դարձավ ոչ միայն քաղաքական, այլ նաև կարևոր առևտրական կենտրոն ու կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև:
Նոր դարաշրջանի առաջին դարերն անցնում էին Հռոմի և հզորացող Պարթևստանի թագավորության միջև տեղի ունեցող պատերազմներով: Իսկ բախումների թատերաբեմը Հայաստանն էր, որը և բաժանվեց 4-րդ դարում: Դրանից ավելի վաղ` 301թ., Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական երկիրը: Մեկ դար անց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ մեկ ուրիշ կարևոր իրադարձություն` 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որը հետագայում պաշտպանեց հայերին օտար ազգերի հետ միաձուլումից:
Միջնադար
Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Արաբական Խալիֆաթի կազմավորումը պատմական այնպիսի իրադարձություն էր, որի հետ երկար ժամանակ ստիպված էին հաշվի նստել հին աշխարհի շատ պետություններ ու ազգեր: Հայ ժողովուրդը Արաբական խալիֆայության դեմ երկարատև ազատագրական շարժումների շնորհիվ, ի վերջո, վերստին ձեռք է բերում իր քաղաքական անկախությունը` Բագրատունիների նախարարական տունը 8-րդ դարում իր իշխանության տակ է վերցնում Հայաստանի զգալի մասը, իսկ 885թ. Աշոտ Բագրատունին ճանաչվում է Հայաստանի թագավոր, որի թագավորությունն ընդունվում է ինչպես խալիֆայության, այնպես էլ բյուզանդական կայսրի կողմից: Բագրատունիների թագավորությունն իր զարգացման գագաթնակետին հասավ 10-11-րդ դարերում:
Սկսած 11-րդ դարի կեսերից, նոր զավթիչների` թուրք-սելջուկների արշավանքների և Արաբական խալիֆայության թուլացումից հետո վերսկսված Բյուզանդիայի և Պարսկաստանի պայքարի հետևանքով հայկական թագավորությունը սկսեց անկում ապրել: Իսկ 13-րդ դարում մոնղոլ-թաթարական արշավանքները վերջնական ավերում հասցրեցին երկրին: 11-րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին մի քանի հայկական իշխանություների ուժերով ստեղծվեց Կիլիկիայի հայկական իշխանությունը, իսկ 12-րդ դարում հռչակվեց Կիլիկիայի անկախ հայկական թագավորությունը, որի թագավոր կարգվեց Լևոն II Ռուբինյանը: Կիլիկյան թագավորությունը մոտ երեք հարյուր տարի (մինչև 14-րդ դար) պահպանեց հայկական պետականությունը և հայկական մշակույթի ավանդույթները:
Կիլիկյան թագավորությունը կործանվեց 14-րդ դարում եգիպտական մամլուքների կողմից:
Նոր և նորագույն պատմություն
Թուրք-օսմաների պատմության ասպարեզ մտնելուց հետո հայ ժողովրդի պատմության մեջ սկսվեցին մռայլ ժամանակներ: 15-17-րդ դարերում Հայաստանի տարածքը դարձել էր մշտական բախումների թատերաբեմ Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև, և 1639թ. այն բաժանվեց այդ երկու պետությունների միջև: Թուրքական և պարսկական տիրապետությունը կանգնեցրել էին Հայաստանի մշակութային զարգացումը, իսկ ժողովրդի վիճակը մի քանի դարով «հետ էր ընթացել»: Միայն որոշ լեռնային շրջաններում (Սյունիքում, Արցախում և այլն) հայերին հաջողվեց պահպանել կիսաանկախ իշխանություններ (մելիքություններ), ուր իշխում էին բնիկ հայ իշխանները` մելիքները: Արևելյան Հայաստանում, բացի մելիքություններից, 18-րդ դարում Դավիթ Բեկի գլխավորությամբ մղված ազատագրական շարժման արդյունքում, 1722-1730 թվականներին հաջողվեց ստեղծել Մեծ Կապանի անկախ իշխանությունը:
1828թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Արևելյան Հայաստանը Էրիվան ամրոցով հանդերձ միացվեց Ռուսաստանին: Իսկ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի հայերը մնացին մշտական ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ: Հակահայկական թուրքական քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1915-16 թվականներին թուրքական կառավարությունը հայերի նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն, որի ժամանակ զոհ գնացին 1.5 միլիոնից ավելի հայեր: Պատմական Հայաստանի մեծ մասը զրկվեց իր բնիկ բնակչությունից:
1918թ. մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայկական անկախ պետությունը, որը գոյատևեց 2.5 տարի: Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չկարողանալով դիմակայել թուրքական բանակի հարձակումներին և բոլշեվիկյան Ռուսաստանի զավթողական ձգտումներին, 1920թ. իշխանությունը հանձնեց բոլշեվիկներին: Խորհրդային Հայաստանը հետագայում մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդային տարիներին Հայաստանն անմասն չմնաց ստալինյան և բոլշևիկյան բռնապետության ողջ դաժանություններից, այնուամենայնիվ, երկիրը նորոգվում էր ու որոշակի զարգացում ապրում:
1941-1945թթ. փոքրաթիվ հայ ժողովուրդը խորհրդային մյուս ժողովուրդների և ամբողջ առաջադեմ մարդկության հետ կռվում էր ֆաշիզմի դեմ: Հայաստանը աշխարհամարտին տվել է ավելի քան 600.000 մարտիկ, որոնցից 200.000-ը չվերադարձան պատերազմից: Ֆաշիստական Գերմանիայի դեմ հայերը մարտնչում էին ոչ միայն խորհրդային բանակի, այլ նաև դաշնակիցների զորքերի շարքերում և պարտիզանական ջոկատներում: Հայաստանը ճակատամարտ է ուղարկել նաև իր ազգային դիվիզիաները, որոնք փառքով են անցել իրենց մարտական ճանապարհը: Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին, մասնակցել Բեռլինի համար մղվող մարտերին, իսկ հայ մարտիկները իրենց ազգային հաղթական պարը պարել են Ռայխստագի պատերի տակ: Խորհրդային Միության բանակի ղեկավար կազմում ծառայում էր մոտ 60 հայ գեներալ: Արիության և հերոսության համար հայ ժողովրդի 108 զավակ արժանացել են Խորհրդային Միության բարձրագույն շքանշանի` Խորհրդային Միության Հերոսի կոչման:
Հետխորհրդային ժամանակաշրջանում ի հայտ եկան տնտեսության զարգացման նոր բնագավառներ` ռազմական ճարտարագիտություն, ռադիոէլեկտրոնիկա, հաստոցաշինական և մեքենաշինական արդյունաբերություն: Հայկական արդյունաբերության հիմնական ոլորտներն էին քիմիական, մեքենաշինական և սննդի արդյունաբերության ճյուղերը, գունավոր մետալուրգիան և շինանյութերի արտադրությունը: Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնային արդյունաբերության զգալի մասը կենտրոնացված էր Հայաստանում: Երկրում լավ զարգացած էին գիտության ճյուղերը, գործում էին 130-ից ավելի գիտական ինստիտուտներ, որտեղ աշխատում էր մոտ 22000 մարդ:
1988թ. Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի Արցախ գավառը, որը ստալինյան քաղաքականության հետևանքով 1921թ. բռնի կերպով միացվել էր Խորհրդային Հայաստանին) և Հայաստանում սկսվեց ժողովրդավարական առաջին և ամենախոշոր շարժումը նախկին Խորհրդային Միության տարածքում, որի հիմնական նպատակը Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանի հետ: Այդ շարժումն աննախադեպ էր ոչ միայն Խորհրդային Միության, այլ նաև ամբողջ կոմունիստական ճամբարի համար: Շարժումը մեծ նշանակություն ունեցավ ժողովրդավարական վերափոխումների իրականացման համար, որը հանգեցրեց Հայաստանի անկախության վերականգնմանը և Լեռնային Ղարաբաղի փաստացի ինքնորոշմանը:
1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, իսկ նույն տարվա վերջին Հայաստանը մտավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կազմի մեջ: Երկրի կառավարությունը անկախության առաջին իսկ օրերից վարում էր բարեկամական հարաբերությունների հաստատման քաղաքականություն բոլոր երկրների, հատկապես, հարևան երկրների հետ: 1991թ. երկրի անկախությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան և այլ երկրներ: 1992թ. Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի անդամ:
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project
Шкафы-купе на заказ! Выгодно -
шкафы-купе
. .
free auto insurance quotes georgia