Հայաստան
|
Հայաստանի տեսարժան վայրերը
|
Առողջարաններ
|
Ճամփորդություն Հայաստան
|
Տուրեր Հայաստանում
|
Տեղավորում Հայաստանում
|
Վիզա
|
Անշարժ գույք
|
Հայաստան Գործարար Ուղեցույց
|
Աշխատանք
|
Գովազդ
|
Աջակցություն կայքին
|
Կայքի քարտեզը
|
Կապ մեզ հետ
|
Հիմնական էջ
Բոլոր բաժիններում
Հայաստան
Հայաստանի տեսարժան վայրերը
Առողջարաններ
Ճամփորդություն Հայաստան
Տուրեր Հայաստանում
Տեղավորում Հայաստանում
Վիզա
Անշարժ գույք
Հայաստան Գործարար Ուղեցույց
Աշխատանք
Գովազդ
Աջակցություն կայքին
Կայքի քարտեզը
Կապ մեզ հետ
Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
21/05/2012 22:01
Հայաստան
Մուսալեռ տոնախմբություն
Share
|
Էջմիածին տանող ճանապարհի աջ կողմում վեր է խոյանում նարնջագույն արծվանման մի շինություն` համեստ և խիստ հարդարանքով: Մուսալեռան հուշահամալիրն ու թանգարանն է:
Մուսալեռը հայկական գյուղ է, որը գտնվում է Արմավիրի մարզում: Այս փոքրիկ գյուղը հայոց կամքի ու ազգային ոգու տոկունության խորհրդանիշն է:
Մուսալեռը գտնվում է Միջերկրական ծովի ափին, պատմական Հայաստանի տարածքում, Թուրքիայի և Սիրիայի ներկա սահմանագծին: Իրադարձությունը, որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը, տեղի ունեցավ արյունալի 1915թ., երբ հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը սկսեց իրականացվել:
Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը, սակայն Մուսալեռի բնակիչները, անտեսելով կարգադրությունը, որոշեցին բարձրանալ լեռան գագաթը և ինքնապաշտպանություն կազմակերպել: 4300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի կերպով դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը, անդադար տեղացող անձրևները չկոտրեցին հայոց ոգին. նրանք պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն և բարձր պահեն հոգու արիությունը: Մուսալեռը մնաց անդրդվելի, և մահն անզոր էր նրա անմահ հերոսների առջև:
Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետևյալ բառերով. քրիստոնյաները վտանգի մեջ են, օգնություն:
Ֆրանսիական և բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսալեռից դեպի Պորտ-Սաիդ (Եգիպտոս): Առաջին Համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վեռադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:
Այս պատմական իրադարձությունը հետագայում ոգեշնչեց Ֆրանց Վերֆելին, որը գրեց բոլոր ժամանակների համար արդիական “Մուսա լեռան քառասուն օրը” վեպը: Եվրոպայում ապրող հրեաները կարդում էին այն` կանխազգալով իրենց ճակատագիրը: Հոլոքոստի ժամանակ այդ գիրքը գետտոյի պաշտպանները ձեռքից ձեռք էին փոխանցում` որպես ներշնչանքի աղբյուր և նացիստների դեմ զենք վերցնելու կոչ:
Մուսալեռցիները, որտեղ էլ որ լինեն, չեն մոռանում իրենց պատմությունը, անդավաճան են իրենց մշակույթին ու լեզվին: Ամեն տարի հերոսական ճակատամարտի տարեդարձին մուսալեռցիների հետնորդները հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և սեպտեմբերի երրորդ կիրակի օրը մեծ շուքով տոնում իրենց հաղթանակը:
Տարին մեկ անգամ այստեղ կարելի է տեսնել քառասուն կաթսա` լի հարիսայով, որը պատրաստվում է ողջ գիշեր` ցորենից և գառան մսից` ազգային երգերի հնչյունների ներքո:
Հարիսան պատմական անցյալ ունի: Այն պատրաստում էին թե' ուրախ տոնակատարությունների, թե' տխուր արարողությունների ժամանակ: Այդ պատճառով էլ այն եփում էին քահանայի կողմից օրÑնված և այնուհետև զոհաբերված գառան մսից: Մուսալեռից 14 ընտանիք միայն հարիսա եփելու պատիվ ունի, և այդ ավանդույթը ժառանգաբար անցնում է հորից որդուն:
Ազգային ուտեստի պատրաստությունների ժամանակ բոլոր մուսալեռցիները հավաքվում են խարույկի շուրջ, դհոլ են խփում, ժողովրդական երգեր երգում ու պարում: Եվ նույնիսկ ալեհեր ծերունիները մի կողմ են նետում ձեռնափայտերը, ուղղում են մեջքերը և ինքնամոռաց սկսում պարել:
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project
amyrchek
. Tom is excited about stunning
online casino bonus codes
site.