Հայաստանի տեսարժան վայրերը
Հայաստան ուղեցույց
Երևան` Հայաստանի մայրաքաղաքը
Հանրապետության հրապարակ
Մատենադարան - հին ձեռագրերի թանգարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Փարաջանովի թանգարան
Սարյանի տուն-թանգարան
Մանկական պատկերասրահ
Ժողովրդական արվեստի թանգարան
Ազատության հրապարակ
Կասկադ
Վերնիսաժ` նկարների բացօթյա ցուցահանդես
Ձեռագործ իրերի բացօթյա տոնավաճառ
Երևանի կոնյակի գործարան
Էջմիածին
Շուշի
Զվարթնոց
Մուսա լեռան հերոսամարտի թանգարան և հուշահամալիր
Մեծամոր
Գառնի
Գեղարդ
Սևանա լիճ
Նորատուս
Սանահին
Սանահինի վանք
Միկոյան եղբայրների թանգարան
Հաղպատ
Ախթալա
Դիլիջան
Հաղարծին
Գոշավանք
Իջևան
Խոր Վիրապ
Նորավանք
Ջերմուկ
Սիսիան
Քարահունջ - հնագույն աստղադիտարան
Շաքեի ջրվեժ
Ուղտասար
Գորիս
Տաթևի վանք
Սատանի կամուրջ
Խնձորեսկ
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Աշտարակ
Օշական
Ամբերդ
Արագած լեռ և Քարի լիճ
Սաղմոսավանք
Հովհաննավանք
Բջնի
Ծաղկաձոր
Երերույք
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   21:36

Հայաստանի տեսարժան վայրերը
 Իջևան
Share |
Իջևան
Իջևան քաղաքը Տավուշի մարզի վարչական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է Երևանից 142 կմ հյուսիս, փռված է Աղստևի գետի երկու ափերին, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին: Քաղաքը շրջապատված է լեռներով, որոնք պատված են սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են ալպիական մարգագետինները: Կլիման մեղմ է ու տաք, ցուրտ օրեր հազվադեպ են լինում: Ձյուն տեղում է ամեն տարի, սակայն անմիջապես հալվում է: Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23˚С, հւոնվարին` 0˚С–ին մոտ, տեղումները քանակությունը` տարեկան 563 մմ:

Քաղաքի պարծանքն է Բուսաբանական այգին, ուր կան մեծ քանակությամբ յուրահատուկ բույսեր: 1985-ից 1990 թվականները Իջևանում տեղի էր ունենում քանդակագործների ամենամյա միջազգային սիմպոզիում: Քաղաքի կենտրոնում գտնվում է կենտրոնական զբոսայգին, ուր տեղադրված են սիմպոզիումին մասնակցած տարբեր երկրների քանդակագործների ստեղծագործությունները: Այստեղ կարելի է զբոսնել պուրակում, հիանալ հետաքրքիր քանդակներով ու հանգստանալ:

Իջևանի լեռները ամբոջովին պատված են փարթամ անտառներով: Հենց այս տարածքում է գտնվում Հայաստանի անտառների 60 տոկոսը, որտեղ աճում են կաղնի, հացենի, վայրի կեռասենի, նռնենի, հաճարենի և այլն: Իսկ վայրի մրգատու ծառերից աճում են տանձենի, սալորենի, հոնենի և բազմաթիվ հատապուղներ: Անտառներում կենդանական աշխարհը շատ բազմազան է: Կան արջեր, նապաստակներ, գայլեր, վարազ, լուսան և այլն: Հաճախ կարելի է տեսնել երկնքում սավառնող արծիվների ու բազեների թռիչքը:

Իջևանը համարվում է հանրապետության հյուսիս-արևելյան դարպասը: Խորհրդային տարիներին քաղաքի միջով էր անցնում Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը: Ժամանակակից Իջևանի շրջակայքով էին անցնում քարավանները, որոնք կանգ էին առնում իջևանատնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ իջևանատունը գտնվել է ժամանակակից քաղաքից 10 կմ հարավ, Աղստև գետի ձախ ափին, ուր մինչ այժմ պահպանվել են հին բաղնիքի փլատակները:

Իջևանը վաղուց հայտնի է իր գորգագործներով, որոնց աշխատանքները առանձնանում են իրենց հյութեղ գույներով և նկարների հստակությամբ: Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրված են իջևանյան հին գորգերի նմուշներ:

Քաղաքի մուտքի մոտ գտնվում է Իջևանի գինու գործարանը, որը հայտնի է իր գինիների անկրկնելի համով: Գործարանում կարելի է կազմակերպել այցելություններ, դիտել գինու արտադրման պրոցեսը, համտեսել գինիներից, գնել գինիներ անմիջապես գործարանի խանութում:

Իջևանի տարածաշրջանի ամենահաճախելի վայրը համարվում է Մակարավանքը: Տարածաշրջանում կան շատ քարանձավներ, ջրվեժներ: Այն շատ գրավիչ է նաև ակտիվ հանգստի սիրահարների համար. այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ և այլն:
ԻջևանԻջևանԻջևանԻջևանԻջևանԻջևանԻջևանԻջևանԻջևան

Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project