Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2015
Հյուրերը Հայաստանի մասին 2014
Հյուրերը Հայաստանի մասին 2013
Հյուրերը Հայաստանի մասին 2012
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  24/05/2017   3:30



Հայաստան
 Հայկական ծիրան
Share |



Հայաստանի սուրբ հողը մարդկությանը տվել է աշխարհի ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկը` ծիրանը: Հասած ծիրանը նուրբ ու թավշյա կեղևով, հյութալի պտղամսով առանձնահատուկ միրգ է: Հայերը ծիրան են աճեցնում ավելի քան 3000 տարի: Դրա ապացույցն է Գառնու տաճարի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված ծիրանի կորիզները:

«Ծիրան» բառն ունի հին պատմություն: Հռոմեացիները ծիրանն անվանում էին «հայկական խնձոր»: Հենց այդ անվանումն էլ պահպանվել է բուսաբանության մեջ. լատիներեն ծիրանն անվանում են Prunus armeniaca կամ Armeniaca vulgaris:

Ծիրանը հիշատակվում է ոչ միայն հայկական աղբյուրներում, օրինակ, Ասորեստանի երկրորդ թագավոր Սարգոնի (մ.թ.ա. 24-րդ դար) ձեռագրերում ասվում է, որ նա խնձոր և ծիրան է աճեցրել:

Քանի որ ծիրանի պտուղները պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր (այդ պատճառով դրանց հաճախ անվանում են «առողջության պտուղներ»), ապա, հետևելով հին ժամանակներից մեզ հասած ավանդույթներին, մարդիկ հաճախ են օգտագործում այս սուրբ միրգը. ծիրանը օգտակար է սիրտ-անոթային համակարգի, լյարդի և երիկամների համար:

Կարծիք կա, որ ծիրանը ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, իսկ վիտամին A-ի պարունակությամբ ծիրանը գրեթե համարժեք է կարագին, ձվի դեղնուցին և լյարդին:

Թեև ծիրանի պտուղները ունեն բարձր համային հատկանիշներ, սակայն այն շատ ուտել հնարավոր չէ, քանի որ ծիրանը նաև շատ սննդարար միրգ է: Այն պարունակում է օսլա, դեքստրին, ինուլին, օրգանական թթուներ` խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու և գինեթթու, ինչպես նաև վիտամին C և մի շարք քիմիական տարրեր` կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, ծծումբ և սիլիցիում:

Ծիրանը կարող է մարդկանց «ոսկե հատման» վիճակ պարգևել: «Ոսկե հատումը» դրական և բացասական հույզերի, զգացմունքների, մտքերի, ունակությունների և էներգիայի ամբողջության ներդաշնակությունն է:

Ծիրանի պտուղները օգտագործում են թարմ, չորացրած և պահածոյացված վիճակում: Ծիրանից պատրաստում են հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և ցուկատներ: Ծիրանի որոշ տեսակներ պարունակում են քաղցր կորիզներ, որոնք օգտագործվում են հրուշակեղենի արտադրության մեջ նուշի փոխարեն: Իսկ դառը կորիզներից պատրաստում են տեխնիկական յուղ, որը օգտագործվում է բուժիչ քսուքներ պատրաստելու համար:

Սննդի մեջ ծիրանի չրի օգտագործումը հին և խելամիտ ավանդույթ է: Ծիրանի պտուղներում պարունակվում է կարոտինի մեծ քանակություն, որը օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի և կալիումի աղերի, որոնք կարևոր են թթվահիմնային հաշվեկշռի պահպանման և սրտի մկանների կանոնավոր աշխատանքի համար:

Ծիրանենու փայտից պատրաստում են հայկական ամենասիրված և հայտնի երաժշտական գործիքը` դուդուկը (այդ պատճառով դուդուկը կոչվում է նաև ծիրանափող), որը վերջին տարիներին դարձել է արևմտյան հայտնի երաժիշտների ամենասիրված արևելյան գործիքներից մեկը: Շատ վարպետներ փորձել են դուդուկ պատրաստել տանձենուց, սալորենուց և անգամ խնձորենուց, սակայն մեր օրերում երաժիշտները նվագում են միայն ծիրանենուց պատրաստված դուդուկի վրա:

Ներկայումս ծիրան աճեցնում են շատ երկրներում, բայց այդ երկրներում աճած ծիրանը չունի այն անկրկնելի համը, ինչպիսին Հայաստանի արևով լեցուն հայկական ծիրանը: Կան բազմաթիվ կարծիքներ և հին գրություններ, որոնց համաձայն, նա, ով պարբերաբար օգտագործում է հայոց հողում աճած ծիրան, ունենում է երկարատև, առողջ և երջանիկ կյանք:


Եթե ցանկանում եք այցելել Հայաստան և ներկա լինել ծիրանի բերքահավաքին` պատվիրեք տուր!





© 2005 - 2014 welcomearmenia.com. All rights reserved.