Առողջարաններ
Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր
Ջերմուկ առողջարան
Աղվերան
Սևան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  20/08/2017   20:34



Առողջարաններ
 Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր
Share |


Ծաղկաձոր առողջարանային քաղաքը («Ծաղիկների ձոր») գտնվում է Երևանից 55 կմ հյուսիս-արևելք, բնության գեղատեսիլ անկյունում, Թեղենիս սարի արևմտյան լանջին, ծովի մակարդակից 1700-1900մ բարձրության վրա: Քաղաքը շրջապատված է անտառներով ու լեռներով: Կլիման մեղմ է, օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կազմում է +18ºC, իսկ հունվարին` - 6ºC, տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 600-700 մմ, արևային ժամերը` 2500: Քաղաքի բնակչությունը հիմնականում զբաղված է սպասարկման ոլորտում: Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջության և հանգստի հիմնական կենտրոններից մեկն է: Հայտնի է իր բազմաթիվ հանգստյան տներով, հյուրանոցներով, սպորտային համալիրներով:

Ոչ վաղ անցյալում այստեղ էր գտնվում Խորհրդային Միության ձմեռային սպորտաձևերի գլխավոր Օլիմպիական բազան: Ժամանակակից Ծաղկաձորը արագ զարգացող հանգստավայր է, ուր տարեց-տարի ավելանում են հյուրանոցները, հանգստյան տներն ու զվարճանքի վայրերը:

Ծաղկաձորում է գտնվում Կեչառիս հրաշալի եկեղեցական համալիրը, որը բաղկացած է 4 եկեղեցիներից և երկու մատուռներից: Գլխավոր եկեղեցին` Սբ. Գրիգորը, կառուցվել է 1013թ., նրա տարածքում գտնվում է վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Փահլավունու դամբարանը:

2005թ. կառավարությունը մշակեց հատուկ ծրագիր, որի համաձայն, մոտ ապագայում Ծաղկաձորը կդառնա զբոսաշրջության միջազգային կենտրոն:

Ճոպանուղի
Ծաղկաձորի համբավը, որպես լեռնադահուկային առողջարան էլ ավելի աճեց, երբ 2004թ. «Լայտներ» իտալաավստրիական ընկերությունը Թեղենիս սարի լանջին (2900մ) կառուցեց հերթական ճոպանուղին: 2004թ. շահագործման հանձնվեցին 1-ին և 2-րդ կայանները, իսկ 2005թ.` 3-րդ կայանը, 2006թ.` 4-րդ կայանը: Վերջինս սկսվում է 2-րդ կայանից ու շարունակվում մինչև հարևան սարը:

Հրահանգչի ծառայություններ
Սկսնակ լեռնադահուկորդները և սնոուբորդիստները կարող են օգտվել հրահանգչի ծառայություններից: Ծառայությունների գինը ժամավճարով է, մեկ ժամի արժեքն է 12000 դրամ, յուրաքանչյուր 5-րդ ժամը` անվճար:

Սահելու երթուղիները
Սահելու համար կան տարբեր տիպի երթուղիներ` երթուղիներ սկսնակների, սպորտով սիրողական զբաղվողների ու պրոֆեսիոնալների համար: Երթուղիների միջին երկարություններն են.
1-ին կայան` 1400մ,
2-րդ կայան` 1600մ,
3-րդ կայան` 2500մ, 2600մ, 2700մ,
4-րդ կայան` 2200մ, 2400մ,
Երթուղու ընդհանուր երկարությունը` 7200մ:
Թեղենիս սարում օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի վերջից մինչև փետրվարի կեսերը կազմում է -10-150C, իսկ փետրվարի կեսերից մինչև մարտ` -1-50C:

Սահելու ժամանակահատված` դեկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ:
Ճոպանուղու տարածքում գործում են սպորտային պարագաների վարձակալման կետեր, սրճարան և թեյարան:

Ճոպանուղու աշխատանքային ժամերը
Ճոպանուղու կայանները Աշխատանքային ժամերը
1-ին կայան 10:00 – 18:00
2-րդ կայան 10:00 – 17:30
3-րդ կայան 10:00 – 17:00
4-րդ կայան 10:00 – 17:30


Ճոպանուղու գինը
Ճոպանուղու կայանները Գինը
1-ին կայան 2000 ՀՀ դրամ
2-րդ կայան 2000 ՀՀ դրամ
3-րդ կայան 2000 ՀՀ դրամ
4-րդ կայան 2000 ՀՀ դրամ
Մեկօրյա սկի-պասս* 10000-12000 ՀՀ դրամ
Բուգել 500 ՀՀ դրամ


*Սկի-պասսի աբոնեմենտը չի գործում բուգելից օգտվելու դեպքում: Բուգելի համար պետք է վճարել առանձին` վերը նշված գումարը:

Սպորտային պարագաների վարձույթ
Ապորտային պարագաների տեսակներ Գինը 1 օրվա համար
Դահուկներ, փայտաձողեր, դահուկային կոշիկներ 5000 ՀՀ դրամ
Սնոուբորդ, կոշիկներ 7000 ՀՀ դրամ
Սահնակներ 5000 ՀՀ դրամ


Ծաղկաձորի հյուրանոցները







© 2005 - 2014 welcomearmenia.com. All rights reserved.