Հայաստան
|
Հայաստանի տեսարժան վայրերը
|
Առողջարաններ
|
Ճամփորդություն Հայաստան
|
Տուրեր Հայաստանում
|
Տեղավորում Հայաստանում
|
Վիզա
|
Անշարժ գույք
|
Հայաստան Գործարար Ուղեցույց
|
Աշխատանք
|
Գովազդ
|
Աջակցություն կայքին
|
Կայքի քարտեզը
|
Կապ մեզ հետ
|
Հիմնական էջ
Բոլոր բաժիններում
Հայաստան
Հայաստանի տեսարժան վայրերը
Առողջարաններ
Ճամփորդություն Հայաստան
Տուրեր Հայաստանում
Տեղավորում Հայաստանում
Վիզա
Անշարժ գույք
Հայաստան Գործարար Ուղեցույց
Աշխատանք
Գովազդ
Աջակցություն կայքին
Կայքի քարտեզը
Կապ մեզ հետ
Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
21/05/2012 21:56
Հայաստան
Հայկական կոնյակ
Share
|
«Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ…»
Սըր Ուինստոն Չերչիլլ
Լեգենդար հայկական կոնյակը
Հայկական կոնյակի պատմությունը սկսվում է դեռևս այն ժամանակներից, երբ բիբլիական նահապետ Նոյը Արարատ լեռան ստորոտում տնկեց խաղողի առաջին որթը: Մինչև այժմ հիշատակ է պահպանվել օրհնված խմիչքի նախահոր մասին: Դեռևս հեթանոսական ժամանակներից այդ տարածաշրջանում մի ավանդույթ կար ` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ` մեռոն: Մեռոնով այսօր էլ մկրտության ժամանակ օծում են մկրտվողին: Հայաստանի թագավոր Տրդատի (մ.թ. 1-ին դար) կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, որոնց թվում նաև մեռոն կար, ուղևորվում է Հռոմի կայսր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբաններ Տացիտի, Սվետոնիայի, Պլինիուս Ավագի վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը: Խնջույքը ղեկավարում է անձամբ, որը շատ հազվադեպ էր լինում: Իսկ խնջույքի մնացած օրերի ընթացքում հայերին այնքան քանակությամբ ոսկի է նվիրում, որ կարծես փոխհատուցվում է նրանց ճանապարհորդության և ընծաների գումարը:
Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում:
Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:
1900թ. Շուստովի կոնյակը ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում: Ցուցահանդեսում համտեսվող խմիչքների անվանումները նախապես չէին բացահայտվում: Փորձառու ֆրանսիացի համտեսողների կողմից անհայտ խմիչքը ճանաչեցվեց լավագույնը` Շուստովի կոնյակին շնորհվեց Գրան-Պրի մրցանակ: Շուստովի անունը մեծ աղմուկ հանեց: Ճանաչված գինեգործներին դյուրին չէր համակերպվել այն մտքի հետ, որ օտարերկրյա ծագում ունեցող խմիչքը պետք է կոնյակ անունը կրի: Այնուամենայնիվ, բարձր որակի համար Շուստովին թույլատրվեց իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի անունով, այլ` որպես կոնյակ, ինչը թույլատրվում էր միայն Կոնյակ գավառում աճող խաղողից ստացված խմիչք արտադրող ընկերություններին:
Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ ունեցավ դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար: Այդպիսի տիտղոս ունեին միայն 30 ռուսաստանյան և օտարերկրյա արտադրողներ: Դրա համար պահանջվում էր առնվազն ութ տարի մասնակցել նահանգային բոլոր ցուցահանդեսներին և այդ ընթացքում սպառողներից ոչ մի դժգոհություն չստանալ խմիչքի որակի վերաբերյալ:
1917թ. հեղափոխությունից հետո Շուստովի գործարանը ազգայնացվեց: Դրա հետևանքով Շուստովի անունը կորավ անցած հազարամյակի քսանական թվականներին խեղված հազարավոր անունների ու ճակատագրերի հետ: Բայց մի հուշ ռուս արդյունաբերողի մասին, այնուամենայնիվ, մնացել է:
1945թ. Յալթայի կոնֆերանսի համար Հայաստանում արտադրվեց հատուկ կոնյակ` «Դվին», 50 տոկոս թնդությամբ: Կոնֆերանսի ժամանակ Ուինստոն Չերչիլլը խնդրեց Ստալինին` իրեն կոնյակի որոշ քանակություն վաճառել: Ստալինը, մտախոհ տեսք ընդունելով, պատասխանեց. «Խորհրդային Միությունը հայկական կոնյակով լիովին ապահովված է, թերևս, այն կարելի է նաև վաճառել: Այդ պահից սկսած, «ժողովրդի առաջնորդը» անձանբ էր վերահսկում «Դվին» կոնյակի առաքումը բրիտանական վարչապետին: Երբ Չերչիլլը խնդրում էր ուղարկել կոնյակի հերթական խմբաքանակը, նա միշտ նամակում կոնյակն անվանում էր «շուստովյան»: Պատասխան նամակի մեջ նրան միշտ համբերատար ուղղում էին. «նախկին շուստովյան»: Կոնյակի օրինական առաքումը Անգլիա շարունակվեց մինչև սառը պատերազմի սկիզբը, որից հետո այն դադարեցվեց: Սակայն Չերչիլլի բուռն ցանկությունը կոնյակ ձեռք բերելու համար այնքան մեծ էր, որ նա, մոռանալով քաղաքական պատվախնդրությունը, այնուամենայնիվ, շարունակում էր ձեռք բերել սիրած խմիչքը (հայտնի չէ, թե ինչ ճանապարհներով): Երբ արդեն ծերունի Չերչիլլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց. «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project
программы для андроид
.
проверка vin кода автомобиля бесплатно