Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2015
Հյուրերը Հայաստանի մասին 2014
Հյուրերը Հայաստանի մասին 2013
Հյուրերը Հայաստանի մասին 2012
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  12/12/2017   1:06



Հայաստան
 Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Share |


Զոհաբերությունը Հայաստանի պատմության անբաժան մասն է… Ես սպասում եմ այն օրվան, երբ կհամբուրեմ բազմաթիվ զոհաբերությունների արյամբ ներծծված հայկական հողը…
Հռոմի Պապ Հովհանես Պողոս II

Ինչքան էլ որ հայերի ճակատագիրը դառն է եղել, և ինչպիսին էլ որ լինի այն ապագայում, նրանց երկիրը հավերժ պետք է մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրների շարքում: Հայոց լեզուն Աստծո հետ խոսելու լեզու է:
Ջորջ Գորդոն (Լորդ) Բայրոն` անգլիացի բանաստեղծ

Հայաստանը ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկն է: Այն ուշադրության է արժանի նույնքան, որքան որ այն նշանավոր ժողովուրդների պատմությունը, որոնք իրենց ներդրումն են ունեցել համայն մարդկության մշակույթի մեջ:
Վալերի Բրյուսով` ռուս լեզվաբան

Ժողովուրդ, որի քրիստոնեկան հավատքը հնագույնն է աշխարհում, որը դաժան հետապնդումներից հետո էլ չուրացավ Քրիստոսին, ժողովուրդ, որի պատմությունը լի է անվերջանալի տառապանքներով, իհարկե, արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլ նաև սիրուն:
Մաքս Սաքս` Սաքսոնիայի արքայազն

Հրաշալի տեսարան բացվեց մեր առջև: Մենք թռչում ենք Հայաստանի ձյունածածկ լեռների վրայով… Այն վայրն է, ուր Նոյան տապանը կանգ առավ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ: Ականջակալների աղմուկի միջից լսվեց հայ դիսպետչերի ձայնը. «Բարի գալուստ, ընդունեք մեր շնորհավորանքները ողջ հայ ժողովրդի անունից»: Խոսքի մեջ զգացվում էր անկեղծ բարյացակամություն: Կուզենայի, որ բոլոր երկրները լինեին այսքան հյուրընկալ:
Ռիչարդ Բրանսոն` բրիտանացի ձեռներեց (1998թ. դեկտեմբերին օդապարիկով թռչել է Հայաստանի վրայով):

Հրաբխային տուֆից կառուցված Երևանը, ներդաշնակ է, ինչպես վարդագույն վարդը, այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:
Պաբլո Ներուդա`գրականության ասպարեզում 1971թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Թեև Հայաստանի մասին քիչ տեղեկություններ կան, սակայն, մշակութային ժառանգության տեսանկյունից, Եվրոպան պարտական է Հայաստանին: Պատմության արշալույսին Հայաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն էր… Մ.թ.ա. առաջին հազարամյակում Հայաստանի տնտեսությունը, մշակույթը և ավանդույթները այնքան զարգացած էին, որ նրա մշակույթը նպաստել է Եգիպտոսի, Հունաստանի և Հռոմի զարգացմանը, ինչպես նյութապես, այնպես էլ հոգեպես:
Էլիզաբեթ Բաուեր` ավստրիացի հայագետ

Հայաստանը հրաշքների երկիր է… Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է տեսնել շատ հրաշքներ, ես կպատասխանեմ` առաջին հերթին Հայաստանում… Ակամա զարմանում ես, որ աշխարհի այդպիսի փոքրիկ անկյունում կարելի է տեսնել այդքան հուշարձաններ և այնպիսի մարդկանց, որոնք կարող են համարվել ողջ աշխարհի հպարտությունն ու զարդը: Թող փառաբանվի հայոց երկիրը, տաղանդների և մեծագործությունների բնօրրանը:
Ռոքուել Քենտ

Իմ հիշողության մեջ Հայաստանը ընդմիշտ կմնա որպես աննկարագրելի գեղեցկության երկիր:
Մարկո Կլեմենտե` Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան:

Հայաստանը գրավիչ և յուրօրինակ երկիր է զբոսաշրջության համար, առաջին հերթին, իր անվտանգության և կայունության շնորհիվ:
Ժիբրաիլ Բուտրոս Ժաարա` Հայաստանում Լիբանանի նախկին դեսպան:



© 2005 - 2014 welcomearmenia.com. All rights reserved.