Աշխատանք
Աշխատանք Հայաստանում
Փնտրում եմ աշխատանք
Էլ-մարքեթինգի և վաճառքի գործակալ
Վեբ դիզայներ
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  18/05/2012   9:58

Աշխատանք
 Վեբ դիզայներ
Share |

Աշխատանք Հայաստանում
Վեբ դիզայներ

Պաշտոնը Վեբ դիզայներ (գրաֆիկա + վեբ) – կրճատ` Դիզայներ

Ընկերությունը
– BravoPR LLC

Աշխատանքի սկիզբը
– հնավորինս շուտ  

Աշխատանքի տևողություը
- երկարաժամկետ 

Աշխատավայրը
– Երևան

Աշխատատեղի բացումը
` 01 հուլիսի, 2011թ.  

Դիմումների ընդունման ժամկետը
– ժամկետ չի սահմանված

BravoPR ընկերությունը փնտրում է տաղանդավոր, ճշտապահ և արագագործ վեբ դիզայներ: Մեզ հարկավոր են խելացի, բարձրաճաշակ, ստեղծագործական մտածողություն և երևակայություն ունեցող աշխատակից-գործընկերներ, որոնք պատրաստ են նորարարության և երկարաժամկետ համագործակցության:

Կախված հանձնարարությունից` Դիզայները կարող է աշխատել գրասենյակում, տանից կամ որևէ այլ վայրից` ճկուն ժամանակարգով:  Մեզ համար կարևորը աշխատանքի որակն է, արագությունը, ճշտապահությունը և մարդկային հարաբերությունները:

Աշխատանքի նկարագրությունը

• Ստեղծագործական դիզայներական լուծումներ
• Վեբ կայքերի և հարթակների դիզայն և օգտագործողների շփման գրաֆիկական լուծումներ (GUI)
• Գրաֆիկական էջերի դիզայն` HTML, XHTML, CSS, JSF ծրագրաշարերի օգտագործմամբ
• Վեբ վահանակների և էլեկտրոնային թռուցիկների պատրաստում
• Գրաֆիկական պարզ աշխատանքներ` պատուհանների, նշանների ստեղծում և անիմացիաներ
• Սերտ աշխատանք ծրագրավորողների հետ` մշակելու նոր կայքեր կամ թարմացնելու եղածները
• Բրոշյուրների, թռուցիկների, այցեքարտերի և տպագրական այլ նյութերի դիզայն
• Աշխատանք լուսանկարիչների, արտաքին ձևավորողների և արտադրողների հետ, եթե կարիք լինի
• Նորարարության և գրաֆիկայի կիրառության բարձրագույն ստանդարտների ապահովում բոլոր նյութերում
• Անհրաժեշտության դեպքում` հանդիպումներ հաճախորդների հետ` ներկայացնելու Ընկերության կորպորատիվ և աշխատակիցների անհատական փորձառությունը, ինչպես նաև` պարզելու հաճախորդների կարիքները
• Աշխատանքի ընթացքում սերտ համագործակցություն հաճախորդների հետ` նրանց սպասելիքներին բավարար լուծումներ գտնելու համար:                 

Պահանջվող որակավորումը

Հատուկ պահանջներն են`

• Նվազագույնը` երկու տարվա փորձ վեբ դիզայնի բնագավառում
• Վեբ / գրաֆիկական դիզայնի բնագավառներում կատարված աշխատանքների փաթեթ (պորտֆել)` համապատասխան հղումներով
• Գրաֆիկական դիզայնի գերազանց իմացություն, փորձ և հմտություններ
• Համակարգչային գերազանց հմտություններ
• Բարձրագույն կրթություն
• Տեխնիկական անգլերենի ազատ տիրապետում
• HTML, CSS, Adobe Photoshop, Adobe Illustrator և Corel Draw ծրագրերի գերազանց իմացություն
• Ընդհանուր գիտելիքներ SEO (որոնողական ծրագրերի օպտիմալացման) բնագավառում
• CMS (բովանդակության կառավարման համակարգերի) ասպարեզում փորձառությունն առավելություն է
• Գործող, խաչվող բրաուզերների հետ համադրելի XHTML, CSS կոդի մշակման բնագավառում փորձն առավելություն է
• Java Script ծրագրի մասին ընդհանուր բնույթի գիտելիքների առկայությունն առավելություն է
• Տվյալների բազաների (MsSQL, MySQL և այլն) մասին ընդհանուր գիտելիքների առկայությունն առավելություն է
• HTML խմբագրիչների, ինչպես օրինակ` Macromedia Dreamweaver, Microsoft Office FrontPage, օգտագործման փորձառությունն առավելություն է
• Ժամանակային սահմանափակման կամ նմանատիպ այլ գործոնների ազդեցության ներքո, ինչպես նաև բազմաթիվ խնդիրների վրա միաժամանակ աշխատելու կարողություն
• Կարող լինելով աշխատել առանց ամենօրյա ցուցումների, միաժամանակ լինել պատրաստ թիմային աշխատանքի
• Վերլուծական սուր միտք, խնդիրներ լուծելու և մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն
• Մարդկանց հետ լավ հարաբերություններ կառուցելու և ազատ շփվելու կարողություն, ինչպես նաև կազմակերպչական ունակություններ
• Արտասահմանում ուսումը և/կամ աշխատանքն առավելություն է

Վարձատրությունը

Ամրագրված բազային աշխատավարձ + աշխատանքի արդյունքի հետ կապված պարգևավճարներ (կոմիսիա)

Ընկերության մասին

BravoPR LLC ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին: Սկզբնական շրջանում աշխատել է հիմնականում միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների պատվերներով (ԵԱՀԿ, USAID և այլն): Վերջին մի քանի տարիներին նախապատրաստական լուրջ աշխատանքներ և ներդրումներ է կատարել էլեկտրոնային տեղեկատվության, PR, գովազդային և մարքթինգային ծառայությունների, ինչպես նաև ՀԱՅԱՍՏԱՆ երկրի PR-ի և գովազդի ոլորտներում:  Այժմ ընկերությունը սկսել է աշխատել նաև մասնավոր ոլորի ընկերությունների, պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև անհատների հետ:                                                                

Դիմելու ընթացակարգը
 
Խնդրում ենք լրացնել և մեզ ուղարկել դիմումի ներքոհիշյալ ձևը` նախնական ընտրության համար: Առաջին փուլն անցած թեկնածուները կստանան նամակ-առաջարկ` ներկայացնելու ամբողջական կենսագրություն, կամ կհրավիրվեն հարցազրույցի: Խնդրում ենք մինչ այդ մեզ չդիմել ու չզանգել: 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

Անուն
Ազգանուն
Տարիքը
Ծննդվայրը
Քաղաքացիությունը
Սեռը
Փաստացի բնակության վայրը
էլ. փոստ
Հեռախոս
Աշխատանքային փորձը
Կրթությունը
Լեզուների իմացություն
Մեկնաբանություն

Խնդրում ենք լրացնել պատկերված նիշերն այս վանդակում, որ խուսափենք սպամ ռոբոտներից
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project