Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   21:53

Հայաստան
 Արարատ Սուրբ Լեռը
Share |

Արարատ

Հայաստանում կան բազմաթիվ տեսարժան վայրեր: Սակայն յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ մեկընդմիշտ մնում է աշխարհի ամենահեքիաթային և ազնվագույն տեսարանը` Արարատ լեռան հիասքանչ պատկերը:

Աստվածաշունչում գրված է. "Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց" (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա: Դրանով սրբագործվեց հայոց հողը, ու հենց դրա շնորհիվ Հայաստանն ընդմիշտ դարձավ Սուրբ Երկիր, իսկ Արարատը` Սուրբ Լեռ:

Հայ ժողովրդի համար Արարատն օրհնյալ լեռ է: Արարատը Հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար:

Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է եղել աշխարհի շատ ժողովուրդների համար: Օտարերկրացիները, որպես ուխտագնացներ,  Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով, և տեսանելի էր հսկայական Նոյան տապանը: Հետագայում, երկրագնդի ջերմաստիճանի նվազման արդյունքում, տապանը, որը մի ժամանակ փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: Շատ գիտնականներ և հետազոտողներ փորձել են գտնել տապանը: Այդ նպատակով Արարատ լեռը նկարահանվել է արբանյակային տեսախցիկներից: Բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր են բացահայտվել, որոնք անուղղակիորեն հաստատում են տապանի գոյությունը: Այնուամենայնիվ, շատ առեղծվածներ դեռևս սպասում են իրենց բացահայտմանը:

Արարատ լեռն իր անզուգական գեղեցկությամբ շատ գրողների ու նկարիչների համար եղել է ոգեշնչման աղբյուր:

Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է հայոց բազմադարյան պատմության "լուռ վկան":  Արարատն ամեն վայրկյան  աշխարհին հիշեցնում է  մարդկության և հայ ժողովրդի հանդեպ գործված մեծագույն ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը: Արարատ լեռը հավերժական հուշարձան է 1915 թվականին Օսմանյան կայսրության (Թուրքիայի) կողմից դաժանաբար սպանված մոտ 2 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին:

Հայ ժողովրդի սրտում մշտապես անսասան կմնա հավատը, որ պատմական այս մեծագույն անարդարությունը մի օր կուղղվի, Թուրքիան կճանաչի իր մեղքը, և Արարատը կազատագրվի:

Ու չնայած, որ Արարատ լեռն այսօր Հայաստանի պետական սահմանից այն կողմ է, Սուրբ լեռան գեղեցկագույն տեսարանը բացվում է Հայաստանից:


                                                                                                   Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի,
                                                                                                   Քան թե կսկիծը որդեկորույս մոր:
                                                                                                   Իսկ եթե դա էլ քիչ են համարու՞մ
                                                                                                   Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ,
                                                                                                   Տնկում են թշվառ մոր աչքի առջեւ՝
                                                                                                   Ո՛չ թե մի շաբաթ,
                                                                                                   Այլ ձի՜գ տարիներ…
                                                                                                   -Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվի…
                                                                                                   Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի դեմ…

                                                                                                                                                                                                           Պարույր Սևակ

Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project