Անշարժ գույք
Անշարժ Գույք Հայաստանում
Հողատարածք Երևանի մոտ - 4 հեկտար
Հողատարածք Երևանի մոտ - 1800 ք.մ.
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  18/05/2012   9:54

Անշարժ գույք
 Հողատարածք Երևանի մոտ - 1800 ք.մ.
Share |

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ
Գերազանց դիրք, Արարատ լեռան հիանալի տեսարան և ցածր գին

Ընդհանուր տարածքը` 1800 քառ. մետր
Հեռավորությունը Երևանից` 5 կմ
Գինը`
60,000 ԱՄՆ դոլար

Վաճառվում է 1800 քառակուսի մետր տնամերձ (բնակավայրերի նշանակության) հողատարածք Երևանից հյուսիս-արևմուտք 5 կիլոմետր հեռավորության վրա` դեպի Աշտարակ տանող ճանապարհի մոտակայքում: Երևան-Աշտարակ ճանապարհը միջպետական նշանակության մայրուղի է` այն կապում է Երևանը Աշտարակի, Գյումրիի, Վանաձորի և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ:
Հողատարածք Երևանի մոտ 1800 քառ.մՀողատարածք Երևանի մոտ 1800 քառ.մ. Հողատարածք Երևանի մոտ 1800 քառ. մետրՀողատարածք Երևանի մոտ 1800 քառ.մետր
Հողատարածքում թույլատրվում է շինարարությունը: Ներկայում ընթացքի մեջ են տան կառուցման հետ կապված շինարարական աշխատանքները. նկուղային և առաջին հարկերի շինարարությունը գրեթե ավարտված է: Առկա է շինարարա-ճարտարապետական հաստատված նախագիծ, համաձայն որի` կատարվում են բոլոր աշխատանքները: Առկա են նաև վաճառողի սեփականության իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը:

Հողատարածքից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ, Արագած լեռներն ու Երևան քաղաքը:

Հողատարածքն ունի մեծ այգի, ուր վերջին երեք տարիների ընթացքում տնկվել են խնձորի, ծիրանի, ընկույզի, դեղձի և այլ պտուղների ծառեր ու խաղող, որոնք առաջին բերքը կտան 2011 թվականին: Այստեղ մշակվում են նաև բանջար-բոստանային բույսեր և կանաչեղեն, որոնք բերք են տալիս ամեն տարի:

Չնայած, որ հողատարածքը գտնվում է ընդամենը 10-15 րոպե հեռավորության վրա Երևանի կենտրնից` հասնելով այստեղ, մարդիկ իրենց զգում են ամբողջովին կտրված մեծ քաղաքի աղմուկից, փոշուց և ծխից: Օդն այնքան մաքուր է այստեղ, որ թվում է, թե գտնվում ես Հայաստանի լավագույն հանգստավայրերից մեկում:
 
Ապարանի սառը ջուրը, հոսելով Արագածի լանջերից, անցնում է հողամասի արևելյան պատի տակով, և արդեն առկա են երկու աղբյուր որոնք սնուցում են հողատարածքը խմելու մաքուր ջրով: Կա նաև որոգման ջուր, կոյուղի և էլեկտականության հանգույց: Հողատարածքը ամբողջովին հասանելի է հեռուստատեսության, անլար ինտերնետի և հեռախոսային ծածկույթների համար:

Հողատարածքի հիմանկան առավելություններն են.
• Արևաշատ այգի
• Հարմարավետ ու որակյալ տան նախագիծ և կառուցապատման հնարավորություն
• Շատ մոտ է Երևանին ու, միաժամանակ, շատ մաքուր, առանձնացված տարածք է
• Գերազանց տեսարան դեպի Արարատ և Արագած լեռները
• Շահեկան գին` Երևանի և շրջակա այլ հողերի համեմատ

Հնարավոր է հողատարածքի մասնակի վաճառք:

Հեռախոս` + (37491) 10-01-80

Նամակ կարող եք ուղարկել ներքևում տրված հատուկ ձևի օգնությամբ.

Անուն
Ազգանուն
Երկիր
էլ. փոստ
Հեռախոս
Հաղորդագրություն

Խնդրում ենք լրացնել պատկերված նիշերն այս վանդակում, որ խուսափենք սպամ ռոբոտներից
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project