Անշարժ գույք
Անշարժ Գույք Հայաստանում
Հողատարածք Երևանի մոտ - 4 հեկտար
Հողատարածք Երևանի մոտ - 1800 ք.մ.
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  18/05/2012   9:54

Անշարժ գույք
 Հողատարածք Երևանի մոտ - 4 հեկտար
Share |
ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ԵՎ ՏՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՏ
ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՀՐԱՇԱԼԻ ՏԵՍԱՐԱՆ

Բացառիկ հնարավորություն և գին


Տունը` նկուղ + բնակելի 2 հարկ, տանիքապատ: Մակերեսը` 254 ք.մ
Բնակավայրերի նշանակության հողամասը` 600 ք.մ.
Գյուղատնտեսական նշանակաության հողամասը` 4 հեկտար (40,000 ք.մ)
Հեռավորությունը Երևանից` 9 կմ

Գինը` 87,000 ԱՄՆ դոլար


Armenia Investment Opportunity

Երևանի մոտակայքում` 9 կմ հեռավորության վրա վաճառվում է երկհարկանի սեփական տուն 600 ք.մ այգով և մեծ հողատարածքով` 40,000 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Հողատարածքը Հայաստանի գլխավոր ավտոմայրուղիներից մեկից` Երևան-Աշտարակ միջազգային ճանապարհից 3 կմ հեռավորության վրա է: Այս մայրուղին Երևանը կապում է Հայաստանի խոշոր քաղաքների, ինչպես նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ:

Հողատարածքի մակերեսը հիմնականում հարթ է, կան նաև ոչ մեծ գոգավորություններ և փոքրիկ ձորակ, որը կարելի է դարձնել հանգստի հաճելի գոտի: Հողատարածքից բացվում է հրաշալի տեսարան դեպի Երևան քաղաքը և Արարատ լեռը:

Այս հողակտորն ու տունը մասնավոր սեփականություն են: Բոլոր փաստաթղթերն առկա են:

Գյուղատնտեսական նշանակության հողատարածք է. առանց լրացուցիչ թույլտվության և վճարի այն կարելի է օգտագործել գյուղատնտեսության և դրա հետ կապված նպատակներով, այդ թվում` ագրոտուրիզմ, վրանային ավան կամ հանգստի գոտի և այլն: Այստեղ կարելի է հիմնել հրաշալի մեծ այգի (ծիրանի, դեղձի, խնձորի, սալորի, խաղողի և այլն), ջերմոց կամ ագարակ:

Ծանր կոնստրուկցիաներով, քարով, բետոնով կապիտալ շինարարության համար թույլտվություն կարելի է ստանալ դիմելով համապատասխան պետական մարմնին` փոխելու հողի օգտագործման նպատակը: Դրա համար կարող է պահանջվել օրենքով սահմանված լրացուցիչ վճար: Վաճառքի փաթեթում ներառված է 600 քառ. մետր “բնակավայրի նշանակության” ևս մեկ հողակտոր ու երկհարկանի մի տուն` հիմնական հողակտորի հարևանությամբ, ամառանոցային տների գոտում: Այս հողակտորի վրա հնարավար կլինի առանց լրացուցիչ թույլտվության իրականացնել կապիտալ շինարարություն, կառուցել նոր տուն, շինությունների, կամ վերանորոգել եղածը: Ներկայիս տունը տանիքապատ է, պատերը` գաջած:

Ենթակառուցվածքները

Մայրուղուց հողատարածք կարելի է հասնել գյուղական ոչ-ասֆալտապատ ճանապարհով: Երեք կիլոմետր երկարության այս ճանապարհը ներկայում վատ վիճակում է, բայց գործում է: Հաշվի առնելով Հայաստանում շարունակաբար իրականացվող մեծածավալ ճանապարհաշինությունը` ամենայն հավանականությամբ ճանապարհի այս փոքր հատվածը մոտ ապագայում նույնպես կնորոգվի պետության կողմից, քանի որ այն կապահովի միջհամայնքային նորմալ երթևեկությունը, ինչպես նաև հնարավորություն կտա Աշտարակի մայրուղով եկող ավտոմեքենաներին, Երևանը շրջանցելով, հասնել օդանավակայան: Երևանը շրջանցող ճանապարհների կառուցումը ներառված է Հայաստանի Կառավարության առաջիկա ծրագրերում: Ավելին`Հայաստանի Կառավարությունը Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ սկսել է Հյուսիս-Հարավ միջպետական մայրուղու կառուցման ծրագիրը, որով նախատեսվում է Մեղրիից Երևանով մինչև Բավրա կառուցել (վերակառուցել) եվրոպական որակի միջազգային ճանապարհ, որով Իրանը Հայաստանի միջոցով կկապվի Վրաստանի հետ: Այս ճանապարհն անցնում է Երևան - Աշտարակ մայրուղով, ուստի այն նույնպես կարող է մեծապես նպաստել, որ դրան կից ճանապարհները, այդ թվում` դեպի հողակտոր տանող կարճ ճանապարհը նույնպես վերանորոգվեն:

Հողակտորից մոտ 5 կմ հեռավորության վրա կա երկաթուղային կայարան:

Հողակտորին կից անցնում է ոռոգման մայր ջրանցքը, ուստի այս հողերը լիարժեքորեն ապահովված են ոռոգման ջրով: Խմելու ջրի մատակարարումը կարելի է ապահովել Ապարանի ջրագծից, որն անցնում է մայրուղու երկայնքով:

Հողատարածքի վերին հատվածով անցնում է էլեկտրահաղորդման գիծ, որին կարելի է միանալ համապատասխան թույլտվություն ստանալու և տրանսֆորմատոր տեղադրելու միջոցով:

Այս տարածքում հասանելի են հեռախոսային և ինտերնետային կապը բոլոր օպերատորների հետ, ինչպես նաև հեռուստատեսային բոլոր ալիքները:

Հիմնական առավելությունները

• Տեղը. շատ մոտ է Երևանին, միաժամանակ` էկոլոգիապես մաքուր և խաղաղ գոտում է
• Տեսարանը. Արարատ լեռան հրաշալի տեսարան` իշխող դիրքից
• Գինը. շատ լավ, մատչելի գին է` մայրուղուն կից (ընդամենը 3կմ հեռու) և Երևանի (9 կմ հեռու) հողերի գների համեմատ: Պատկերացնելու համար համեմատեք.

Գները մայրուղուն կից` 50-80 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց
Գները Երևանում` 300-3500 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց

Փաստորեն առաջարկվող հողակտորի գինը առնվազն 100 անգամ ցածր է Երևանի ամենաէժան հողերի գնից, որոնք ընդամենը 9 կմ հեռավորության վրա են: Այսպիսի մեծ տարբերությունը չի կարող շարունակվել նույնիսկ մեկ տարի, քանի որ Երևանի և մոտակա հողերը սահմանափակ են, ու նոր քաղաքաշինությունը հիմնականում ծավալվում է Աշտարակի ուղղությամբ: Ուստի այս հողակտորի գինը մոտ ապագայում կարող է կտրուկ աճել: Կտրուկ աճի համար կարևոր նախադրյալ է նաև սկզբնական ցածր գինը: Եթե ասվածին ավելացնենք նաև սեփական տունը` հասկանալի կդառնա, որ այս առաջարկն իսկապես անհավատալիորեն լավն է: Առաջարկվող գնով Երևանում լավագույն դեպքում կարելի է ընդամենը 60-70 ք.մ. երկու սենյականոց բնակարան գնել: Այս դեպքում` նույն գնով կարելի Երևանից 9 կմ հեռավորության վրա գնել 254 ք.մ. սեփական տուն, 600ք. այգի և 40,000 ք.մ հողամաս:

Ակնհայտ է, որ այս առաջարկը կարճ ժամանակահատվածում գերշահույթ ստանալու համար ներդրումային հիանալի հնարավորություն է:

Հիմնական թերությունը

Հիմնական թերությունը 3 կմ ճանապարհի վատ վիճակն է: Սակայն այս ժամանակավոր թերությունն ի վերջո կարող է մեծ առավելություն դառնալ, երբ ճանապարհը վերանորգվի ու շատերի համար բացայատվի Երևանին այդքան մոտ բայց միաժամանակ էկոլոգիապես մաքուր ու խաղաղ գոտին, Արարատի հրաշալի տեսարանով:

Օգտվեք այս պահի բացառիկ հնարավորությունից:

Land Location Near Yerevan

Land Map

Հեռ. + 37495 52-77-37

Հետադարձ կապ:

Անուն
Ազգանուն
Երկիր
Էլ Փոստ
Հեռախոս
Թեմա
Հաղորդագրություն

Խնդրում ենք մուտքագրել պատկերված նիշերը
Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project