Առողջարաններ
Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր
Ջերմուկ առողջարան
Աղվերան
Սևան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  18/05/2012   10:11

Առողջարաններ
 Ջերմուկ առողջարան
Share |
Վայոց Ձորի հյուսիս-արևելքում, Արփա գետի ափերին է գտնվում հայտնի առողջարան Ջերմուկը: Ճանապարհը դեպի առողջարան անցնում է խոր, նեղ կիրճի միջով:

Քաղաք-առողջարանը բոլոր կողմերից շրջապատված է գեղատեսիլ լեռնաշղթաների բազուկներով, որոնց լանջերը անտառապատ են, այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ պտղատու վայրի ծառատեսակների` տանձենի, սալորենի, խնձորենի: Կարելի է հանդիպել նաև անտառի կենդանիների` աղվես, նապաստակ, երբեմն` արջ:

Ջերմուկը հարուստ է աղբյուրներով, ինչպես հանքային, այնպես էլ` խմելու ջրի: Նրանցից ամենանշանավորը հանքային տաք ջրերն են, որոնք իրենց ֆիզիկա-քիմիական բաղադրությամբ չեն զիջում Կառլովի-Վարիի (Չեխիա) և Ժելեզնովոդսկի (Ռուսաստան) աղբյուրներին: Այդ ջրերը դասակարգվում են որպես ածխաթթվային, հիդրոկարբոնատսուլֆատային, քլորային և մագնեզիումային ջրեր: Ստորջրյա այդ տաք ջուրը օգտագործվում է խմելու, լոգանքներ ընդունելու համար, ստամոքս-աղիքային, երիկամային, նյարդային և այլ հիվանդություններ բուժելու նպատակով:

Ջերմուկը աչքի է ընկնում նաև հիանալի մեղմ կլիմայով: Զով ամռանը գերակշռում է պարզ եղանակը, իսկ ձմեռը ձյունառատ է, առանց քամիների: Այսպիսով, լեռնային թարմ օդը, բարենպաստ կլիման և բուժիչ հանքային ջուրը բացառիկ պայմաններ են Ջերմուկի բազմաթիվ առողջարաններում հանգիստը անցկացնելու համար:

Ջերմուկի առողջարանները


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project