Հայաստան
|
Հայաստանի տեսարժան վայրերը
|
Առողջարաններ
|
Ճամփորդություն Հայաստան
|
Տուրեր Հայաստանում
|
Տեղավորում Հայաստանում
|
Վիզա
|
Անշարժ գույք
|
Հայաստան Գործարար Ուղեցույց
|
Աշխատանք
|
Գովազդ
|
Աջակցություն կայքին
|
Կայքի քարտեզը
|
Կապ մեզ հետ
|
Հիմնական էջ
Բոլոր բաժիններում
Հայաստան
Հայաստանի տեսարժան վայրերը
Առողջարաններ
Ճամփորդություն Հայաստան
Տուրեր Հայաստանում
Տեղավորում Հայաստանում
Վիզա
Անշարժ գույք
Հայաստան Գործարար Ուղեցույց
Աշխատանք
Գովազդ
Աջակցություն կայքին
Կայքի քարտեզը
Կապ մեզ հետ
Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
21/05/2012 21:54
Հայաստան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Share
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Արցախը (Լեռնային Ղարաբաղ) պատմական Հայաստանի 15 նահանգներից մեկն է: Հայերը Արցախում ապրում են արդեն հազարամյակներ: Դա ապացուցված է ինչպես հին, այնպես էլ ժամանակակից պատմաբանների կողմից: Այդ են վկայում Արցախի ամբողջ տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձաններն ու եկեղեցիները: Պատմության ընթացքում Արցախը միշտ ստիպված է եղել պաշտպանվել օտարազգի բռնակալներից:
1917 թվականի ռուսաստանյան հեղափոխությունից հետո, ստալինյան քաղաքականության («Բաժանիր ու իշխիր») արդյունքում, Արցախը բռնի ձևով միացվեց Ադրբեջանի Խորհրդային Պետությանը` ստանալով ինքնավար մարզի կարգավիճակ: Արցախը դարձավ Խորհրդային Միության մի մասը: Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանը օգտագործում էր բոլոր հնարավոր միջոցները հայերին Արցախից տեղահան անելու համար, ավերում հայկական կոթողներն ու մշակութային արժեքները, ոչնչացում ու յուրացնում դրանք: Սակայն Ադրբեջանին չհաջողվեց լիովին իրագործել իր մտադրությունները:
ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովի հռչակած և ԽՍՀՄ-ում քաղաքական վարչակարգի ազատականացման սկիզբը դրած վերակառուցումը ժողովրդի կողմից ընկալվեց որպես պատմական սխալները շտկելու հնարավորություն:
Լեռնային Ղարաբաղի բնակչության մեջ ծնվեց այն հույսը, թե հիմնահարցը կարող է ժողովրդավարական լուծում ստանալ, և ազգամիջյան հարաբերություններում գործնական կիրառում կգտնեն իրավական նորմերը: Լեռնային Ղարաբաղի հայաբնակ բնակչությունը պաշտոնապես պահանջեց Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ: Այդ գործողություններին Հայաստանում հավանություն էին տալիս խաղաղ ցույցերի ու հանրահավաքների միջոցով: Սկսվեց ղարաբաղցիների ազգային ազատագրական պայքարի արդի փուլը, որն աննախադեպ էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Արևելյան Եվրոպայի բոլոր սոցիալիստական երկրներում և ամբողջ կոմունիստական աշխարհում: Ցույցերի հինգերորդ օրը բազմահազար ամբոխը հավաքվեց Երևանի Ազատության հրապարակում: Ժողովուրդը 8 օր շարունակ պահանջում էր այն պատմական սխալի իրավական և խաղաղ լուծումը, որը թույլ էր տվել բոլշևիկյան Ռուսաստանը 20-րդ դարի սկզբներին` կոմունիստական կուսակցության անօրինական որոշումով Հայաստանի մի մասը` Ղարաբաղը, միացվել էր Ադրբեջանին: Հայաստանում ժողովրդավարությունը հաղթանակեց: Խորհրդային տոտալիտար համակարգը ի զորու չեղավ ստիպել Արցախի ժողովրդին` հրաժարվելու ազատ ապրելու ցանկությունից: Դա ժողովրդավարության առաջին հզոր ալիքն էր, որը տարածվեց ամբողջ Խորհրդային Միությունում, իսկ հետագայում նաև` մյուս կոմունիստական երկրներում: Այդ ալիքի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը, և Գերմանիան վերամիավորվեց: Սակայն Հայաստանն ու Ղարաբաղը ստիպված էին երկար ժամանակ պայքարել (և պայքարում են մինչև հիմա) ու սպասել միջազգային հանրության խոստմանը իրավական և արդեն փաստացի վերամիավորման մասին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի բնակչությունը անցկացրեց ժողովրդավարության նորմերին համապատասխան հանրաքվե ու հռչակեց անկախություն, որի արդյունքում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հայաստանում և Արցախում խաղաղ ու օրինական ցույցերին Ադրբեջանում պատասխանեցին ագրեսիայով, սկսվեցին հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները Ադրբեջանի Սումգայիթ ու Բաքու քաղաքներում: Այդ գործողությունները կազմակերպված էին Ադրբեջանի կառավարության կողմից և հիշեցնում էին 1915 թվականի հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա, հազարավոր անմեղ հայեր սպանվեցին, հայերը ստիպված էին պաշտպանվել: Ողջ Արցախը ոտքի կանգնեց հայրենիքը պաշտպանելու համար: Նրանց միացան նաև Հայաստանի ազատամարտիկները: Չնայած այն փաստին, որ ադրբեջանական զորքը թվաքանակով գերազանցում էր հայկական ուժերին, այնուամենայնիվ, հայերը հաղթանակով դուրս եկան այդ ծանր մարտերից:
1994թ. Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև ստորագրվեց համաձայնագիր հրադադարի մասին, որը պահպանվում է մինչև հիմա:
Ներկայիս Լեռնային Ղարաբաղը (Արցախ) դե-ֆակտո անկախ հանրապետություն է` սերտորեն կապված Հայաստանի հետ: Այն հումանիտար օգնություն է ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից և իհարկե, Հայաստանից ու սփյուռքից: Հետագա 12 խաղաղ տարիների ընթացքում Արցախը վերականգնեց իր տնտեսությունը և սոցիալական ենթակառուցվածքները, հիմնեց առաջավոր ժողովրդավարական ավանդույթներ, վերակառուցեց մայրուղիներն ու ավտոճանապարհները և սկսեց զարգացնել զբոսաշրջությունը: Նոր սերունդը մեծանում է անկախ Արցախում, իրեն համարում անկախ ու ազատ երկրի քաղաքացի և հպարտանում իր նախնիներով:
Ղարաբաղի պատմության մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ`
http://www.nkr.am/en/
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project
Положитесь на нас! И ваш
геотекстиль
советуем вам заказать.