Աշխատանք
Աշխատանք Հայաստանում
Փնտրում եմ աշխատանք
Էլ-մարքեթինգի և վաճառքի գործակալ
Վեբ դիզայներ
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  18/05/2012   9:55

Աշխատանք
 Էլ-մարքեթինգի և վաճառքի գործակալ
Share |

Աշխատանք Հայաստանում
Հայտարարություն թափուր աշխատատեղի մասին

Պաշտոնը - Էլ. մարքեթինգի և վաճառքի գործակալ (Գործակալ) 

Կոդ -
SEV001

Աշխատանքի սկիզբը
- ցանկացած օրվանից սկսած  

Աշխատանքի տևողություը
- երկարաժամկետ, գործարքային աշխատանք 

Աշխատավայրը
- առցանց աշխատանք է, կարող է կատարվել տանից, կամ այլ տեղից

Աշխատատեղի բացումը`
01 մարտի, 2011թ.  

Դիմումների ընդունման ժամկետը
- ժամկետ չի սահմանված

Հայաստանում գործող ընկերությունների միավորումը (Միավորումը) փնտրում է Էլեկտրոնային/ինտերնետ մարքեթինգի և վաճառքի գործակալ: Միավորումն ունի տարաբնույթ ապրանքներ և ծառայություններ, որոնք առաջարկվում են հնարավոր հաճախորդներին ինտերնետի միջոցով: Բիզնեսի հիմնական ոլորտներն են` տուրիզմ, PR և ինտերնետ գովազդ:

Միավորումը փնտրում է խելացի, նպատակասլաց ու շնորհալի անհատների, որոնք պատրաստ են եկարաժամկետ համագործակցության բացառապես գործարքային հիմունքներով: Գործակալը կարող է այս գործի վրա ծախսել այնքան ժամանակ, որքան կամենա և կստանա վարձատրություն (կոմիսիսա)` իր կողմից վաճառված ապրանքների, ծառայությունների գումարին կամ քանակի համեմատ:  Այնուամենայնիվ, Գործակալը պետք է ապահովի որոշակի մակարդակից ոչ ցածր ջանք և արդյունքներ, որպեսզի համագործակցությունն իմաստ ունենա և լինի արդյունավետ:  Գործակալը կարող է աշխատել տանից կամ որևէ այլ վայրից` ճկուն ժամանակարգով:  


Աշխատանքի նկարագրությունը

Գործակալը մշակում և տեղադրում է գովազդային և PR նյութեր տարատեսակ հարթակների վրա` կայքերի, էլեկտրոնային փոստի, անլար տեղեկատվական միջոցների, օրինակ` շարժական հեռախոսների, և այլն: Գործակալը պետք է բավարար հմտություն ունենա ինչպես ապրանքների ու ծառայությունների առաջխաղացման, այնպես էլ` տեխնոլոգիաների բնագավառում, հստակ գիտակցելով, թե ինչպես կարող են այդ երկուսը համատեղվել ու հանգեցնել գործարար եկամուտի:

Գործակալը կկատարի ինտերնետային-գովազդային տարատեսակ աշխատանք և հաճախորդների ներգրավման բազմապիսի քայլեր, որոնք ուղղված կլինեն Գործակալի իրավասությանը տրամադրված որոշակի ապրանքների ու ծառայությունների փաթեթների վաճառքին: Գործակալը պետք է.

Ինտերնետում և այլուր (եթե դա հնարավոր է) գովազդի նախապես փոխհամաձայնեցված ապրանքներն ու ծառայությունները: Գործակալը հիմնականում պետք է օգտվի ինտերնետային անվճար կայքերից և ծառայություններից, կամ օգտվի վճարովի ծառայություններից` իր հաշվին և իր ռիսկով: Ինտերնետում գովազդելիս, Գործակալը պետք է օգտագործի ժամանակակից մեթոդներ ու գործիքներ, ինչպես օրինակ` փոքր հոդվածների պատրաստում ու տարածում, հղումների, գովազդային վահանակների տեղադրում, ապրանքների ու ծառայությունների գրանցում ինտերնետային շտեմարաններում ու կատալոգներում, ակտիվ աշխատանք սոցիալական ցանցերում, ներառյալ` PR, գովազդ և ուղիղ հաղորդակցություն հնարավոր հաճախորդների հետ, հատուկ գործառույթներ որոնողական կայքերում և այլն:

Կապ հաստատի անհատ և կորպորատիվ հաճախորդների հետ` ներկայացնելու, գովազդելու իր իրավասությանը վերաբերող ապրանքներն ու ծառայությունները:

Պատասխանի նամակներին ու հարցումներին, Միավորման ղեկավարների հետ համաձայնեցված քննարկի ու բանակցի հաճախորդների պատվերներն ու հնարավոր գործարքները:

Իրականացնի այլ գործողություններ` ապահովելու նոր հաճախորդների ներգրավումն ու հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, Միավորման աշխատակիցների հետ միասին:

Պահանջվող որակավորումը

Գործակալ կարող են դառնալ հաղորդակցության մասնագետները, քանի որ տեղեկատվության արդյունավետ մատուցումն է նրանց հիմնական պարտականությունը: Դիմորդները պետք է ունենան համակարգչային շատ լավ և գրաֆիկական որոշակի հմտություններ, որպեսզի կարողանան հետաքրքրություն առաջացնել հաճախորդներին մատուցվող ապրանքների ու ծառայությունների նկատմամբ:  Այդ ամենից զատ` Գարծակալ դառնալու համար դիմողները պետք է լինեն խիստ կազմակերպված, ունենան վերլուծական մտածողություն, ստեղծագործելու ջիղ, լինեն աշխույժ և արագաշարժ, կարողունակ` լուծելու ծագող խնդիրները:

Գործակալը պետք է լավ կողմնորոշվի դեմոգրաֆիական հարցերում և հասկանա, թե որ կայքերում տեղադրի գովազդային նյութեր, ինչպես նաև ունենա լավ պատկերացում որոնողական “շարժիչների” օպտիմալացման (SEO) և մարքեթինգի (SEM) մասին:

Մենք փնտրում ենք ստեղծագործ անհատների, որոնք պատրաստ են նախաձեռնել քայլեր, այլ ոչ թե սպասեն որ իրենց սովորեցնեն ամեն բան: Նրանք պետք է լինեն ինքնուրույն գործելու կարող անձինք, որոնք կարող են աշխատել նվազագույն ղեկավարմամբ:  Մենք ակնկալում ենք, որ Գործակալը լինի պատասխանատու, տրամաբանող և ճիշտ կողմնորոշվող անձ: Նա պետք է վստահ լինի իր ուժերի վրա և հավատացած լինի, որ ամեն ինչ հնարավոր է, այլ ոչ թե հուսահատվի առաջին անհաջողությունից: Փորձառությունը կամ գիտելիքի առկայությունը տուրիզմի ոլորտի վերաբերյալ առավելություն է:

Հատուկ պահանջներն են`

Աշխատանքի փորձ PR, մարքեթինգի, վաճառքների կառավարման, գործարար հաղորդակցության կամ գովազդի բնագավառներում:
Փորձառություն ինտերնետ մարքեթինգի ասպարեզում:
Գրավոր հաղորդակցվելու գերազանց կարողություն:
Բարձրագույն կրթություն:
Արտասահմանում ուսումը և/կամ աշխատանքը առավելություն է:
Փորձառությունը տուրիզմում առավելություն է:
Անգլերենի և/կամ ռուսերենի ազատ տիրապետում:
Հայերենի իմացությունն առավելություն է:
Այլ լեզուների իմացությունն առավելություն է:

Դիմելու ընթացակարգը


Խնդրում ենք լրացնել և մեզ ուղարկել դիմումի ներքոհիշյալ ձևը` նախնական ընտրության համար: Առաջին փուլն անցած թեկնածուները կստանան նամակ-առաջարկ` ներկայացնելու ամբողջական կենսագրություն, կամ միանգամից կհրավիրվեն հարցազրույցի: Խնդրում ենք մինչ այդ մեզ չդիմել ու չզանգել: 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

Անուն
Ազգանուն
Տարիքը
Ծննդվայրը
Քաղաքացիությունը
Սեռը
Փաստացի բնակության վայրը
էլ. փոստի հասցեն
Հեռախոս
Աշխատանքային փորձը
Կրթությունը
Լեզուների իմացությունը
Մեկնաբանություն

Խնդրում ենք լրացնել պատկերված նիշերն այս վանդակում, որ խուսափենք սպամ ռոբոտներից
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project