Հայաստան
|
Հայաստանի տեսարժան վայրերը
|
Առողջարաններ
|
Ճամփորդություն Հայաստան
|
Տուրեր Հայաստանում
|
Տեղավորում Հայաստանում
|
Վիզա
|
Անշարժ գույք
|
Հայաստան Գործարար Ուղեցույց
|
Աշխատանք
|
Գովազդ
|
Աջակցություն կայքին
|
Կայքի քարտեզը
|
Կապ մեզ հետ
|
Հիմնական էջ
Բոլոր բաժիններում
Հայաստան
Հայաստանի տեսարժան վայրերը
Առողջարաններ
Ճամփորդություն Հայաստան
Տուրեր Հայաստանում
Տեղավորում Հայաստանում
Վիզա
Անշարժ գույք
Հայաստան Գործարար Ուղեցույց
Աշխատանք
Գովազդ
Աջակցություն կայքին
Կայքի քարտեզը
Կապ մեզ հետ
Հայաստանի տեսարժան վայրերը
Հայաստան ուղեցույց
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը
Հանրապետության հրապարակ
Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Փարաջանովի թանգարան
Սարյանի տուն-թանգարան
Մանկական պատկերասրահ
Ժողովրդական արվեստի թանգարան
Ազատության հրապարակ
Կասկադ
Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես
Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ
Երևանի կոնյակի գործարան
Էջմիածին
Շուշի
Զվարթնոց
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր
Մեծամոր
Գառնի
Գեղարդ
Սևանա լիճ
Նորատուս
Սանահին
Սանահինի վանք
Միկոյան եղբայրների թանգարան
Հաղպատ
Ախթալա
Դիլիջան
Հաղարծին
Գոշավանք
Իջևան
Խոր Վիրապ
Նորավանք
Ջերմուկ
Սիսիան
Քարահունջ - հնագույն աստղադիտարան
Շաքեի ջրվեժ
Ուղտասար
Գորիս
Տաթևի վանք
Սատանի կամուրջ
Խնձորեսկ
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Աշտարակ
Օշական
Ամբերդ
Արագած լեռ և Քարի լիճ
Սաղմոսավանք
Հովհաննավանք
Բջնի
Ծաղկաձոր
Երերույք
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
21/05/2012 21:45
Հայաստանի տեսարժան վայրերը
Շուշի
Share
|
Շուշին պատմական Հայաստանի 15 նահանգներից մեկի` Արցախի (ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հինավուրց բերդաքաղաքն է, վարչական, հոգևոր, մշակութային և կրթական կենտրոնը: Թեև Շուշին ունի հարուստ պատմություն, նրա անվան հետ կապված հիմնական խորհուրդը ծնվել է ոչ թե հեռավոր անցյալում, այլ մեր օրերում: 1992 թվականի մայիսի 9-ից հետո Շուշիի հետ է կապված հայ ժողովրդի նորագույն պատմության ամենապանծալի էջերից մեկը` հայ ժողովրդի հաղթանակը Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Եվ այդուհետ ամեն հայի համար ՇՈՒՇԻ բառի առաջին և հիմնական իմաստը դարձել է մեկ բառ`
ՀԱՂԹԱՆԱԿ:
Շուշի քաղաք-ամրոցը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա է, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 11կմ հարավ, բարձունքի վրա: Քաղաք մուտք գործել հնարավոր է միայն մեկ կողմից, մեկ ճանապարհով, քանի որ Շուշին երեք կողմից շրջապատված է անմատչելի ժայռերով: Հյուսիսային և հարավային կողմում տարածվում են դաշտերը և այգիները, իսկ հյուսիս-արևելյան մասում գտնվում է Ստեփանակերտը: Հարավ-արևելյան կողմում քաղաքը գոտևորող կիրճով հոսում է լեռնային Կարկառ գետը: Քաղաք-ամրոցի աշխարհագրական դիրքը նրան կարևոր ռազմավարական դեր է տալիս: Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար այն ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով դարձել է բերդ: Բերդապարսպի մեծ մասն այժմ էլ կանգուն է:
19-րդ դարում միջնադարյան Շուշի ամրոցը հարավային Կովկասի կարևորագույն արհեստագործական, առևտրական, մշակութային և կրթական կենտրոն էր: Քաղաքում գործել են ուսումնարան, տպարան, թատրոն, լույս են տեսել երկու տասնյակ պարբերականներ:
Պատմական տարբեր ժամանակահատվածներում Շուշին մշտապես ենթարկվել է թուրքերի և այլ օտար նվաճողների ասպատակություններին, որի արդյունքում հայերը մարդկային և նյութական մեծ կորուստներ են կրել, բայց փորձել են պաշտպանել իրենց հողը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Շուշիի բնակչությունը մոտ 42 հազար էր, որոնցից 22 հազարը հայեր էին: 1920թ. հայկական թաղամասում թուրք-մուսավաթական հրոսակախմբերը կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդ: Ամբողջությամբ ավերվեց, կողոպտվեց և այրվեց քաղաքի հայկական մասը, մոխրի կույտերի վերածվեցին 7 հազար բարեկարգ տներ, պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, գրադարաններ և տպարաններ, դպրոցներ և խանութներ: Կոտորածին զոհ գնացին Շուշիի ավելի քան 20 հազար հայ բնակիչներ: Շուշիի հայկական ջարդերը թուրք-մուսավաթական քաղաքականության շարունակության արտահայտությունն էր` հայ ժողովրդին բնաջնջել նրա պատմական հայրենիքում:
Սովետական իշխանության տարիներին, Ստալինի անմիջական ղեկավարությամբ բոլշևիկյան Ռուսաստանի կոմունիստական կուսակցության մի անօրինական որոշումով Արցախը (Ղարաբաղը) բռնակցվեց Ադրբեջանին որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Խորհրդային տարիներին Արցախի և հատկապես Շուշիի հայաթափման գործը շարունակեցին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները:
1988 թվականին Արցախի բնակչությունը խաղաղ ցույցերով և օրինական` սահմանադրական եղանակով սովետական իշխանությունից միահամուռ պահանջեց վերականգնել արդարությունը և Արցախը վերամիավորել Հայաստանին: Ադրբեջանը հայերի խաղաղ ցույցերին և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրինական որոշմանը պատասխանեց հայերի սպանություններով, ջարդերով ու կոտորածներով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և բազմաթիվ այլ քաղաքներում: Ամբողջ աշխարհը ցնցվեց ադրբեջանցիների կողմից Սումգայիթ քաղաքում հայերի դեմ կազմակերպված ցեղասպանությունից, երբ 5 օր շարունակ մարդկանց, այդ թվում` կանանց, երեխաներին, ծերերին դաժանաբար խոշտանգում, սպանում և հրկիզում էին ադրբեջանական ժամանակակից քաղաքների փողոցներում, բոլորի աչքի առաջ: Նման ճակատագրի կամ բռնի տեղահանման արժանացան նաև Շուշիում մնացած փոքրաթիվ հայերը. որոնց ադրբեջանական իշխանությունները դեռ չէին հասցրել տեղահանել քաղաքից: Արցախի ժողովուրդը ստիպված դիմեց ինքնապաշտպանության: Սկսվեց Ղարաբաղյան ազատագրական պատերազմը:
Պատերազմի ժամանակ Շուշին դարձել էր Ադրբեջանի հիմնական ռազմական հենակետը, որտեղից դաժանաբար ռմբակոծվում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը: Ադրբեջանցիները խաղաղ բնակչության դեմ օգտագործում էին միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում` ԳՐԱԴ համազարկային կայանքներ: Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակչությունը ամիսներ շարունակ ստիպված թաքնվում էր շենքերի նկուղներում, առանց լույսի և ջերմության: Շուշիի ազատագրումը Արցախի համար դարձել էր կյանքի և մահվան հարց:
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը` Շուշիի ազատագրումը: Հետագայում տարբեր երկրների բազմաթիվ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչներ և մասնագետներ բազմիցս իրենց հիացմունքն ու զարմանքն են արտահայտել այն մասին, թե ինչպես հայերը կարողացան երկու օրվա գրոհով ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը, որը 3 կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով, և միայն անձնազոհ մարդիկ կարող էին փորձել գրավել այն:
Շուշիի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից` լեգենդար գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) ղեկավարությամբ: Գործողությանը նախապես տրվել է
ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ
անվանումը: Հայ մարտիկները, գրոհելով միաժամանակ 4 ուղղություններով` աչքի են ընկել կազմակերպվածությամբ, բացառիկ խիզախությամբ ու վճռականությամբ և մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են հայոց հինավուրց բերդաքաղաքը:
Ադրբեջանցիներն իրենց հիմնական զինապահեստ էին դարձրել հայկական քրիստոնեական Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին` վստահ լինելով, որ հայերը ոչ մի դեպքում չեն ռմբակոծի սուրբ եկեղեցին: Բարեբախտաբար և հավանաբար Աստծո կամոք, ադրբեջանցիները, խուճապահար փախուստի ժամանակ, չհասցրեցին պայթեցնել եկեղեցին:
Շուշիի ազատագրման շնորհիվ դադարեցվեցին Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի ռմբակոծումները, բեկում մտցվեց պատերազմում, և Արցախը նվաճեց փաստացի անկախություն: Հայ ժողովուրդը մշտապես կնշի մայիսի 9-ը որպես կրկնակի տոն` Հաղթանակի օր Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիում:
Այժմ քաղաքի բնակչությունը մոտ 3500 է: Հայրենանվեր ձեռնարկումների շնորհիվ Շուշին աստիճանաբար վերականգվում է, վերագործարկվում են արտադրական ձեռնարկություններ, գործում են կրթական, մշակութային օջախներ:
Շուշիում են ծնվել բազմաթիվ նշանավոր հայեր` գրողներ Մուրացանը, Լեոն, պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության նշանավոր ազգային-պետական գործիչ Արամ Մանուկյանը, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, դերասաններ Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Գաբրիելյանը և ուրիշներ:
Շուշիում գործում է երկրագիտական թանգարան, պատկերասրահ, քաղաքում կարելի է տեսնել Շուշիի ազատագրմանը մասնակցած տանկը (ՏԱՆԿ-ՀՈՒՇԱՐՁԱՆ), Հայաստանի և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, ազատամարտիկների հիշատակի խաչքարը:
Շուշիի զարդը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Քաղաքի հուշարձանների մեջ առանձնանում է նաև 1847 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այն հայտնի է նաև Կանաչ Ժամ անունով, քանի որ եկեղեցու գմբեթը ներկված է կանաչ գույնով:
Շուշիի տեսարժան վայրերից են նաև Մեղրեցոց եկեղեցու ավերակները, ամրոցի պարիսպի մնացորդներն ու աշտարակները, մահմեդական հուշարձաններից` Վերին և Ներքին մզկիթները և այլն:
Շուշիում է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր կենտրոնը:
Մինչև 1990-ականները Հայաստան այցելող սփյուռքահայերի, ինչպես նաև բոլոր հայերի համար Հայրենիքում, ի թիվս հազարավոր հուշարձանների ու կոթողների, կար երկու հիմնական սրբավայր, ուր նրանք ավանդաբար և հոգու կանչով պարտադիր այցելում էին: Այդ սրբավայրերն են Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծ Եղեռնի հուշահամալիր թանգարանը Երևանում:
Այժմ այդ ցուցակում ավելացել է երրորդ սրբավայրը` Շուշին:
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project