Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   21:54

Հայաստան
 Դուդուկ
Share |

Ասում են, որ երաժշտությունը հանգստացնում է հոգին: Դուք երբևէ եղե՞լ եք երաժշտության կախարդական ազդեցության տակ: Եթե ոչ, ապա պետք է լսեք հայկական դուդուկի կախարդական ելևէջները:

Դուդուկը համարվում է հայկական ամենահին երաժշտական գործիքը: Բացի այդ, այն նաև ամենասիրվածն է, քանի որ ամբողջովին արտահայտում է հայ ժողովրդի զգացումներն ու հույզերը: Գործիքն ունի 1900 տարվա պատմություն: Թեև դուդուկ նվագում են Կովկասի շատ երկրներում, նրա հայրենիքը Հայաստանն է:

Դուդուկը հոգևոր գործիք է, որը պատրաստվում է ծիրանենուց: Հայաստանում այն անվանում են նաև ծիրանափող: Դուդուկի երաժշտության առանձնահատկությունը նրա լիրիկական հնչեղությունն է: Դուդուկն ունի ջերմ և նուրբ ձայն, որն առաջանում է ներս մղվող օդի ազդեցության տակ փայտյա թիթեղների տատանումներից: Գործիքի արտաքին վերին մասում կա յոթ, իսկ նեքևի մասում` մեկ ձայնային անցք:

Սովորաբար երկու դուդուկահարներ միասին են հանդես գալիս: Մեկը մենակատարն է, իսկ մյուսը` դամքաշը: Դամը շնչառությունն է, ձայնակցումը, արևելյան երաժշտության մեջ` մեղեդու ներդաշնակությունը: Դամքաշը, կիրառելով անդադար հնչող ձայնով նվագելու հատուկ մեթոդը, մենակատար դուդուկահարի կամ երգչի համար ստեղծում է գունային յուրահատուկ ֆոն: Առաջանում է հանգստության, խաղաղության, հոգևոր սկզբի անկրկնելի զգացողություն: Պարային երաժշտության կատարման համար դուդուկին միանում է հարվածային դհոլ գործիքը:

Հայաստանը դուդուկ նվագող բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների երկիր է: Հայաստանի լավագույն դուդուկահարներից են Ջիվան Գասպարյանը, Մկրտիչ Մալխասյանը և Սերգեյ Կարապետյանը: Դուդուկն օգտագործվել է հոլիվուդյան, ինչպես նաև այլ հանրահայտ մոտ 60 ֆիլմերում, ինչպիսիք են ՏԻՏԱՆԻԿԸ, ԳԼԱԴԻԱՏՈՐԸ և այլն: Դուդուկի կախարդական ձայնը այնքան համահունչ է հայոց աշխարհի բնությանը, պատմությանը և ժողովրդի հոգուն, որ Հայաստանը դժվար է պատկերացնել առանց դուդուկի:





Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project