Հայաստանի տեսարժան վայրերը
Հայաստան ուղեցույց
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը
Հանրապետության հրապարակ
Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Փարաջանովի թանգարան
Սարյանի տուն-թանգարան
Մանկական պատկերասրահ
Ժողովրդական արվեստի թանգարան
Ազատության հրապարակ
Կասկադ
Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես
Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ
Երևանի կոնյակի գործարան
Էջմիածին
Շուշի
Զվարթնոց
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր
Մեծամոր
Գառնի
Գեղարդ
Սևանա լիճ
Նորատուս
Սանահին
Սանահինի վանք
Միկոյան եղբայրների թանգարան
Հաղպատ
Ախթալա
Դիլիջան
Հաղարծին
Գոշավանք
Իջևան
Խոր Վիրապ
Նորավանք
Ջերմուկ
Սիսիան
Քարահունջ - հնագույն աստղադիտարան
Շաքեի ջրվեժ
Ուղտասար
Գորիս
Տաթևի վանք
Սատանի կամուրջ
Խնձորեսկ
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Աշտարակ
Օշական
Ամբերդ
Արագած լեռ և Քարի լիճ
Սաղմոսավանք
Հովհաննավանք
Բջնի
Ծաղկաձոր
Երերույք
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   21:39

Հայաստանի տեսարժան վայրերը
 Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Share |

20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններից մեկը` Մեծ Եղեռնը` Օսմանյան կայսրությունը (Թուրքիա) իրականացրեց ցեղասպանություն հայերի դեմ, որին զոհ գնացին ավելի քան 1.5 մլն անմեղ մարդիկ: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով իր պատմական հայրենիքում ավելի քան 3000 տարի ապրող տեղաբնիկ ժողովուրդը տեղահանվեց կամ ոչնչացվեց:

Օսմանյան կայսրության ոչ մահմեդական բնակչության բնաջնջման գաղափարը թուրքական կառավարողները` սուլթանները և նրանց փոխարինած երիտթուրքերը ծրագրել էին վաղուց: Այսպես, 1895-1896թթ. սուլթան Աբդուլ Համիդ II կազմակերպեց հայերի կոտորած, որի ժամանակ սպանվեց մոտ 300.000 հայ:

Թուրքիայի մասնակցությունը 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմին «բացառիկ հնարավորություն» տվեց երիտթուրքերին` վերջնականապես «լուծելու» հայկական հարցը: Օսմանյան Թուրքիայի առաջնորդերից մեկը` ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, բացահայտ ասել է. «Սպանեք բոլոր հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց` ոչինչ չխնայելով դրա համար»:

Հայ բնակչության ջարդը սկսվեց 1914թ. և շարունակվեց մինչև 1918թ. սեպտեմբերը: Ջարդի արդյունքում հայ բնակչությունը ֆիզիկապես ոչնչացվեց կամ տեղահանվեց դեպի այսպես կոչված վերաբնակեցման կենտրոններ, իրականում, Միջագետքի անապատները: Տեղահանված ժողովրդի մեծ մասը զոհվեց բռնագաղթի ճանապարհին` քաղցի կամ հիվանդությունների հետևանքով: Իսկ թուրքական բանակի հայ զինծառայողները հետ կանչվեցին, նրանց հավաքեցին հատուկ վայրերում և գնդակահարեցին: Մոտ 1.5 մլն երիտասարդներ և ծեր մարդիկ, երեխաներ և կանայք հրեշավոր կերպով սպանվեցին: Ողջ մնացած մարդկանցից շատերը ընդունեցին մահմեդականություն, իսկ որբ երեխաները թուրքացվեցին: Մեծ Եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որից հետո, ի դժբախտություն ողջ մարդկության, սահմանվեց միջազգային նոր տերմին` “genocide” (ցեղասպանություն):

Թեև աշխարհի շատ երկրների քաղաքական գործիչներ դատապարտեցին հայերի զանգվածային կոտորածը, Հայոց Ցեղասպանությունը մոռացվեց միջազգային հանրության կողմից և կրկին հիշատակվեց միայն Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ ճառում, որը Գերմանիայում լիակատար իշխանության հասնելուց հետո որոշել էր 1939թ. նվաճել Լեհաստանը. «Ես Արևելք եմ ուղարկել միայն իմ «Մեռած գլուխ» ջոկատները, ես հրամայել եմ նրանց առանց գթալու սպանել բոլոր լեհ տղամարդկանց, կանանց և երեխաներին... Այսօր է’լ ով է խոսում հայերի բնաջնջման մասին»:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում ապրիլի 24-ը: 1915թ. այդ օրը երիտթուրքական կառավարությունը, Թալեաթ, Էնվեր ու Ջեմալ փաշաների ղեկավարությամբ, հրամայեց Ստամբուլում հավաքել ողջ հայ մտավորականությանը և ոչնչացնել նրանց:
Ապրիլի 24... Այն միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի օրն է, այն նաև հիշեցնում է, որ Թուրքիան շարունակում է անամոթաբար ժխտել իր անցյալը, մինչդեռ պատմական անարդարությունը պետք է ուղղվի` ցեղասպանություն կատարած հանցավորները պետք է դատապարտվեն միջազգային պաշտոնական փաստաթղթերով: Ոչ մի հայ երբեք չի մոռանա ապրիլի 24-ը: Ամեն տարի ապրիլի 24-ին ավելի քան 1 միլիոն մարդ է այցելում Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր: Այդ օրը երեկոյան ժամը 7-ին Հայաստանի ողջ տարածքում հայտարարվում է լռության րոպե...

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է 1965թ. Երևանում Մեծ Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ: Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից` առաջին կառույցը 100 մետր երկարությամբ բազալտե պատ է, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անվանումները, որտեղ թուրքական կառավարության հրամանով հայեր են կոտորվել, երկրորդ կառույցը 45 մետր բարձրությամբ գրանիտե սյուն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի երկու հատվածին` Հայաստանի և սփյուռքի հայությանը, նրանց վերածնունդը և հավերժության ձգտումը, երրորդ կառույցը թեք պատերով շրջանաձև կառույց է, որի կենտրոնում վառվում է հավերժական կրակը: Հուշահամալիրի մոտ հիմնվել է Հիշատակի եղևնիների պուրակ, որտեղ շատ բարձրաստիճան մարդիկ, երկրի ղեկավարներ եղևնիներ են տնկել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին, օրինակ, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը և այլ անձինք:

1995թ. հուշահամալիրին կից բացվեց Ցեղասպանության թանգարանը: Թանգարանում ցուցադրվում են հազարավոր փաստաթղթեր և լուսանկարներ, որոնց միջոցով բացահայտվում է Օսմանյան Թուրքիայի կառավարության ծրագրած և իրականացրած հայերի ցեղասպանության փաստը: Այստեղ նաև նյութեր են ներկայացված բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների մասին, որոնք դատապարտել են ցեղասպանությունը: Քանի որ թանգարանը նաև կարևոր գիտական կենտրոն է, այստեղ կա նաև գրադարան, փաստաթղթերի պահոց, գիտաժողովների դահլիճ, աշխատանքային սենյակներ:

Հուշահամալիրը և թանգարանը հայ ժողովրդի ներկա և հաջորդ սերունդների համար հիշատակի և հույսի խորհրդանիշներ են, նրա պայքարի և հավերժության վկաները:








Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project